Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

ԱՆ-ի մշակած նախագիծը լուրջ քննարկման և վերափոխման կարիք ունի, այս տեսքով չի կարող ընդունվել ԱԺ-ի կողմից. Աշոտ Մելիքյան 12/27/2022   20:16  |  ԼՐԱՀՈՍ

Օրենքի նախագծում կիրառված ընդհանուր ձևակերպումը շատ մեծ սուբյեկտիվ մոտեցումների հնարավորություն է տալիս և պրակտիկ կիրառման ժամանակ կարող են հանգեցնել այնպիսի սահմանափակումների, որոնք իսկապես սպառնալիք են՝ խոսքի ազատությանը և հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով առաջարկվող օրենսդրական փոփոխություններին։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Առաջարկվող կարգավորումների ընդունման պարագայում կարող են հիմքեր ստեղծվել Հայաստանում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման համար։

Աշոտ Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց, որ խնդիրը ռազմական դրության պայմանների մասին է և ընդհանուր առմամբ ռազմական դրության ժամանակ նախատեսվում է սահմանափակումներ կիրառել, ինչը մեծ հաշվով նախատեսվում է և միջազգային փաստաթղթերով, մասնավորապես, ԵԿ 10-րդ հոդվածի 2-րդ մասով նշում է, թե որ պայմաններում կարող է սահմանափակվել խոսքի ազատությունը, Մարդու հիմնարար և ազատությունների համընդհանուր հռչակագրի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում նույնպես նշվում է, սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ինչ ձևակերպումներ է այդ սահմանափակումները ստանում օրենսդրորեն և պրակտիկայում ինչպես է կիրառվում։

«Իհարկե այս առումով ես մտահոգություններ ունեմ և, կարծում եմ, ոչ միայն ես, այլև՝ մեր գործընկեր լրագրողական կազմակերպությունները, որովհետև այն ձևակերպումը, որը ներկայացված է, հստակ չէ և դժվար է պատկերացնել ռազմահայրենասիրական հաղորդումների կամ հրապարակումների տակ ինչ նկատի ունի այս օրենքի նախագծի հեղինակը։ Այդ սահմանափակումները ոչ միայն համացանցում է նախատեսվում կիրառելը, այլև՝ հեռուստատեսություններում, բոլոր ԶԼՄ-ներում։ Ընդ որում, ռազմահայրենասիրական բառն օգտագործելիս ոչ միայն հաղորդումների, ֆիլմերի մասին է, այլև՝ տեղեկատվության, ինչն անհասկանալի է, տեղեկատվությունը չի կարող այդպիսին լինել, այն կամ օբյեկտիվորեն արտացոլում է իրականությունը, կամ՝ ոչ»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ այլ հարց է, որ սահմանափակումների մեջ մտներ այն տեղեկությունները, որը կարող էր վնաս հասցնել պետական ռազմական շահերին, ինչ-որ ռազմական գաղտնիք բացահայտել և այլն։ Մելիքյանը չի կարծում, որ գործը կհասնի կայքեր փակելուն, բայց կարող է ընտրողաբար պարտադրվի, որ այս կամ այն լրատվամիջոցից հեռացվեն այնպիսի նյութեր, որոնք չեն համապատասխանում պետական տեղեկատվությանը, ինչը մտահոգիչ երևույթ է՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի դառը փորձը, երբ շեշտը դրվում էր պաշտոնական տեղեկատվության վրա, ինչն ամենևին էլ չէր արտացոլում իրականությունը և մեր հասարակությունը փաստորեն տեղյակ չէր լինում, թե ինչպես է ընթանում պատերազմը, ինչ կորուստներ ունենք և պատերազմի ավարտից հետո մեր հասարակությունը հայտնվեց շոկային իրավիճակում։ Մելիքյանի գնահատմամբ՝ նախագիծը լուրջ քննարկման և վերափոխման կարիք ունի, այս տեսքով չի կարող ընդունվել ԱԺ-ի կողմից։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ մինչ նախագծի՝ հանրային քննարկմանը ներկայացնելն այն չի քննարկվել ոլորտի մասնագետների հետ, ինչը Մելիքյանի դիտարկմամբ, մտահոգիչ փաստ է՝ հաշվի առնելով, որ իշխանությունները պարտավորություն էին վերցրել իրենց վրա և ասել էին, որ մեդիային վերաբերող որևէ օրենսդրական նախաձեռնություն հենց գաղափարի փուլից կքննարկվի, առ այս պահը որևէ նման քննարկում չի եղել։

«Մենք ուղղակի հույս ենք հայտնում, որ առանց մեր կարծիքը հաշվի առնելու և մեզ հետ քննարկելու չեն ընդունի։ Համենայն դեպս, այսօրվա դրությամբ մեր դիրքորոշումը և վերաբերմունքն այս գործընթացին և կոնկրետ փաստաթղթին՝ քննադատաբար է և մենք համարում ենք, որ այս օրինագիծը բազմաթիվ բացեր ունի և այսպես ընդունվելու պարագայում կարող է վնասակար լինել»,- նշեց Մելիքյանը։

Դիտարկմանը, որ նախագծի ընդունման դեպքում մեզ մոտ սահմանափակումներ կմտցվեն, սակայն հակառակորդի քարոզչությունը միշտ չէ, որ հնարավոր էր սահմանափակել, խլեցնել, արդյո՞ք հանրությունը չի դառնա թշնամական քարոզչության զոհը՝ Մելիքյանն արձագանքեց՝ նշելով, որ ռազմական դրության պարագայում առաջին գործը, որ պետք է անել, դա թշնամու քարոչզամիջոցները մեր տարածքում արգելափակելն է, քանի որ պատերազմն անպայման զուգորդվում է նաև տեղեկատվական պատերազմով, պետք է քայլեր ձեռնարկվեն, որ այդ ոլորտում թշնամին չկարողանա հաջողության հասնել։

«Կարծում եմ՝ այստեղ պետությունը պետք է շատ ավելի հաշվենկատ գործողություններ իրականացնի և տեղի՝ Հայաստանյան ԶԼՄ-ները դիտարկի ոչ թե որպես հակառակորդ, այլ՝ դաշնակից և կարողանա համագործակցել։ Այսինքն՝ այն պաշտոնական տեղեկատվությունը, որը պետք է այդ պայմաններում տեղ հասցնել, պետք է արվի հավասարապես՝ բոլոր լրատվամիջոցների համար հավասար պայմաններ ստեղծելով և բոլորին տրամադրելով՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուղղվածություն ունեն դրանք, որովհետև պատերազմական իրավիճակում առավել ևս չեն կարող լրատվամիջոցները բաժանել յուրայինների և օտարների։ Համենայն դեպս՝ պատասխանատու լրատվամիջոցը, կարծում եմ պատերազմական իրավիճակում պետք է մի կողմ դնի քաղաքական շահարկումները և ծառայի պետական և ազգային շահերի։ Ո՞ւնի արդյոք այդտեղ անելիք պետությունը՝ այո, ունի։ Մինչև այսօր՝ և 44-օրյա պատերազմը, և- սեպտեմբերյան ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ ինֆորմացիոն ոլորտում պետությունը, իշխանությունները դեռ չեն մշակել այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի ինֆորմացիոն պատերազմում հաջողության հասնելուն։ Առհասարակ՝ այդ պայմաններում տեղեկատվական գործունեությունն առանձնահատուկ մասնագիտություն է, ԽՍՀՄ-ում դա կոչվում էր հատուկ քարոզչություն, որը ենթադրում էր հակազդել թշնամու քարոզչությանը և էֆեկտիվ քարոզչություն իրականացնել՝ թշնամու լսարանին ուղղված»,- նշեց Մելիքյանը՝ արձանագրելով, որ ցավոք մեզ մոտ նման գործունեություն չի իրականացվում, այդպիսի մասնագետների խիստ պակաս կա և պետությունն այստեղ անելիք ունի։

«Միայն նմանատիպ օրենսդրական փոփոխությունների նախագծեր առաջ քաշելով հարցը չի լուծվի։ Պետք է ստեղծել հատուկ ինֆորմացիոն ստորաբաժանումներ նաև հատուկ ծառայություններում, պետք է պետական ինֆորմացիոն գործունեություն իրականացնողները համապատասխան պատրաստություն անցնեն նաև արտերկրում, որովհետև բոլոր իրենց հարգող, զարգացած երկրներում հատուկ ինստիտուտներ են աշխատում, իսկ այսպիսի օրինագծերով իշխանություններն ուղղակի անհիմն և ոչ հստակ սահմանափակումներ են մտցնում, որոնք միշտ չէ, որ ծառայում են իրենց նպատակին»,-ընդգծեց Մելիքյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:21 12/12/2022  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՆոր կենտրոնը կմատուցի լիարժեք ծառայություններ, կնվազեցվեն նաև կոռուպցիոն ռիսկերը. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքում բացվեց Քաղաքացիների ընդունելության կենտրոն
18:36 21/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱյսուհետ քաղաքացիները ստիպված չեն լինի բռնագանձման ենթակա գումարը վճարելուց հետո սպասել 7 օր
11:30 19/11/2022  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին ուղղված բարեփոխումային ծրագրերը
19:19 17/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱռաջին անգամ Հայաստանում բացվել է պրոբացիայի շահառուների համար մասնագիտական ուսուցման կենտրոն
19:21 11/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունում մեկնարկել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը
19:30 10/11/2022  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՔաղաքացիների և օտարերկրյա ներդրողների սպասարկման ծառայությունների որակի բարձրացման համար այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին
12:27 28/10/2022  |  ԼՐԱՀՈՍՁևավորվելու է Ոստիկանական Գվարդիա. ԱՆ
10:29 18/10/2022  |  ՄեկնաբանությունԱրդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է դալլասյան՝ ոստիկանության ոլորտի միջազգային համաժողովին
16:43 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են՝ քուրդ ազատամարտիկներ Աթիլլա Չիչեքի և Հուսեյին Յըլդրըմի՝ Թուրքիայում հայտնվելու վերաբերյալ մամուլի հրապարակումները
19:49 07/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱսիական զարգացման բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]