ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր իշխանությունը բոլոր կողմերից որպես ամուր պարիսպ ոստիկանապատված է․ նրան խանգարողը լրատվամիջոցներն ու սոցցանցերն են 12/28/2022 21:40 | Վերլուծություններ
Ինչու՞ է կառավարությունը որոշել «Ռազմական դրության մասին» օրենքը փոփոխությունների ենթարկել՝ նախատեսելով գործող օրենքի համեմատ՝ խստացնել ռազմական դրության ժամանակի սահմանափակումները։ Ըստ այդմ, նախատեսվում է «ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում /արգելափակում/, ինչպես նաև՝ ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում։
Հարց՝ ինչու՞ հիմա է դա արվում։
Եվ հետաքրքիր է, թե ինչու՞ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ազարբայջանի բոլոր ցանցերը փակ էին, ընդ որում, նաև սեփական ժողովրդի համար էլ մեծ սահմանափակումներ կային, Հայաստանի օդն էլ, սոցցանցերն էլ բաց էին։ Իսկ վարչապետը օրումեջ «լայվ» ռեժիմով հրապարակային հայտարարություններ էր անում, որոնք թշնամու համար կարևոր տեղեկատվություն էին հանդիսանում, քանի որ ներառում էին մեր զինուժի վերաբերյալ կարևոր և կոնկրետ թվեր, գործողություններ։
Այդ տեքստերը՝ բառ առ բառ տարածում էին առցանց լրատվամիջոցները, սոցցանցերում քննարկումներ էին ծավալվում, իսկ ազարբայջանցիներն այդ ամենին հետևում էին, «քոմենթներ» գրում, պատկան մարմիններն էլ՝ համապատասխան հրահանգներ տալիս։
Ավելին, պատերազմի ժամանակ նույնիսկ մերոնց ձեռքին եղած սմարթֆոնների օգնությամբ էր թշնամին տեղորոշվում․․․
Այդ անսահմանափակ բացությունն այն ժամանակ նաև նրա համար էր, որ ցանցային բոլոր միջոցներով հնարավորինս բարձր ու համոզիչ, նաև՝ համատարած հնչեր Արծրուն Հովհաննիսյանի «հաղթելու ենք», «հաղթելու ենք»-ի ձայնը։ Այնքան բարձր, որ իրական պատկերը ներկայացնողներին չհավատային, որ դեպքի վայրից եկող վստահելի մարդկանց ինֆորմացիաները թերահավատությամբ ընդունեին նաև լրատվամիջոցները․․․
Հայաստանում 2020-ի 44-օրյայի ժամանակ իշխանության քարոզչությունը հաղթեց իրականությանը, իսկ դառն ու դաժան իրականությունը մեկ նախադասությամբ շոկի մատնեց սոցցանցերում «հաղթելու ենք»-ի գերին դարձած հայերին, որ հավատում էին , թե՝ «Գետաշենն են հասել մերոնք ու այն գրավել»։
Իսկ թշնամին «տան երդիկից» մտել էր անառիկ Շուշի և նոյեմբերի 7-ին հայտարարել, թե Շուշին «մաքրված է», մինչդեռ նոյեմբերի 8-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրունը Հովհաննիսյան գրառում էր կատարել , թե՝ «Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեջ հերոսներին»։ Փաշինյանը նոյեմբերի 9-ին էր նույնաբովանդակ գրառում արել՝ թե՝«Շուշիի համար մարտերը շարունակվում են», այդպիսով, ըստ էության, ամրապնդելով ՊՆ ներկայացուցչի սուտը։
Այ, սրա համար էր, որ այն ժամանակ իշխանությունները ՀՀ տարածքում բոլոր ինտերնետային կայքերն ու սոցցանցերը բաց էին թողել, թափանցիկ ու հասանելի։ Իրականությունն էր անհասանելի։ Դե, իսկ հիմա իշխանությունը բոլոր կողմերից որպես ամուր պարիսպ ոստիկանապատված է և նրան խանգարողը լրատվամիջոցներն ու սոցցանցերն են, որ հանրությանը իրական տեղեկատվություն են փոխանցում։ Բնականաբար, այս օրենքը նախատեսված չէ պետական համակարգերի համար, որոնք մեկ անձի կամակատարն են և կատարելու են Արծրուն Հովհաննիսյանի դերը։
Թշնամուն իր մուրազին հասցրած իշխանության խնդիրն այսօր այլ է։ Այն է՝ սեփական ոստիկանական բռնի ուժով ամեն գնով պահել սեփական իշխանությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ