ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցի «բնապահպանների» թիվը հատում է 1000-ի շեմը. ԿԽՄԿ-ն անգամ ռիսկի չդիմեց ու երեխաներին չտեղափոխեց Արցախ՝ գիտակցելով, որ իրենց առաջ ագրեսիվ մարդիկ են. Մետաքսյա Հակոբյան 01/03/2023 18:57 | Քաղաքական
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, թե ռուս խաղաղապահները ազատ մուտք ու ելք են անում Արցախի տարածքում հիմնականում իմիտացիոն բնույթ են կրում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Իրականում խաղաղապահները դժվարությամբ են անցուդարձ կատարում և նույնիսկ եթե նրանց հաջողվում է իրենց մեքենաներով որոշակի մթերք և դեղամիջոց տեղափոխել, հասկանալի է, որ նրանք այստեղ 2000 հոգի են և այդ, մթերքը և կենցաղային տարբեր իրեր հենց իրենց համար է բերվում»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով, ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահները չեն կարող հումանիտար օգնություն ապահովել շրջափակման մեջ հայտնված 120.000 արցախահայերի համար։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ այդ աջակցությունը կարող է հասնել խիստ սահմանափակ թվով անձանց կամ ընտանիքների։ Հակոբյանը, համենայնդեպս, այդպիսի տեղեկություններ չունի։
«Միգուցե կան համայնքներ, որտեղ ինչ-որ աջակցություն է տրվում ինչ-որ կարիքներ ունեցող մարդկանց, ովքեր չեն հասցրել գոնե ինչ-որ չափով պարեն պահեստավորել, բայց հիմնականում այդպիսի շարժ չկա։ Հասկանալի է, որ ռուս խաղաղապահները իրենց մի քանի մեքենայով, այն էլ այդքան արգելքների միջով , 120.000 բնակչի համար չեն կարող պարենի կամ դեղամիջոցների խնդիր լուծել»,- ասաց Հակոբյանը։
Արցախցի պատգամավորի տեղեկություններով` Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին կուտակված «բնապահպանների» թիվը հատում է 1000-ի շեմը և այն օրեցօր ավելանում է, ինչը լրջագույն արգելք է ստեղծում անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար։ Ըստ նրա` թերևս դա է պատճառը, որ վերջինս ռիսկի չդիմեց և Հայաստանում մնացած անչափահաս երեխաներին չտեղափոխեց Արցախ։
«Նույնիսկ անչափահաս երեխաների տեղափոխումն ըստ էության չստացվեց. Ադրբեջանական կողմի արգելանքի պարագայում Կարմիր խաչը չգնաց արկածախնդրության` գիտակցելով, որ իրենց առջև ինչ-որ ագրեսիվ մարդիկ են կանգնած, որոնք հնարավոր է թույլ չտան երեխաների անվտանգ տեղափոխումը»,- նշեց պատգամավորը։
Հակոբյանի դիտարկմամբ` ադրբեջանական օկուպացիայի հետևանքով Արցախն այսօր ոչ թե կանգնած է հումանիտար աղետի շեմին, այլ կարելի է ասել, որ այդ աղետը նույնիսկ սկսվել է։
«Այդ կեղծ բնապահպանները շատ հաստատակամ են ու ակնհայտ է, որ քաղաքական լուծում չտրվելու դեպքում կարելի է ասել, որ այդ աղետը նույնիսկ սկսվել է, որովհետև բացի պարենային խնդիրներից, այսօր ունենք բազմաթիվ առողջական խնդիրներով բնակչություն, որոնք հատուկ հսկողության կարիք ունեն, գնալով իրավիճակի վերահսկողությունը դառնում է անհնարին, այս պարագայում ինչ հումանիտար խնդիրների մասին կարող է խոսք լինել»,- եզրափակեց Հակոբյանը։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար տեղեկություններ են տարածում, թե ռուս խաղաղապահների համար դեպի Արցախ ճանապարհը բաց է և նրանք կարողանում են ազատ ելք ու մուտք գործել այնտեղ։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են Հայաստանն Արցախին կապող միակ` Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ Արդեն 23 օր Արցախում բնակվող մեր հայրենակիցները պարենի, անհետաձգելի բուժօգնության ու դեղորայքի խնդիր ունեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ