ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամանորի հրաշքին արցախցի փոքրիկներն էլ չեն հավատում. ո՛չ տուն են կարողանում հասնել, ո՛չ էլ՝ տոնածառ զարդարել. Արցախը շրջափակված է արդեն 19 օր 12/30/2022 15:47 | ԼՐԱՀՈՍ
Նոր տարվա հրաշքին արցախցի բազմաթիվ երեխաներ էլ չեն հավատում։ Դեկտեմբերի 12-ից շրջափակման տարբեր կողմերում հայտնված ու ամեն առավոտ հրաշքի սպասող բալիկները Ձմեռ պապիկից ոչ մի նվեր չեն ուզում, նրանց միակ ցանկությունը տուն հասնելն է։
6-ամյա Արթուրն ու 10-ամյա Գոռն արդեն 19 օր ամեն առավոտ աչքերը բացելուն պես՝ մայրիկին առաջինը հարցնում են՝ այսօր տուն ե՞նք գնալու, ու ամեն անգամ նույն պատասխանը ստանում՝ չգիտեմ, տեսնենք։
«Ամեն օր վեր ենք կենում էն հույսով, որ ճանապարհը կբացվի։ Երեկոյան հուսախաբ եղած՝ քնում ենք։ Առավոտյան հենց վեր ենք կենում, առաջինը հեռախոսներն ենք վերցնում, լուրերը կարդում, հետո զանգում Ստեփանակերտ, հարցուփորձ անում, թե իրենք ինչ նորություն ունեն։ Առավոտյան էլ վեր ենք կացել հույսով, որ գուցե այսօր տուն հասնենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է եղբայրների մայրը՝ Միլենան։
Գոռն ու Արթուրն իրենց տանը տոնածառ էլ չեն հասցնի սարքել, ոչ էլ հայրիկի հետ ամենասիրելի տոնը կկարողանան դիմավորել։ Միլենան ասում է՝ տոնածառն ու խաղալիքները դեկտեմբերի սկզբին՝ Երևան մեկնելուց առաջ էին հանել, նախապատրաստել՝ այն մտադրությամբ, որ վերադառնան ու անմիջապես տոնածառը զարդարեն։ Հիմա տանը՝ Արցախում, միայն հայրիկն է, ինքն էլ, միանշանակ, ոչ սիրտ ունի, ոչ էլ ցանկություն միայնակ տոնածառ զարդարելու։
«Եղբորս աղջիկը՝ Մարիան էլ է մեզ հետ այստեղ՝ Գորիսում մնացել։ Այնքա՜ն էր սպասում, որ Նոր տարին գա ու ինքն իր ձեռքով տոնածառը զարդարի։ Երեկ զանգեցին, թե՝ դնում ենք արդեն տոնածառը, տանն էլի բալիկներ գան. գոնե նրանց մի քիչ ուրախացնելու համար ուզում ենք դնել։ Մենակ տեսնեիք, թե ոնց էր լացում...»,-պատմում է Միլենան։
Մարիան, հորաքրոջ ասելով, շատ զգացմունքային է դարձել ընդհանրապես այս 19 օրերին։ Ամեն անգամ մայրիկի հետ խոսելիս՝ լացում է։ Երեկ էլ եղբոր միամսյակն էր, որին ևս քույրը ներկա չի գտնվել։ Թշնամին փակել է տուն տանող ճանապարհը. և՛ Մարիան, և՛ շրջափակման տարբեր կողմերում հայտնված մյուս արցախցի երեխաները դա շատ գիտեն, բայց մեկ է, անարդար իրականության հետ ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել։
Հիշեցնենք, որ այսօր 19 օր է, ինչ փակ է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Բացի այն, որ 120 հազար արցախահայությունը զրկված է լիարժեք սնվելու և բուժօգնություն ստանալու կարևորագույն իրավունքներից, ավելի քան 1100 ընտանիք էլ շարունակում է մնալ կիսված՝ գտնվելով շրջափակման տարբեր կողմերում։
Նոր տարվա հրաշքին սպասող 270 երեխա զրկված է իր տանը՝ ընտանիքի անդամների հետ, Ամանորը դիմավորելու համեստ ու պարզագույն հնարավորությունից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ