ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շրջափակումը յուրահատուկ քննություն էր. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 12/30/2022 23:23 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափական հետևանքով ստեղծված դժվարությունների ու խնդիրների, այդ իրողություններում կառավարության կողմից իրականացվող աշխատանքների մասին:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու դրա իրական պատճառները միջազգային հանրությանը ներկայացնելու կարևորությանը՝ պետնախարարը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է ամեն կերպ աշխարհին ցույց տալ, թե խնդիրը բնապահպանական է և իրենց կողմից քաղաքական ճնշում չկա։
«Նրանց շահերը սպասարկում են բազմաթիվ խոշոր կազմակերպություններ, որոնք փորձում են ամեն կերպ խնդիրը ներկայացնել իբր բնապահպանական տեսանկյունից։ Այդ տեղեկատվական պայքարում մենք շնորհակալ ենք Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և աշխարհի շատ այլ երկրներում ապրող բոլոր այն մարդկանց, որոնք հետաքրքրված են խնդրով, տարբեր միջոցներով բարձրացնում են թեման և փորձում են ուշադրություն հրավիրել իրական պատճառների վրա։ Մենք պետք է ամեն կերպ ներկայացնենք աշխարհին, որպեսզի ոչ միայն օգնեն մեզ, այլ նաև հասկանան, որ սա միայն մեր խնդիրը չէ, սա աշխարհի համար նույնպես կարևոր է»։
Պատասխանելով Արցախի կառավարության և «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից հանքավայրի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու պատրաստակամության մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ դրանով Արցախը ոչ մեկի պահանջը չի կատարում. «Ադրբեջանն աշխարհին սա փորձում է ներկայացնել որպես էկոլոգիական լուրջ խնդիր։ Մենք և ընկերության ղեկավարությունը պատրաստակամություն ենք հայտնել, որ եթե կա անհրաժեշտություն, կարող ենք դադարեցնել հանքի շահագործումը, հրավիրել միջազգային բարձրակարգ մասնագետների՝ մոնիթորինգ կատարելու։ Մենք վստահորեն մի բան ենք ասում․ եթե մոնիթորինգն անհրաժեշտություն է, դա կանենք մենք՝ որպես կառավարություն, որպես պետություն՝ ընկերության ղեկավարության հետ միասին։ Երկրորդը՝ դա կանենք բարձրակարգ մասնագետներով, երրորդը՝ եթե մոնիթորինգ է արվում, թող այս տարածաշրջանի բոլոր հանքերում դա կատարվի։ Եկեք դիտարկենք նաև մյուս հանքերը, որոնք գտնվում են հարևան պետությունում, որովհետև մենք էլ անհանգստություն ունենք նրանց շահագործման վերաբերյալ: Մենք վստահ ենք, որ մեր հանքի շահագործման չափանիշները շատ բարձր են»:
Խոսելով Արցախի ներքաղաքական խնդիրների և, մասնավորապես, կառավարության ձևավորման սկզբունքների մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ մոտեցումներն այլ էին, բայց շրջափակումը դրանցում որոշ փոփոխություններ է մտցրել:
«Մտադիր էինք մինչև դեկտեմբերի վերջը գույքագրում անել, հասկանալ ընդհանուր իրավիճակը, և հունվարին արդեն հանգիստ ձևավորել նոր կառավարության մոդելն ու ընդհանուր թիմը։ Շրջափակումը յուրահատուկ քննությունն էր: Ճգնաժամը ցույց տվեց, թե ով արագորեն կարողացավ ընդգրկվել նոր ստեղծված աշխատանքային պայմաններում, ով է պատրաստ աշխատել՝ պահելով ամենօրյա այս տեմպը։ Կան պաշտոններ, որտեղ միանգամից պետք էր նշանակումներ անել, օրինակ՝ առողջապահության նախարարի պարագայում։ Ուղղակի հասկանալի է, որ ճգնաժամային իրավիճակում պետք է ավելի արագ որոշումներ կայացվեն և թիմը ձևավորվի՝ թիմային մոտեցումով խնդիրների լուծման բանաձևը գտնելու համար: ...Նոր իրավիճակը նոր մոտեցումներ է պահանջում: Եթե մենք ուզում ենք անկախ Արցախում ապրել, պետք է ավելի օպերատիվ, ավելի ճկուն արձագանքենք՝ լուծումներ գտնելով տարբեր մարտահրավերների համար»:
Մանրամասները՝ տեսանյութում․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ