Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

ՀՅԴ-ն ներկայացրել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիրը 12/30/2022   12:27  |  ԼՐԱՀՈՍ

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիրը:

Կենտրոնական խորհուրդ

Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաշխարհային ցանցի ներկայացուցիչները հեռավար աշխատանքային հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական միջավայրին և իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից ձեռնարկվելիք միջոցառումները՝ Արցախի նկատմամբ միջազգային զորակցության ապահովման, ադրբեջանական շարունակական ոտնձգությունների կանխարգելման, Արցախի Հանրապետության միջազգային շահերի պաշտպանություն ուղղություններով։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 14-ին կայացած լսումների ժամանակ կոնգրեսականները պետդեպարտամենտին կոչ են արել արձագանքել ադրբեջանական ագրեսիային։ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու հայկական հարցերի խումբը դատապարտել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը։ Պայմանավորված Բաքվի կողմից Արցախի շրջափակմամբ՝ նկատելի է ԱՄՆ Կոնգրեսի աճող ճնշումն ԱՄՆ գործադիր իշխանության վրա։

Դեկտեմբերի 17-ին, ԱՄՆ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆի գլխավորությամբ, նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը։

Դեկտեմբերի 21-ին, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի՝ կառավարության հետ կապերի գծով տնօրեն Թերեզա Երեմյանը համակարգել և անցկացրել է հանդիպում Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեի, Կոնգրեսի ավելի քան 50 անդամների, Արցախի և ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբերի մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում էր Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Հայ դատի Արցախի գրասենյակի աշխատակից Գևորգ Իսկաջյանը։ Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակն ու Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ադրբեջանական հերթական ագրեսիային վերջ տալու նպատակով։

Դեկտեմբերի 24-ին ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը համատեղ հավանություն են տվել 2023թ․ ֆինանսական տարվա ծախսային ուղղություններին, որենք ենթադրում են ամերիկյան օժանդակության հատկացում Հայաստանին և Արցախին։ Նշենք, որ վերոնշյալ դրույթի օրենսդրական ուժ ստանալու համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը տևական ժամանակ ծավալուն աշխատանքներ է իրականացրել։

ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմին՝ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական պժանդակության անհապաղ դադարեցման կոչով դեկտեմբերի 21-ին դիմել է նաև Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախյանը։

Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոնն էլ, իր հերթին, դեկտեմբերի 22-ին,   հայտարարություն է տարածել, որով համերաշխություն է հայտել ամերիկահայ համայնքին և դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի 120․000 հայության շարունակական շրջափակումը։ Քաղաքապետ Գորդոնը նաև միացել է Գլենդելի քաղաքապետի՝ Բայդենի վարչակազմին ուղղված վերը հիշատակված կոչին։

Եվրոպա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդմամբ՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր Վան Դալենը, Ֆրանսու Խավիեր ԲԵլամին, Լարս Պատրիկ Բերգը, Ֆրանսուա Ալֆոնսին, Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն և Անդրեյ Կովաչևը դեկտեմբերի 14-ին նամակ են ուղղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Պատգամավորները Շառլ Միշելին և Ժոզեպ Բորելին հորդորել են օգտագործել իրենց հնարավորությունները՝ Արցախի բնիկ հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար՝ նկատելով, որ ԵՄ-ն չի կարող թույլ տալ ադրբեջանական ահաբեկչական քաղաքականության շարունակություն։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի, ՀՅԴ Հայ դատի Բելգիայի հանձնախմբի, Բելգիայի հայերի կոմիտեի և Բելգիահայ դեմոկրատների միության համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին Բրյուսելում կայացել էր բողոքի ցույց՝ Արցախ տանող միակ ճանապարհի արգելափակումը վերջ տալու պահանջով։ Բողոքի ցույցին միացել էին բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում՝ սենատորներ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորներ Կարլ Վանլաուեն, Ալեսիա Կլաեսը և Արցախի հետ բելգիական ֆրանսախոս բարեկամության խմբի համակարգող Անդրե դը Բյուսը։

Կանադա

Դեկտեմբերի 20-ին, Մոնրեալի «Հայ կենտրոնում» ՀՅԴ Բյուրոն ներկայացնող պատվիրակությունը, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն և Հայ դատի Կանադայի հանձնախումբը հանդիպել են Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։  Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետության միջև ցամաքային միակ ճանապարհի փակումը և Հարավային Կովկասում կանադական առաջին դեսպանատունը Հայաստանում բացելու շուրջ տարվող աշխատանքները։

Հայ դատի Կանադայի հանձնախմբի կողմից տարված աշխատանքների արդյունքում ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել տասնյակից ավել պատգամավորներ։ Ավելի վաղ, դեկտեմբերի 14-ին, Կանադայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է միջանքի արգելափակումը և պահանջել ապահովել երկկողմանի անցանելիությունը։

Ավստրալիա

Ավստրալիայի ընդիմադիր կանաչների կուսակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 19-ին դիմել են Ադրբեջանին՝ պահանջելով վերաբացել Բերձորի միջանցքը՝ ազատ տեղաշարժի եւ անվտանգության ապահովման համար

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործողությունների արդյունքում Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկման թեմա է դարձել Ավստրալիայի օրենսդիր մարմիններում։ Մասնավորապես Հայ դատի հանձնախմբի դիմումի համաձայն  խնդրին անդրադարձել է Ավստրալիայի Դաշնային Խորհրդարանի խոշորագույն քաղաքական խմբի արտաքին գործերի ներկայացուցիչ, սենատոր Ջորդան Սթիլ-Ջոնը՝ մտահոգություն  հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար լուրջ հետևանքներին։

Իրենց հերթին Ավստրալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամները դիմել են Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգին կոչ անելով իր կառավարությանը հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի կողմից շարունակվող՝ Արցախի Հանրապետության շրջափակումը։

Դեկտեմբերի 20-ին, Արցախի բարեկամների ավստրալական խմբի անդամները հեռավար հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Արցախի ներկայացուցիչները ներկայացրել են վերջին լուրերը կապված Բերձորի շրջափակման և այդ ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։ Ի դեպ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքի արդյունքում՝ Ավստրալիայում Արցախի բարեկամության խմբի անդամների թիվը ավելացել է 12-ով և հասել է 100-ի։ Ի թիվս այլոց, խմբին են միացել ֆեդերալ խորհրդարանականներ Քելյա Թինքը, Զալի Սթեգալը, Հենրի Փիքը։

Մեծ Բրիտանիա

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում դեկտեմբերի երկրորդ կեսին Արցախում ստեղծված իրավիճակը որոշակի քննարկում է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանական շրջանակներում։ Նախ ադրբեջանական հերթական ագրեսիան խստորեն և միանշանակ կերպով դատապարտվել է Մեծ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հայտարարությամբ, որը ստորագրել է խմբի նախագահ Թիմ Լոթնը։  Ավելին, բարեկամական խմբի անդամներ Քրիս Լոուն և Ջեսիկա Մորդենը հանդես են եկել անհատական հայտարարություններով և դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և դիմել արտաքին գործերի նախարարին, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկի Բերձորի միջանցքի վերաբացման համար։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներ Սթիվեն Դաութին և Ֆիոնա Բրյուսը կառավարությունից շտապ մարդասիրական օգնություն են խնդրել արցախահայության համար և գործադիր իշխանությանը կոչ արել՝ քայլեր ձեռնարկել հումանիտար իրավիճակի բարելավման և Արցախում ազատ տեղաշարժի վերականգնման ուղղությամբ։

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիթ Ալթոնը Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հարցումներ երկու հարցում է ուղարկել բրիտանական կառավարությանը՝ տեղեկատվություն պահանջելով մասնավորապես այն մասին, թե կառավարությունն ինչ քայլեր է կատարել Արցախի ժողովրդի նկատմամբ ցողասպանության և վայրագությունների ռիսկերի գնահատման համար, ինչպես նաև, թե ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը նպաստելու համար։

Հունաստան

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքի փակման և Արցախը մարդասիրական նոր աղետի մղելու առիթով, ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը նամակ է ուղարկել Հունաստանի խորհրդարանի նախագահին և պատգամավորներին՝ պահանջելով անմիջական միջամտություն և միջազգային քայլերի կիրառում՝ կանխելու համար Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանական քաղաքականության վտանգը։

Դեկտեմբերի 21-ին, Հունաստանի Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպմամբ Աթենքում՝ Եվրոպական խորհրդի կենտրոնական գրասենյակի առջև տեղի է ունեցել բողոքի ցույց ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։ Բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են եվրոպական ատյանների անմիջական միջամտությունը՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող Բերձորի միջանցքը, ինչպես նաև ստեղծելու Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ։

Ուրուգվայ

Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում՝ դեկտեմբերի 21-ին Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարություն է ընդունել, որով դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունը և կոչ արել՝ կատարել միջազգային պարտավորությունները ու ապահովել ազատ շարժը Արցախին և Հայաստանին միավորող միջանցքով՝ վերջ դնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ գործադրվող ճնշումներին ու ահաբեկմանը։ Ուրուգվայի Սենատորների պալատը իր համերաշխությունն է հայտնել Արցախի բնակչությանը և արձանագրել, որ վերջինիս իրավունքները պետք է հարգվեն հակամարտության լուծման մեջ ներգրավված բոլոր դերակատարների կողմից։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:54 28/12/2022  |  ԼՐԱՀՈՍՊարզապես կասեմ` այս ծանր օրերին քո տեսակը, գաղափարները, ինչու չէ` նաև երազանքները, մեր համար ուղենիշ են, սիրելի' ընկեր.Իշխան Սաղաթելյան
20:55 27/12/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով
13:43 27/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն վաղը երթ կանի դեպի Կառավարության շենք
18:21 21/12/2022  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել ընդդիմադիր քաղաքական ուժերի խորհրդակցություն
13:05 21/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ ներկայացուցիչները Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ քննարկել են Արցախի ապաշրջափակման հարցը
17:32 16/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀանդիպում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչների միջև
14:02 14/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներին
21:30 12/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն կոչ է արել ռուս խաղաղապահների զորախմբին՝ իր առաքելությանը համապատասխան, բոլոր հնարավոր միջոցներով ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը
09:12 09/12/2022  |  Մամուլ«Հայաստան» խմբակցությունը գնալով «Հայ հեղափոխական դաշնակցություն» ֆրակցիայի է վերածվում. «Ժողովուրդ»
19:15 06/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանն Արցախի հիմնահարցը քննարկել է Հունաստանի քաղաքական շրջանակների հետ

Արխիվ

[]