ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչև ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ գնով... Արցախի իշխանությունները պիտի խոսեն, պիտի ցույց տան, որ այս հանցագործ ծրագրի մասնիկը չեն. Հակոբյան 01/07/2023 19:56 | Մեկնաբանություն
Երբ ՀՀ-ում իշխանությունը զավթեցին ապազգային ուժերը, իսկ ԱՀ ներկայիս նախագահը ողջունեց, արդեն կար մեր երկու հայկական պետությունների կործանման սցենարը (որն, ի դեպ, առ այսօր առանց խոչընդոտների կյանքի է կոչվում), այո՛, այո՛ նույնիսկ Արցախի ներկայիս շրջափակումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Հայկական դեղին մամուլի «արքան» ու յան ազգանունով չհայերը ընտրվեցին, գլոբալիստական աշխարհ ունենալու և այդ ընթացքին խանգարող ազգային մտածողություն ունեցող ազգերը ոչնչացնող կենտրոնի կողմից:
1) Պետք էր կործանիչ պատերազմ, որն Արցախը սպանդանոցի կվերածեր: 2) Երբ Նիկոլին (կենտրոնին) էր պետք, հրադադար կկնքվեր՝ մեր պարտությամբ, բայց կներկայացվեր որպես փրկություն, իսկ Արայիկը կխոսեր արդեն մեր անվտանգային խնդիրների լուծման կայացման մասին ու զարկ կտար գյուղատնտեսության և տնտեսության «զարգացմանը» (շրջափակված Արցախում չկա միրգ, բանջարեղեն...): 3) Պիտի մեղավորներ նշանակվեին հազարավոր զոհեր տալու, Արցախն ու ՀՀ-ի ռազմավարական տարածքներ հանձնելու համար: Պիտի կազմակերպվեր Փառուխի, Քարագլխի հանձնումը: Մեղավոր կարգվեր ռուս խաղաղապահը: 4) Պիտի իջեցվեր Արցախի «նշաձողը». սկզբում՝ կարգավիճակից անվտանգություն, հետո հայաթափման «կանխում»: 5) Պիտի շրջափակվեր Արցախը. փակելով կյանքի ճանապարհը ( ՀՀ և ադրբեջանի իշխանությունները, Արայիկը ամենայն հավանականությամբ տեղյակ էր), ներկայացվեր, որ Արցախն ամենևին էլ կտրված չէ արտաքին աշխարհից, այլ նրան կտրել են))): Ո՞վ. ռուս խաղաղապահը:
Ինչու՞. որպեսզի ՀՀ-ի և Արցախի «ձեռքով» ռուսները «պատժվեն» և ինչպես Նիկոլն է ասում. «միջազգային բազմազգ (թուրք) խաղաղապահները» մուտք գործեն Արցախ, իսկ «Զանգեզուրի միջանցքը» ի վերջո կյանքի կոչվի և բնականաբար գտնվի « միջազգային բազմազգ խաղաղապահների» վերահսկողության ներքո: 6) Պիտի խոսվեր այլընտրանքային ճանապարհի մասին (սրանով նաև կարդարացվի Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը թշնամուն), որպեսզի ժողովուրդն ասեր «հա՜ էլի», բայց հետո հարց դրվեր ՊԲ-ի խանգարելու մասին... 7) Եվ այս ամենի արդյունքում պիտի կատարվեր մեր ապազգային իշխանությունների ադրբեջանի, թուրքիայի հետ երկար սպասված «երկխոսությունը»: 2018-ին Նիկոլը չեղարկեց Արցախի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացը, հայտարարելով, որ իր սեփական 0-ական կետից է սկսում. արդյունքում հազարավոր մատաղ կյանքեր զոհեց, հանձնեց Արցախի մեծ մասը, այնուհետև մեր թշնամու հետ շրջափակեց Արցախից մեզ մնացած փոքրիկ կտորը: Այժմ խոսում է պետականության կորստի մասին և կրկին իր՝ 0-ական կետից պետականություն «կերտելու» մասին: Արդյունքն արդեն չափելի է՝ զոհեր, պետականության կորուստ: Սցենարի մեծ մասը կյանքի են կոչել:
Ընդիմացողներս քիչ ենք...Կհաջողեն ու սցենարի բոլոր կետերը կյանքի կկոչեն 10 մլն հայերի լուռ հայացքների ներքո: Սակայն Նիկոլն ու իր հրոսակախումբը միայն մի վախ ունեն և խոսում են, որ 30-40 հզ Արցախի հայեր «գալու են ՀՀ, իշխանափոխություն անելու», նպատակը՝ բախումների տանել մեզ բոլորիս և թշնամացնել: Չէ՛, չէ Արցախի 30-40 հզ հայերից չեն վախենում, այլ 10 մլն հայի սթափվելուց, գիտակցելուց են վախենում:
10 մլն հայ արդեն չունի «վաղը», եթե այսօր լուռ հետևում է, թե ինչպես են ապիկար ու անբարո իշխանությունները կեղեքում իրենց 120.000 հայրենակիցներին... և խորը հոգոց է հանում...
Հ.Գ»
Արցախի Հանրապետության իշխանությունները պիտի խոսեն, պիտի ցույց տան, որ այս հանցագործ ծրագրի մասնիկը չեն և պետք է ասեն ու ապացուցեն, որ պատրաստ են այդ ծրագիրը կանգնեցնելու...»,- գրել է Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից