ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունները դեմ արտահայտվեցին իշխանությունների տարանջատման ու փոխզսպման սահմանադրական առաջարկությանը 12/29/2022 13:50 | ԼՐԱՀՈՍ
Ս.թ. դեկտեմբերի 27-ին կայացավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվեց և մերժվեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ներկայացրած՝ Հանրապետության նախագահի սահմանադրական կարգավիճակի և իշխանության փոխզսպումներին վերաբերող առաջարկությունը:
Երկու հասարակական կազմակերպությունների՝ գործող սահմանադրական կարգավորման վերաբերյալ հիմնական մտահոգությունն այն է, որ ընտրական, դատական, հակակոռուպցիոն ու մի շարք այլ մարմինների ղեկավար անդամներն ընտրվում են խորհրդարանի կողմից և անկախ նրանից, թե ով է օժտված առաջադրման լիազորությամբ, որևէ անձ չի կարող զբաղեցնել այդ պաշտոնները, եթե իրեն կողմ չքվեարկի իշխող քաղաքական ուժը կամ կոալիցիան:
Խորհրդարանական հանրապետությունում, որտեղ գործադիր իշխանությունը ձևավորվում է օրենսդրի կողմից և, ըստ այդմ, միշտ խորհրդարանական մեծամասնության քաղաքական ուժի թիմի մաս է, խիստ ռիսկային է, որ գործադիր իշխանությանը հակակշռելու լիազորությամբ օժտված մարմինների ղեկավարների նշանակումներում վերջին խոսքը նույն խորհրդարանական մեծամասնությանն է:
Խնդրի լուծման ուղղությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ երկու հասարակական կազմակերպությունները գտնում են, որ Նախագահը կարող էր դառնալ գործադիրի և խորհրդարանական մեծամասնության (ըստ էության՝ օրենսդրի) իրական հակակշիռ, եթե ապահովվեն առնվազն հետևյալ պայմանները.
Նախ, անհրաժեշտ է Նախագահին տրամադրել առաջնային մանդատ՝ պաշտոնին ընտրության համապետական ուղղակի ընտրությունների միջոցով, ինչի շնորհիվ վերջինս կունենա լիարժեք անկախություն, կվերանա նրա կախվածությունն Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունից՝ արդեն գործնականում ստանալով քաղաքական կշիռ։
Անհրաժեշտ է ապահովել դատական, ընտրական, հակակոռուպցիոն ու սահմանադրական անկախ այլ մարմինների ձևավորման հարցում նախագահի իրական մասնակցություն: Բարձրագույն դատական ատյանները, ընտրական և մի շարք սահմանադրական անկախ այլ մարմիններ ունեն կոլեգիալ բնույթ, և այդ մարմինների անդամների որոշակի մասի նշանակումը անհրաժեշտ է վերապահել Նախագահին:
Անհրաժեշտ է նաև հստակ սահմանազատել Նախագահին գործադիր իշխանությունից և վերացնել իշխանության այդ ճյուղին հատուկ լիազորությունները Հանրապետության նախագահի լիազորությունների շարքից, որպեսզի բարձր լեգիտիմություն ունեցող նախագահը որևէ պարագայում չմտնի գործադիր իշխանության տիրույթ: Առաջին հերթին կառավարության անդամների ու գործադիր ֆունկցիաներով օժտված այլ պաշտոնատար անձանց (այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների ու դիվանագետների) նշանակումը պետք է ամբողջությամբ վերապահել Վարչապետին:
Հայեցակարգային առաջարկությունը ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, սակայն, 2 կողմ, 1 ձեռնպահ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց հասարակական կազմակերպությունների՝ իշխանության տարանջատման ու պետության ապագա հնարավոր զավթման ռիսկը նվազեցնող այս հայեցակարգային առաջարկությունը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խիստ անհանգստացած են իշխանությունների տարանջատման ու հակակշռման իրական մեխանիզմների ներդրման դեմ քաղաքական մեծամասնության ու իշխանության այլ ներկայացուցիչների դիմադրությամբ:
Համադրելով այդ քվեարկությունը այն փաստերի հետ, որ իշխանությունները հեղափոխությունից հետո այդպես էլ չարձանագրեցին պետության զավթման փաստը, ինչպես նաև մի շարք հանգուցային անկախ մարմինների ղեկավար պաշտոններում (ԿԸՀ, ԲԴԽ) խորհրդարանի իշխող մեծամասնությունը ընտրում է իր թիմի անդամ հանդիսացող քաղաքականացված անձանց, զարմանալի չէ, որ իշխանությունները չեն ցանկանում ձերբազատվել Սահմանադրական ու Վճռաբեկ դատարաների դատավորների, ԲԴԽ գիտնական-անդամների, ԿԸՀ, ՀՌԱՀ, ԿԿՀ, ՀԾԿՀ, ՏՄՊՊՀ և այլ մարմինների անդամների նշանակման հարցում «վերջին խոսքը» ունենալու հնարավորությունից:
Ընտրելով խորհրդարանական կառավարման մոդելը, որում գործադիր իշխանության ղեկավարը լինելու է վարչապետը, իշխանությունների տարանջատման և փոխզսպման հնարավոր մեխանիզմների այլ տարբերակների վերաբերյալ մոտեցումները մնում է մշակել օրենսդիր մարմնի գործառույթներին անդրադառնալու ժամանակ։
Այդ իսկ պատճառով, գտնում ենք, որ դեռևս չեն սպառվել իրավական, ժողովրդավարական և ինքնիշխան պետության այս հիմնարար սկզբունքի սահմանման հնարավորությունները Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հետագա աշխատանքների ընթացքում։
Միաժամանակ, գտնում ենք, որ առանց այս սկզբունքի սահմանադրական հստակ և արդյունավետ մեխանիզմների երաշխավորման, սահմանադրական որևէ բարեփոխում կլինի անիմաստ և ապարդյուն։
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
«Իրազեկ քաղաքացիների միավորումը»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից