ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան 12/31/2022 17:10 | Հարցազրույց
21-րդ դարի երկրորդ տասնամյակի երկրորդ տարեմուտին «Փաստինֆո» գործակալությունը զրուցել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ։
-Պարոն Մելքոնյան, ավարտվեց 2022 թվականը, որը պակաս դժվարին ու ցավոտ լուծումների տարի չէր, քան նախորդը։ Ինչպիսի՞ն կմնա անցնող տարին ՀՀ պատմության մեջ։
-Շատ դժվարին տարի էր, ասել, թե 2020 թ. նոյեմբերին ստեղծված իրավիճակից մենք դուրս ենք եկել` հնարավոր չէ, հակառակը` վիճակն ավելի վատթարացավ այն բանից հետո, երբ մեր հարևան հանրապետությունն ագրեսիվ գործողություններ իրականացրեց արդեն նաև ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։ Կարելի է ասել կարծեցյալ կայունության ժամանակաշրջան էր 2022-ը, բայց ընդհանուր առմամբ, իհարկե, վիճակը շատ ծանր տարի էր։
- Պատմական ո՞ր ժամանակաշրջանի հետ եք նույնականացնում 2022-ը։
-Կարելի է համեմատել 1921 թվականի հետ` Հայաստանի խորհրդայնացումից հետո, երբ մենք տարածքային կորուստներ էինք ունեցել թուրք-հայկական պատերազմում, հետագայում նաև բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի գործակցության հետևանքով կորցրինք Կարսի մարզը, Նախիջևանը, իսկ 2021 թվականի հուլիսի 5-ին` Արցախը և այս իմաստով կարելի է ասել, որ 1920-1921 թվականները ուղղակիորեն շատ նման էին 2021-2022 թվականներին։ Այս տեսանկյունից շատ ճիշտ է ասված, որ պատմությունը կարծես 100 տարին մեկ կրկնվում է։ Ցավոք սրտի այս անգամ ևս պատմության անիվը պտտվեց` ի վնաս մեզ։
- Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան մեր օրերի և 1920-21թթ. Միջև։ Ի՞նչ ճանապարհով ենք գնում մենք հիմա և մինչև ո՞ւր ենք հասնելու այսպես։
-Իհարկե, 1920-21-ի համեմատությամբ իրավիճակը նաև տարբեր է, 100 տարի առաջ նոր էր ավարտվել առաջին համաշխարհային պատերազմը, և հետպատերազմյան տարիներին ամեն մի երկիր իր խնդիրներով էր զբաղված, ամբողջ աշխարհում ծանր տնտեսական վիճակ էր, գաղթականություն գոյություն ուներ, շատ երկրներում տարածված էին հիվանդություններ, սով։ Բարեբախտաբար այս պահին նման բան գոյություն չունի, բայց եթե այսպես շարունակվեց պատմությունը այս անգամ ևս կարող է կրկնվել։ Լոկալ պատերազմները, որոնք աստիճանաբար էլ ավելի են ընդարձակվում, կարծես թե հուշում են 1909-1911 թթ թուրք-իտալական, 1912-13 թթ բալկանյան պատերազմը, և վերջապես 1914-1918-ի առաջին աշխարհամարտը։ Նույնը կարելի է ասել նաև երկրորդ աշխարհամարտի նախօրյակին, երբ որ Բեռլին-Տոկիո-Հռոմ առանցքը ձևավորվեց` 1936-37-ին և 1938-ին` Մյունխեի գործարքով սկսվեց Եվրոպայի զավթման գործընթացը Գերմանիայի կողմից։ Մերօրյա փոքրիկ պատերազմները կարծես թե մեծ պատերազմի հետախուզական նախերգանքն են։
-Երրորդ համաշխարհայինի վտա՞նգը նկատի ունեք։
-Այո, բայց ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանների, այժմ գոյություն ունի միջուկային զենք, որը գործադրելու պարագայում երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի բոլորի պարտությամբ և երկրագունդն ընդհանրապես կվերանա։ Այժմ կիրառվում են զենքի բոլոր տեսակները, ընդհուպ ամենաբարդերը, բացառությամբ միջուկային զենքի, ինչը լավ բան չի կարող հուշել։
-Արձանագրենք, որ ադրբեջանական սադրանքներն արդեն ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ սովորական բնույթ են կրում. լայնամասշտաբ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք։
-Ենթադրել, թե Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ պրովոկացիայի` Թուրքիայի դրդմամբ, քիչ հավանական է, որովհետև իրոք զսպող ուժեր, կան. որքան էլ մենք այսօր դժգոհ լինենք Ռուսաստանի քաղաքականությունից, որքան էլ ընկալենք ադրբեջանամետ կամ թուրքամետ, Ռուսաստանը շահագրգռված չէ մեր տարածաշրջանում մեծ պատերազմով, էլ չեմ ասում, որ բացահայտ հայամետ դիրքորոշում է որդեգրել Իրանը, որը բացառապես բխում է նրա պետական ազգային շահերից։ Կա նաև Արևմուտքի հանգամանքը, որը ոչ մի կերպ չի ցանկանա համաշխարհային քաղաքակրթության կրող հնագույն ժողովուրդներիից մեկը հայտնվի դժնդակ իրավիճակում։
Այսօրվա ստատուս քվոն, որը, ճիշտ է, բավականաչափ փոխվել է` ի վնաս մեզ, այնուամենայնիվ ,պահպանվում է և հայկական երկու հանրապետությունները գոյություն ունեն։ Դա խոսում է այն մասին, որ այդ ստատուս քվոն ձեռնտու է նաև աշխարհին։ Որքան էլ Հայաստանը` Արցախով հանդերձ, հայտնվել է աշխարհի խոշոր տերությունների շահերի բախման կիզակետում, այնուամենայնիվ, կողմերից յուրաքանչյուրը կարծես թե փորձում է բալանսը պահել , որն այսպես թե այնպես նպաստավոր իրավիճակ է ստեղծում հայկական կողմի համար։
-Մեր ազգը շատ է ունեցել ծանր ճգնաժամեր, սխալներ ու բացթողումներ` նույնպես. թույլ տված սխալներից դասեր քաղե՞լ ենք։
-Ասել` բացարձակապես չենք քաղել, այդպես չէ։ 1918-ի ազգային զարթոնքը և Հայոց պետականության վերականգնումը Եղեռնից ընդամենը 3 տարի անց, արցախյան հզոր շարժման նոր փուլը, դրա վկայությունն են։ Համոզված եմ, որ վերջին պոռթկումները, որոնք մենք տեսանք Արցախում, հատկապես վերջին հզոր հանրահավաքըը, երբ Արցախն ամբողջությամբ ոտքի էր կանգնել, հիշեցրեց 1988 թվականի փետրվարի 20-ը, երբ կայացվեց ԼՂԻՄ մարզային խորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը և այդ հզոր ալիքը տարածվեց նաև Խորհրդային Հայաստանում։ Ենթադրում եմ, որ, այո՛, այսօր էլ նման իրավիճակ կարող է լինել և այդ գործընթացն արդեն սկսվել է։ Երբ հետևում ենք ադրբեջանական լրատվամիջոցներին, տեսնում ենք, որ շատերն ապշած են, որ այդ պաշարման պայմաններում որքան կամք, որքան նկարագիր դրսևորեց Արցախի ժողովուրդը` բացարձակապես չընկճվելով թշնամու պրովոկացիոն գործողություններից։
-Հանրահավաքներով հնարավո՞ր է ցանկալի արդյունքի հասնել կամ հայանպաստ լուծումներ ապահովել։
-Իհարկե հնարավոր չէ, բայց, եթե մարդն այդ հանրահավաքների ընթացքում կամային հատկանիշներ է դրսևորում, այդ կամային հատկանիշները կարող է դրսևորել նաև ցանկացած ոլորտում` լինի դա դիվանագիտության մեջ, թե բացահայտ առճակատման հարցում։ Իմ խորին համոզմամբ` մեր թշնամին օրեցօր համոզվում է այն իրողության հետ, որ հենց այնպես կուլ տալ Արցախը հնարավոր չէ, նույնիսկ եթե ուժերի անհավասարություն գոյություն ունի։ Թշնամու մեծագույն կորուստները ևս զսպող գործիք են։ Ադրբեջանական հասարակությունը ևս պատերազմ չի ցանկանում ։ Բազմաթիվ հանրահավաքները, որոնք տեղի են ունենում Բաքվում, պատահական չեն։ Մարդիկ բողոքում են, որ միայն աղքատ ընտանիքների զավակներն են գնացել, կռվել ու զոհվել, իսկ ո՞ւր են ալիևյան վարչակարգի շրջապատի մարդկանց զավակները։
-Ինչպիսի՞ն պետք է լինի գալիք տարվա մեր տեսլականը, քայլերի հաջորդականությունը ինչպե՞ս եք պատկերացնում։
-Աշխարհում գլոբալ գործընթացներ են տեղի ունենում, հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներից շատ բան է կախված, որովհետև և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը երկուստեք զբաղված են առավելապես այդ խնդրով, որից կարող է շատ չարանենգ ձևով օգտվել Ադրբեջանը` Թուրքիայի դրդմամբ, իսկ եթե 2023 թվականին ռուս-ուկրաինական պատերազմը շուտ ավարտվի` Հայաստանը կհայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և շատ ավելի նպաստավոր իրավիճակ կստեղծվի մեզ համար։
Այդուհանդերձ մենք պետք է պատրաստ լինենք ամեն տեսակի զարգացումների, ինչը մեզ կհեռացնի հավանական պատերազմից։ Եթե մենք ամեն օր չնախապատրաստվենք այդ դժնդակ օրերին, եթե դրանք, Աստված մի արասցե լինելու են, ուրեմն դրանք անպայմանորեն կթակեն մեր դուռը։ Թշնամին և՛ սեպտեմբերյան դեպքերի ժամանակ, և՛ դրանից հետո լուրջ հակահարված ստացավ և հասկացավ, որ ցանկացած սադրանք հղի է մեծագույն կորուստներով, հետևաբար` միայն պատրաստ լինելը կարող է զսպող գործոն լինել Ադրբեջանի համար։
-Ամանորյա Ձեր մաղթանքը մեր ազգին։
-Մաղթում եմ կամք, հավատ, հաստատակամություն և համոզում, որ սա մեր հարատև կռվի մի մասն է կազմում, որ ճակատագիր է սա, և ամեն սերունդ պետք է կրի իր խաչը, որովհետև առնվազն 5000 տարի մենք այդ խաչը կրում ենք։ Արցախը հայոց պետականության ողնաշարն է, առանց Արցախի և Սյունիքի գոյություն չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետությունը։ Այն, որ մենք մեր երկու միջնաբերդերը պահելու ենք և դարեդար ապրելու ենք այս տարածաշրջանում` ես կասկած չունեմ։
Հեղինակ` Արփի Ռափյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ