ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վատագույն ժամանակները յոթը սարի հետևում չեն. եթե հայ ժողովուրդը հերթական անգամ խելքի չգա՝ իր քաղաքական էլիտայով. Հայկ Նահապետյան 01/05/2023 14:07 | ԼՐԱՀՈՍ
2023 թվականի կառավարության առաջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չթողեց ևս մեկ անգամ մեղադրելու Ռուսաստանի Դաշնությանը դաշնակցային պարտավորությունները չկատարելու, կամ դրանք թերի կատարելու մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով` Բերձորի միջանցքը փակ պահելու մեղադրանքն ուղղելով ադրբեջանական կողմին, Փաշինյանը անուղղակի թիրախավորում է Ռուսաստանին։ Փորձագետը կարծում է, որ գործադիրի ղեկավարի` անվտանգային հարցերին առնչվող հայտարարությունների տողատակում Ռուսաստանն է և, հատկապես, Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելության հեղինակությունը վարկաբեկելը։
«Փաշինյանի մեղադրանքը ոչ այնքան Ադրբեջանին էր ուղղված կամ Հայաստանի ներքին սպառման համար էր, որքան Ռուսաստանի։ Փաշինյանը լծվել է մի գործընթացի, ըստ որի Արցախից և Հայաստանից պետք է դուրս բերվի ռուսական ռազմական ներկայությունը։ Ինքը ասում է, որ Ռուսաստանը չի կարողանում ապահովել մեր անվտանգությունը` լինի Բերձորի միջանցքի, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի ժամանակ»,- ասաց Նահապետյանը։
Փորձագետի դիտարկմամբ` ՀՀ վարչապետը, Թուրքիան ու Ադրբեջանն առաջնորդվում են նույն քաղաքականությամբ, քանի որ կառավարվում են մեկ կենտրոնից և մեկ միասնական նպատակ ունեն` չեզոքացնել Ռուսաստանի Դաշնությանը մեր տարածաշրջանից։ Իսկ թե ինչ է սպասվում մեզ` հայերիս դրանից հետո` պարզից էլ պարզ է. ավելի քան մեկ դար անց ո՛չ հավաքական Արևմուտքի, ո՛չ էլ Թուրքիայի մոտեցումները չեն փոխվել։
«Թուրանական կայսերապետական ծրագրերի ստեղծման ճանապարհին Հայաստանը խոչընդոտ է, որն այժմ փորձում են համատեղ ուժերով վերացնել. այդ գործին լծված է նաև Փաշինյան Նիկոլը, որը միամտաբար, թե կանխամտածված հավատում է, որ եթե Ռուսաստանը տարածաշրջանում չլինի, ապա Արևմուտքը այստեղ մի հզոր Հայաստան կարող է ստեղծել։ Նման հիմարությունները միգուցե իր և իր ընկերների համար կարող են ականջահաճո հնչել, բայց ոչ իրական քաղաքականության մեջ։ Եթե հայ ժողովուրդը հերթական անգամ խելքի չգա իր քաղաքական էլիտայով, ապա վատթարագույն ժամանակները յոթը սարի հետևում չեն»,- եզրափակեց Նահապետյանը։
Նշենք, որ այսօր` հունվարի 5-ին, ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ, այդպիսով կոպտորեն խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրային ունակության վերաբերյալ։
Միաժամանակ ընդգծել է, որ ավելի առարկայական քայլեր է ակնկալում միջազգային հանրությունից՝ այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում և Լաչինի միջանքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարությամբ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում մի խումբ ադրբեջանցի «բնապահպաններ» փակել են Հայաստանն Արցախին կապող միակ` Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչի հետևանքով Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, իսկ Հայաստանում գտնվող արցախահայերը չեն կարողանում գնալ իրենց տներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից