ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԽ քարտուղարի հայտարարությունները խորը սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում. քաղաքագետ 12/28/2022 19:51 | Քաղաքական
Արմեն Գրիգորյանի հայտարարությունները շատ վտանգավոր են, դրանք խորը սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններն առ այն, որ ՌԴ-ն Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը:
Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարել էր՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա բանեցվող ճնշումների շրջանակում են:
Արա Պողոսյանի համոզմամբ՝ նմանատիպ հայտարարությունները բացասական հետևանք են ունենալու հայ-ռուսական հարաբերությունների վրա և Հայաստանի ողջ արտաքին քաղաքականության վրա.
«Այն նաև մարտահրավեր է մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտական հարաբերությունների կազմակերպման իմաստով»,-ասել է զրուցակիցը:
Փորձագետը նաև կարծում է, որ այս հայտարարությունները հայ հասարակությանը ինչ-որ պրոցեսների նախապատրաստելուն են ուղղված.
«Ես չեմ հավատում, որ նմանատիպ իրավիճակի դեպքում երկրի քաղաքական էլիտան կհայտարարեր դրա մասին, սա ներքին լսարանի համար որոշակի ուղերձ էր՝ ինչ-ինչ ձախողումներ արդարացնելու համար: Մինչ այս էլ քարոզ էր տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հետ կապված, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքական էլիտայի մի որոշ հատված հակված է գործընթացները տանել այնպես, որ Հայաստանը վերջնականապես արևմտյան կողմնորոշում ունենա, կարծում եմ՝ իրենք առաջին հերթին աշխատելու են հայ-ռուսական հարաբերությունները բացասական ուղղությամբ տանելու համար»,-ասել է Արա Պողոսյանը:
Նշենք, որ ռուսական կողմը կոշտ էր արձագանքել Արմեն Գրիգոյանի այս հայտարարություններին.
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները սադրիչ է գնահատել։
«Նմանատիպ հայտարարությունները կարելի է դիտարկել որպես սադրիչ։ Դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Ռուս պաշտոնյաներից որևէ մեկը դա չի ասել և ոչ մեկի միջոցով դա չի ներկայացվել հայկական կողմին»,– ասել է Պեսկովը:
Արա Պողոսյանը Պեսկովի այս հայտարարությունը մեկնաբանում է երկու տեսանկյունից.
«Եթե նման բան չկա, բնականաբար, սա իսկապես սադրանք էր և ռուսական կողմը հենց այդպես էլ պետք է արտահայտվեր, իսկ եթե նման մտադրություն կա, ապա ռուսական կողմը բացեիբաց չի հայտարարելու, որ նման նպատակներ ունեն: Թեև եթե հայտարարել էին, ոչինչ իրենց չէր խանգարելու, դա իրականացնելու համար»,- նշել է քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ