ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2023թ մենք մտնում ենք շատ ծանր վիճակում.Արցախը շրջափակված է, բանակցությունները մտել են փակուղի, փորձագետն ամփոփում է տարին 12/30/2022 14:37 | ԼՐԱՀՈՍ
2023թ մտնում ենք շատ ծանր վիճակում, հատկապես, Արցախի մասով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
Նրա արձանագրմամբ՝ 2022թ-ին տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնց ծանր հետևանքները զգալու ենք նաև 2023թ-ին՝սեպտեմբերյան ծանր ագրեսիան, որի հետևանքով մոտ 240 զոհ ունեցանք, 150 ք/կմ տարածք կորցրինք, Արցախի շրջափակումը, որն արդեն 3 շաբաթ է՝ շարունակվում է: Բանակցային գործընթացը մտել է փակուղի, իսկ հայ-ռուսական հարաբերությունները մտնում են բացահայտ առճակատման փուլ, ինչը շատ վտանգավոր է: Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ բանակցությունների բրյուսելյան կամ արևմտյան հարթակը ևս փակված է, այս ուղղությամբ աշխատանքներն չեն տարվում այլևս:
Ինչ վերաբերում է ներքին քաղաքական կյանքին՝փորձագետն արձանագրում է՝ ընդդիմությունը բավականին լուրջ ռեսուրսներ ուներ, կարծես թե, ասելիք էր ուներ, լուրջ պայքար ծավալեց, բայց ձախողվեց և սպառեց իր հնարավարությունները:
«Սրանք շատ լուրջ ձախողումներ էին, որ չեն ավարտվել և դրանց հետևանքները տեսնելու ենք հաջորդ տարի: Իրավիճակը ծանր է հատկապես Արցախի մասով»,-հավելեց զրուցակիցը:
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Արցախում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը, ի վերջո ու՞մ ձեռքում է խնդրի լուծման բանալին, Արման Բաղդասարյանը կարծում է ՝ բանալին ռուսական կողմի ձեռքերում է
«Պարզապես, նրանք փորձում են այդ հարցը կարգավորել Հայաստանի վրա ճնշումների միջոցով, փորձում են ստիպել հայկական կողմին, որպեսզի ամբողջովին կամ մասնակի կատարի Ադրբեջանի պահանջները, որի դիմաց միայն հնարավոր կլինի ճանապարհը բացել: Ռուսական կողմը դիրքորոշումը այսպիսին է, կարծում եմ, որ հանգուցալուծումը այպես էլ կլինի՝ ամեն ինչ կախված է նրանից, թե հայկական կողմը ինչ կզիջի»,-ասաց Բաղդասարյանը:
Զրուցակիցը կարծում է, որ ռուսական կողմը ճնշումներ է գործադրում և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի վրա, բայց Ադրբեջանն այդ ճնշումներին դիմակայելու ռեսուրսներ ունի, իսկ հայկական կողմը՝ չունի.
«Քանի որ պատանդի վիճակով հայերն են՝ Արցախի 120.000 բնակչությունը, ուրեմն ավելի խոցելի է հայկական կողմը,ուստի զիջումների գնալու է հենց հայկական կողմը: Մենք առաջին զիջումը տեսանք, երբ ժամանակավորապես Կաշենի հանքավայրի շահագործումը դադարեցվեց, բայց, ըստ էության, Ադրբեջանը միայն այդ պահանջով չի բավարարվում և լրացուցիչ պհանջներ է առաջ քաշում»,-ասաց փորձագետը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս հայտարարել էր, որ ռուսական կողմը ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա, որպեսզի մենք Սյունիքով միջանք տրամադրենք Ադրբեջանին և անդամակցենք Միութենական պետությանը:
Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ եթե ԱԽ քարտուղարը նման բան է հայտարարել և ռուսական կողմից բացահայտ արհամարհական պատասխանի է արժանացել, ուրեմն պարտավոր է կամ փաստեր ներկայացնել, որ իսկապես ճնշումներ եղել են, կամ պարզաբանումներով հանդես գալ.
«Հայ ռուսական հարաբերությունների լարվածությունների հերթական ալիքը, այն էլ այս իրավիճակում, ամենևին մեր օգտին չէ»,-հավելեց նա:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից