ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը չի կարող հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից․ ՀՅԴ հայտարարություն 01/05/2023 19:06 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ,որում ասվում է.
«Ծավալապաշտական նկրտումները բավարարելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը շարունակվում է։
Հեռահար նպատակներ հետապնդող «բնապահպանական» կազմակերպված սադրանքի հետևանքով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն ու Հայաստանը իրար կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Փաստացի Արցախը գտնվում է ամբողջական շրջափակման մէջ և շուրջ 120.000 հայ բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի առջև։
Հերթական անգամ Ադրբեջանը շինծու պատրվակով կոպտորեն ոտնահարում է 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առանց լուրջ հակազդեցության արժանանալու Հայաստանի և Ռուսաստանի կողմից։
Ադրբեջանի այս սանձարձակ վարքագիծը, ինչպես միշտ, բացահայտ կերպով հովանավորվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակները պարզ են՝ հայաթափել Արցախը, մասնատել և ինքնիշխանությունից զրկել Հայաստանի Հանրապետությանը։
Անցնող շաբաթների ընթացքում արցախահայությունը հերթական անգամ ի ցույց դրեց իր անկոտրուն կամքն ու ոգին և հակառակ բոլոր դժվարություններին շարունակում է տեր կանգնել իր ինքնիշխանությանը։ Տարբեր միջազգային կառույցների և ատյանների, բազմաթիվ երկրների պետական հաստատությունների և պաշտոնատար անձանց հասցեական դատապարտումները, առանձին գործիչների հայտարարությունները խիստ կարևոր և գնահատելի նկատելով հանդերձ, անդրադառնում ենք, որ դրանք բավարար չեն Ադրբեջանի անմարդկային գործելակերպը կանխելու համար։
ՀՅ Դաշնակցությունն իր կազմակերպական միավորների, Հայ Դատի գրասենյակների և հանձնախմբերի, ուղեկից միությունների և քույր կառույցների միջոցով կարողացել է դեկտեմբերի 12-ից դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական-քարոզչական և մարդասիրական գետնի վրա հսկայածավալ աշխատանքներ իրականացնել և այսուհետ ևս արվելու է առավելագույնը արցախահայությանը զորավիգ կանգնելու և Արցախի իրավունքները պաշտպանելու համար։
Արցախը հայկական պահելու հարցում բոլորս անելիք ունենք։ Դժվարին ու ճակատագրական զարգացումները դեռ առջևում են։ Ինքնակազմակերպվելու, համազգային ջանքերով մեր իրավունքներին տեր կանգնելու ու մեր ազգային շահերը պաշտպանելու մարտահրավերների առջև ենք։
Առ այդ, ՀՅԴ Բյուրոն անհրաժեշտ է համարում Արցախի իշխանությունների հետ անմիջականորեն աշխատող, համահայկական ցանցային ներուժը կազմակերպող և համակարգող մարմին առաջացնելու շուրջ գործնական քայլերի ձեռնարկումը։
Միաժամանակ, մեկ անգամ ևս հարկ ենք համարում Հայաստանի օրվա իշխանություններին հորդորել զերծ մնալու Հայաստանի և Արցախի շահերը վտանգող, ապաշնորհ ու անհեռատես քաղաքականությունից։ Հայաստանը չի կարող հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից։ Որևէ պարագայում Արցախի ինքնիշխանությունը, արցախահայության ինքնորոշման իրավունքը չեն կարող սակարկման առարկա լինել։ Ցանկացած ետքայլ կարժանանա հակազդեցության բոլոր հնարավոր ձևերով և եղանակներով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ