ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փուչիկ, թոզփչոցի, մի կետից ուղղորդվող կառույց. գեներալ –մայորը` ՆԳՆ մասին 01/06/2023 13:05 | Քաղաքական
Ներքին գործերի նախարարություն ստեղծելով ոստիկանության աշխատանքի որակը ոչ միայն չի լավանա, այլև շատ ավելի վատը կդառնա։ Նախարարության մեջ ներառվող 3 կառույցների` ՀՀ ոստիկանության, ԱԻՆ-ի և միգրացիոն ծառայության, այսպես կոչված օպտիմալացման քողի տակ, ճիշտ հակառակը տեղի կունենա, աշխատակիցների քանակը, դրանից բխող նաև բյուրոկրատական խառնաշփոթն ու քաշքշուկը, ոչ թե կնվազեն, այլ կավելանան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը։
«Նոր ստեղծվող նախարարության վերնախավ –ապարատը համալրվելու է ՔՊ-ական սրիկաներով։ Մինչդեռ այս փոփոխությամբ փորձում են առաջինը ցույց տալ, թե ինչ-որ բարեփոխում, ինչ-որ բան են անում, իբր հանրային վերահսկողությունն են ուժեղացնում, որոշ ժամանակ առաջ էլ ասում էին` պառլամենտական վերահսկողությունն են ուժեղացնում, դրանք բոլորը փուչիկ, ձևական, աչքին թոզ փչելու գաղափարներ են»,- ասաց նա։
Գեներալ-մայորը կոչ է անում հեռուն չգնալ, դիտարկել, վերլուծել, թե ինչ է կատարվում մեր երկրում` թմրանյութերի տարածման, առանձնապես ծանր հանցագործությունների, առանձնակի դաժան սպանությունների ավելացման առումով։ Իսկ ի՞նչ են անում ոստիկանությունում . մատը մատին չեն խփում. դրանց շատ քիչ մասն է բացահայտվում, որոշներն անգամ դատարան չեն հասնում, փոխարենը համակարգի աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացել, պարգևավճարներն ավելացել։
«Ինչպես հիմա, նախարարության կազմում ևս ոստիկանության հիմնական գործառույթը` հանցավորության դեմ պայքարի աշխատանքը, զրո է լինելու, դա ոչ մեկին չի հետաքրքրում. մի կետից ուղղորդվող կառույցի հիմնական նպատակը լինելու է իրենց ապօրինի իշխանության համար ապօրինի հենարան ապահովելը։ Թմրանյութերը խեղդում են բացահայտ, գողությունները, սպանությունները, ո՞ւմ է դա հետաքրքրում։ Իսկ պարգևավճարներն ու աշխատավարձերը մի կողմից բյուջեի թալան են, մյուս կողմից` իրենց հենարանն ապահովող կաշառք»,- նշեց ոստիկանության գեներալ-մայորը։
Իսկ այս պարագայում, թե ով կղեկավարի նորաստեղծ կառույցը, ըստ Համբարձումյանի, բոլորովին էլ կարևոր չէ։
«Ոչ մի նշանակություն չունի, թե այդ պոլի փայտը պլասմասսայից է, փայտից է, մետաղից է` նույն ֆունկցիան է կատարելու, ինչ տարբերություն»,- եզրափակեց գեներալ-մայորը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` հունվարի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց, որ նորաստեղծ ներքին գործերի նախարարության ղեկավարությունը` նախարարն ու փոխնախարարները, կնշանակվեն հաջորդ շաբաթ։ Նա նշեց, որ նախարարությունը դե յուրե արդեն ստեղծվել է, և այժմ ընթանում են դե ֆակտո կազմավորման գործընթացները։
Ավելի վաղ ԱԺ-ն ընդունել է ՆԳՆ ստեղծելու օրենքի նախագիծը, իսկ կառավարության այս տարվա առաջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախարարի ու փոխնախարարների նշանակումները կլինեն արդեն հաջորդ շաբաթ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ