ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեն հյուրընկալել է քննչական գործողություններում ներգրավվելու որակավորում ստացած մի խումբ հոգեբանների 12/29/2022 19:20 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձանց և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-խորհդրակցություն է անցկացրել քրեական վարույթներով քննչական գործողություններին ներգրավվելու որակավորում ստացած մի խումբ հոգեբանների հետ, որին հեռավար եղանակով մասնակցում էին նաև մարզաբնակ հոգեբաններ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խորհրդակցության նպատակն էր քննարկել ՀՀ քրեական դատավարության գործող՝ նոր օրենսգրքով անչափահասների, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը միայն դրա որակավորումն ունեցող հոգեբանների ներգրման նոր ինստիտուտի սահուն ներդրման և գործարկման հետ կապված խնդիրներն ու ընթացակարգերը։
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվում է Կառավարության սահմանած կարգով որակավորված հոգեբան: Ընդ որում, եթե ներկայում դեռևս իրավաչափ է համարվում նշված կատեգորիայի անձանց հետ կատարվող քննչական գործողություններին մանկավարժի կամ սոցիալական աշխատողի մասնակցությունը, ապա 2023թ․ հունվարի 1-ից նման գործառույթ կարող են իրականացնել միայն որակավորված հոգեբանները:
Օրենսդրական այս պահանջի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2022թ․ հունիսի 9-ի համապատասխան որոշման հիման վրա նշված գործողություններին մասնակցելու իրավասություն է տրվել 25 հոգեբանի, ովքեր սահմանված ընթացակարգերն անցնելու արդյունքում ստացել են անհրաժեշտ որակավորվում:
Վերջիններիս հետ հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն առանձնահատուկ վերաբերմունք պահանջող նշված կատեգորիայի անձանց իրավունքների պաշտպանվածության, մասնագիտական աջակցության առավել բարձր մակարդակ ապահովելու տեսանկյունից ընդգծել է համապատասխան քրեական վարույթներով քննչական գործողությունները միայն որակավորված հոգեբանների ներգրամամբ իրականացնելու օրենսդրական նոր պահանջը։ Նա հույս է հայտնել, որ հոգեբանները նախանձախնդրությամբ կմոտենան իրենց առաքելությանը։
Շահագրգիռ քննարկման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, ՀՀ ՔԿ ներկայացուցիչները հոգեբաններին մանրամասն պարզաբանել են քրեական վարույթների շրջանակում նրանց կողմից մատուցվելիք ծառայությունների իրավական ընթացակարգերը, իրավապայմանագրային հարաբերությունների, քննիչների հետ աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները։
2023թ․ հունվարի 1-ից անչափահասների, անգործունակների կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը միայն որակավորված հոգեբանների ներգրավման նոր ինստիտուտի գործարկման սահունությունն ապահովելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեն արդեն իսկ հատուկ շրջաբերականով իր տարածքային բոլոր ստորաբաժանումներին տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ