ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձաքննության եզրակացությունը վճռորոշ կլինի զինվորի մահվան գործով մեղադրվող Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու գործի ճակատագիրը 12/29/2022 21:23 | ԼՐԱՀՈՍ
Ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվանից շուրջ երեք տարի անց քրեական գործով նախաքննությունը դեռևս չի ավարտվել։ Իրավապահները սպասում են Վահրամ Ավագյանի նկատմամբ հետմահու նշանակված դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությանը, որը կարող է առանցքային նշանակություն ունենալ գործի հետագա ճակատագրի համար։
Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացել է 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը ձեռքերին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի:
Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը: Նույն օրը հայտարարվեց քրեական գործով ձերբակալությունների մասին
Ձերբակալվածների թվում էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի, որդին՝ Դավիթ Մովսիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ (2003թ.) քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է։ Մովսիսյանը շուրջ վեց ամիս գտնվել է անազատության մեջ և ազատ արձակվել միայն հուլիսի 27-ին։ Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Վահրամ Ավագյանի երեք այլ համածառայակիցների, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ` հրամանատարության հսկողության տակ գտնվելը։
Քրեական գործն ի սկզբանե Քննչական կոմիտեում էր, հետագայում տեղափոխվել է ՀՔԾ, ապա՝ կրկին վերադարձել ՔԿ՝ ԶՔԳՎ, որտեղ էլ շարունակվում է նախաքննությունը։
Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված, ապա՝ կալանավորված Դավիթ Մովսիսյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» որդին, արդեն տևական ժամանակ է ազատության մեջ է, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Գոռ Գևորգյանը՝ Մովսիսյանն այս ընթացքում շարունակել է ծառայությունը և արդեն զորացրվել է։ Ինչ վերաբերում է վարույթի շրջանակներում նշանակված փորձաքննությանը, որի եզրակացությանն այժմ նախաքննական մարմինը սպասում է, ապա փաստաբանը տեղեկացրեց, որ խոսքն Վահրամ Ավագյանի նկատմամբ հետմահու նշանակված դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության մասին է, ինչի եզրակացությունն առանցքային նշանակություն ունի վարույթի համար։ Փորձագետներն արդեն ուսումնասիրել են գործի նյութերը, սակայն հայտնի չէ, թե երբ կստացվի եզրակացությունը։
«Գիտեմ, որ փորձագիտական խմբի ղեկավարը խոչըդոտ էր առաջացնում մեր կողմից միջնորդված փորձագետի մասնակցության առումով։ Գործը դեռևս ՀՔԾ-ում էր, դիմում էի ներկայացրել՝ տեղեկացնելով, որ խոչընդոտում են։ Հիմա որևէ տեղեկություն չունեմ։ Փորձաքննության եզրակացությունը ելակետային է լինելու, որից կախված է լինելու քրեական գործի հետագա ընթացքը։ Պարզապես շատ ծավալուն էր, դրա համար էլ այսքան երկար տևեց»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ եզրակացությամբ պարզ կլինի, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառը լինել՝ մեղադրյալների հակաիրավական վարքագիծը, թե առհասարակ նրա հոգեկան վիճակը, այլ ազդակներ։
Այս ընթացքում Դավիթ Մովսիսյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություններ չեն իրականացվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից