ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արեք այնպես, որ փիարը գործից առաջ չընկնի 12/28/2022 21:24 | Վերլուծություններ
Նախկինում ՀՀ փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնող Տիգրան Ավինյանի անունը քաղաքապետարանային գործունեության համատեքստում առավել հաճախ է շոշափվում, քան՝ նախորդ գործունեության շրջանում։ Այն, որ նա իբրև Երևանի փոխքաղաքապետ իր համակարգման ոլորտներում ակտիվ է, նորմալ է, սակայն երբ շարունակ երևանցու ականջին հնչում է, որ ահա՛ հենց նա է ապագա քաղաքապետը, մի տեսակ անհարմար վիճակ է ստեղծում։ Իսկ ի՞նչ գիտեք, որ նա է։ Երևանցու ընտրությունն է որոշում, թե՝ ով է լինելու ՈՒղղակի տարօրինակ էր այն աճապարանքը, որ դեռ Երևանի ավագանու ընտրությունից մեկուկես տարի առաջ հանձինս նրա՝ հայտարարվեց ներկա իշխանության թեկնածուի անունը, իսկ որոշ ժամանակ անց՝ հաջորդեց նշանակումը փոխքաղաքապետի պաշտոնում։
Խնդրահարույց է նաև այն, որ հաճախ գործից, աշխատանքից առաջ է ընկնում փիարը, մինչդեռ հակառակը պիտի լիներ՝ պիտի մայրաքաղաքային հրատապ ու կարևոր, մեր համաքաղաքացիներին մտահոգող խնդիրներըը լուծվեին, նոր որպես ի կատար ածված փաստ ներկայացվեին։ Մանավանդ, ներկա իշխանության նախընտրական խոստումների շրջանակում արդեն պիտի վերակառուցված լիներ Երևանի ճոպանուղին, իսկ Աջափնյակի մետրոկայարանը կառուցված․․․ և էլի բազմաթիվ խոստումներ և պիտիներ՝ մայրաքաղաքի մաքրությունից սկսած․․․
Կամ՝ ասացեք խնդրեմ, պարտադի՞ր է, որ ավտոբուսների նոր խմբաքանակի մասին տեղեկատվությունն ուղեկցվի հոլովակով, ուր տեղեկատվությունից ավելի՝ անձի փիարն էլի առաջ է ընկնում։ Երևի շուտով ոչ միայն ցամաքում, այլ նաև՝ օդում և ջրում՝ ֆոտոսեսիաների ուղեկցությամբ։ Ի վերջո, քաղաքական սուր և փխրուն ժամանակներում քաղաքային տնտեսությունը պիտի հանգիստ իր գործն անի՝ ցցուն վիճակներից խուսափելով։
Այս դեպքում, սակայն արտաքին ճակատում՝ գոյաբանական սուր և լարված իրավիճակներում իշխանությունը միաժամանակ պարբերաբար զանգվածային ընկալման և ազդեցության /քաղաքային թեման այդ շրջանակում է/ տեղեկատվություն է նետում, բնականաբար, հատուկ է արվում՝ կարևոր թեմայից շեղելու միտումով․․․
Փոխքաղաքապետ Ավինյանը Հայաստանի պետականությունը խորհրդանշող հանրապետական հուշարձանի՝ կառավարության շենքի պատերին մեխած լապտերներն արդարացնում է՝ ասելով, թե՝ մեր երեխաները մեղավոր չեն և իրավունք ունեն երջանիկ մանկություն ունենալու, մենք նրանց մանկություն ենք պարտք և այլն։ Հարց է ծագում՝ այսօր Հայաստանում, Երևանում ապրող հայ երեխայի արյունն ու Արցախում ապրող հայ երեխայինը տարբե՞ր են, մենք՝ հայերս ինչպե՞ս և ո՞նց կարող ենք զուգահեռ իրականությունների մեջ ապրել, ո՞նց կարող է, օրինակ Հանրայինը չցուցադրել կես ամիս շրջափակման մեջ գտնվող մեր հայրենիքի մի հատվածի՝ Արցախի Վերածննդի հրապարակի հուժկու հանրահավաքը՝ չներկայացնելով արցախցու կամքն ու պայքարը։
Մեր զավակներին ամանորյա լույսերից ու հեքիաթից, իհարկե չպետք է զրկենք, բայց, ներեցեք, դեռևս տարիներ առաջ Հանրապետության հրապարակը տոնական առիթով /Լիոնի իր գործընկերների մասնակցությամբ հրաշալիորեն լուսավորվել էր բնավ ո՛չ կառավարութան-հուշարձան շենքն աղճատելով՝ քարերին լույսեր մեխելով։ Ժամանակակից տեխնոլոգիաներ կան, որոնց շնորհիվ հեռահար է լուծվում շենքերի գեղարվեստական լուսավորության ապահովումը։
Ի դեպ, քաղաքի, քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում կուտակված խնդիրների, վերջին տարիներին Երևանում ամեն քայլափոխի իրականացվող անկանոն շինարարության, քաղաքաշինական լրջագույն հիմնահարցերի, տրանսպորտի ոլորտի օրեցօր ահագնացող խնդիրների մասին խոսելու շատ թեմաներ և առիթներ կան, սակայն հատկապես պատերազմից հետո, մեր պետության շարունակական նահանջի խորապատկերում այդ խնդիրները, որ անչափ կարևոր են, հարաբերականորեն երկրորդական պլան են մղված որպես՝ խաղաղ ժամանակների թեմաներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից