Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Սա իրականում ոչ թե բնապահպանական շարժում է, այլ Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել France 24 -ին 12/29/2022   21:11  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր  հեղինակավոր France 24  հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և խոսել շրջափակման պատճառների մասին.

Ստորև ներկայացվում է հարցազրույցն ամբողջությամբ.

France 24 -Պարոն Վարդանյան, շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։ Նախ և առաջ կուզենայի Ձեզ տալ հետևյալ հարցը՝ կներկայացնե՞ք, թե այս շրջափակման պայմաններում ինչ վիճակ է ստեղծվել Արցախի Հանրապետության ժողովրդի համար։ 

Ռուբեն Վարդանյան-Նախ ուզում եմ ողջունել բոլորին և շնորհակալություն հայտնել բոլոր ֆրանսիացիներին, ովքեր աջակցում են մեզ, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը։ Մենք իսկապես բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը:  Իրականությունն այն է, որ 120 հազար մարդ ձմռանը չունեն վառելիք, դեղորայք, սնունդ, ճանապարհը փակ է, ունենք բաժանված ընտանիքներ, ունենք մի քանի հարյուր երեխաներ, որոնք մնացել են Հայաստանում առանց ծնողների, Արցախում երեխաներ ունենք՝ մնացած առանց ծնողների։ Մենք ունենք բազմաթիվ ոչ արցախցիներ, ովքեր այցելել են Արցախ, և հիմա նրանք նույնպես արգելափակված են այստեղ։ Իրավիճակը բավականին ծանր է, բայց  այստեղ ապրող մարդիկ հավատում են, որ դա մեծ պայքար է հանուն անկախության, և դրա համար էլ նրանք ուժեղ են մնում, ու չնայած բոլոր մարտահրավերներին և բոլոր դժվարություններին՝ մենք համախմբված ենք ու մեզ շատ ուժեղ ենք զգում։ Չնայած բոլոր ճնշումներին, որ փորձում է մեզ վրա գործադրել Ադրբեջանը՝ մենք դիմակայում ենք և դառնում ենք ավելի ուժեղ այս շրջափակման պայմաններում։

France 24 - Իսկ մարդիկ, ովքեր իրականացնում են այս բողոքի ակցիաները,  նրանք ակտիվիստնե՞ր են, որոնք բողոքում են տարածաշրջանում ապօրինի հանքարդյունաբերության դեմ, ի՞նչ եք կարծում այս մասին:

Ռուբեն Վարդանյան - Մենք այսօր կառավարության և հանքարդյունաբերող ընկերության ղեկավարության հետ համատեղ հայտարարություն ենք տարածել, որ պատրաստ ենք ընդունել միջազգային էկոլոգիական փորձագետների, որպեսզի գան և ստուգեն մեր հանքարդյունաբերությունը: Կարծում ենք, որ այն աշխատում է լավագույն չափանիշներով, և մենք նաև ցանկանում ենք, որ ստուգեն ոչ միայն մեր, այլև ամբողջ տարածաշրջանում հանքարդյունաբերությունը, և ստուգեն մասնագետները, ոչ թե ինչ-որ այսպես կոչված «էկոակտիվիստներ», որոնք մենք բոլորս պարզեցինք, որ իրական բնապահպան չեն։ Նրանց մեծ մասը մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանում հատուկ ծառայություններում։ Ի դեպ, եթե Ֆրանսիայում մարդիկ հետաքրքրվեն և ստուգեն, թե վերջին 10 տարում քանի անգամ են բնապահպանական ակցիաներ տեղի ունեցել Ադրբեջանում, մենք կզարմանանք, քանի որ այդ թիվը զրո է։ Այսպիսով, սա Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված շոու է, և իրականում բնապահպանական շարժում չէ։

France 24 - Կցանկանայի այժմ խոսել Ձեր անձնական պատմության մասին: Մինչև 2022 թվականի նոյեմբերին Արցախի պետնախարար դառնալը, Դուք Ռուսաստանի քաղաքացիություն ունեիք և ՌԴ քաղաքացիությամբ գործարար էիք Ռուսաստանում։ Ուզում եմ Ձեզ հարցնել, թե ի՞նչն է Ձեզ ստիպել Արցախում քաղաքականությամբ զբաղվել և վերադառնալ, տեղափոխվել Ստեփանակերտ։

Ռուբեն Վարդանյան - Հայերն ապրում են աշխարհով մեկ։ Մենք ունենք մեծ սփյուռք Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում, շատ այլ երկրներում, և մենք բոլորս կապված ենք Արցախի հետ։ Արցախը տուն է ողջ հայ ժողովրդի համար, քանի որ հայոց այբուբենի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշտոցը,  հայերեն տառերի ուսուցանումն սկսել է  Արցախում, որը խորհրդանիշն է հայկական ժառանգության, հայկական մշակույթի, հայկական ԴՆԹ-ի։ Դրա համար էլ բազմաթիվ նախագծեր ենք արել վերջին 20 տարվա ընթացքում։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո ես զգացի, որ սա Արցախում բնակվողների համար ամենադժվար ժամանակներից է և հասկացա, որ ուզում եմ լինել այն մարդկանց հետ, ովքեր իսկապես մեծ ճնշման են ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Նրանք պետք է զգան, որ իրենք մենակ չեն։ Մենք նույնպես Արցախում արմատներ ունենք, սակայն այլ վայրերում ենք ապրում, և ես հասկացա, որ սա է հենց ժամանակը պատասխանատու լինել ազգիդ, սեփական հայրենիքի համար և փորձել օգնել մարդկանց, ովքեր իսկապես տառապում են ստեղծված իրավիճակում:

France 24 - Վերջերս մեղադրանքներ են հնչել, օրինակ՝ Հայաստանի որոշ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, թե Ռուսաստանն իր խաղաղապահի դերը Լաչինի այս շրջանում բավարար կերպով չի իրականացնում, չի կարողանում կատարել իր պարտականություններն այս տարածաշրջանի հանդեպ, արդյոք համաձա՞յն եք այդ մտքի հետ։

Ռուբեն Վարդանյան - Գիտեք, ես շատ երկրներում հետևել եմ խաղաղապահների աշխատանքին, օրինակ՝ ֆրանսիացիները, որոնք շատ անգամներ ուղարկվել են Աֆրիկա, և մենք բոլորս գիտենք, որ դա սովորաբար ենթադրում է սահմանափակ թվով զինվորներ, սահմանափակ մանդատ և զենք գործածելու սահմանափակ իրավունքներ։ Ուստի մի կողմից հասկանալի է ժողովրդի հիասթափությունը, բայց միևնույն ժամանակ մենք պետք է գիտակցենք, որ առանց ավելի լայն մանդատի, առանց ավելի մեծ թվով զինվորներ, առանց իրենց տանն ապրող և 35 տարի իրենց անկախության համար պայքարող հայերին պաշտպանելու ավելի հստակ իրավունքների ապագա չի լինի։ Ուստի կարծում եմ, որ շրջափակումը ցույց տվեց, որ թե որտեղից պետք է ավելի մեծ և ուժեղ մանդատ ստանալ՝ նաև ՄԱԿ-ից։

France 24 - Մենք խոսում էինք Արցախի Հանրապետության պետնախարարի հետ։ Շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։

Հարցազրույցը հնարավոր է դիտել հետևյալ հղումով

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:48 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախում արձանագրվում են առևտրային օբյեկտներից դուրս իրացվող որոշ գյուղմթերքների անհիմն բարձր իրացման գներ. ՀԾՏՄ կարգավորող պետհանձնաժողով
18:24 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍՉնայած շրջափակմանը՝ մեր նպատակներն ու առաջնահերթությունները մնում են նույնը. պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին
15:39 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԲաքուն շրջափակմամբ ցանկանում է մեծացնել ճնշումը ռուսական խաղաղապահ ուժերի և հայկական կողմի վրա. ավստրիական Die Presse-ի անդրադարձը
15:30 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԴա կեղծիք է. Զախարովան այսպես է արձագանքել ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու մասին Երեւանի նկատմամբ ճնշումների մասին լուրերին
15:27 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Մարտունու արհեստագործական ուսումնարանն էներգետիկ անկախություն կունենա
14:32 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԿարեն Սաղյանն ընտրվել է Արցախի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
12:29 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել
11:44 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱՀ կառավարությունը «Բեյզ Մեթըլս» ընկերության ղեկավարության հետ պատրաստակամություն է հայտնում ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը
09:13 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախում նոր սահմանափակումներ են մտցվում
21:19 28/12/2022  |  ԼՐԱՀՈՍՏելեգրամյան ալիքները հայտնում են, թե Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահների շարասյուն է անցել դեպի Ստեփանակերտ (տեսանյութ)

Արխիվ

[]