ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՆ-ն ստանձնել է պատժիչ ջոկատի դեր. Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում «առաջատարը» կրկին նախարարությունն է 12/27/2022 20:52 | ԼՐԱՀՈՍ
Բարձրագույն դատական խորհուրդը սկսել է ավելի հաճախ կիրառել դատավորների նկատմամբ ամենախիստ տույժը՝ լիազորությունների դադարեցումը։ Միայն 2022թ ընթացքում ԲԴԽ-ն արդեն իսկ երեք դատավորի լիազորություն է դադարեցրել, որից երկուսը՝ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունների հիման վրա, իսկ ԲԴԽ արդեն նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել են ԲԴԽ հանձնախմբի միջնորդության հիման վրա։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է նաև դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների թվի աճ։ ՀՀ արդարադատության նախարարությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ 2022թ ընթացքում նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցվել է թվով 41 կարգապահական վարույթ, որից 15-ը կարճվել է, ԲԴԽ է ներկայացվել 18 միջնորդություն: Հարուցված 8 կարգապահական վարույթներ դեռևս քննության փուլում են։ Հարուցված կարգապահական վարույթներից երկուսը հարուցվել են ԶԼՄ հրապարակումների, երեքը՝ ՄԻԵԴ որոշումների հիման վրա:
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարիներին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ԲԴԽ ներկայացված միջնորդությունների թիվն անհամեմատ ցածր էր. 2018թ նախարարության կողմից ԲԴԽ ներկայացվել է ընդամենը մեկ միջնորդություն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, 2019թ՝ 8 միջնորդություն, 2020թ՝ արդեն նկատելի էր աճը՝ 14 միջնորդություն, 2021թ՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ ներկայացվել էր թվով 15 միջնորդություն։
ԲԴԽ Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ 2022 թվականի հունվարից մինչ 2022 թվականի դեկտեմբեր Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կազմել է 25 որոշում։ Կայացված որոշումներից 10-ով ԲԴԽ-ն մերժել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, 2 դատավորի հայտարարվել է նախազգուշացում, 4-ին՝ նկատողություն, 2-ին՝ խիստ նկատողություն, 2-ը որոշմամբ գործը կարճվել է, 2-ը թողնվել է առանց քննության: Դադարեցվել է 3 դատավորի լիազորություն: Նշենք, որ խոսքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սիմա Իսկանդարյանի, Աննա Փիլոսյանի և ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասին է։ Նախորդ տարվա ՝ 2021թ ընթացքում ԲԴԽ-ն դադարեցրել էր երկու դատավորի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները։
Ինչպես նախորդ, այդպես էլ՝ այս տարի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություններով ԲԴԽ դիմելու հարցում «առաջատարը» ՀՀ արդարադատության նախարարությունն է։ 2022թ Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ԲԴԽ ներկյացվել է 5 միջնորդություն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից՝ 1 միջնորդություն, Հանձնախմբի կողմից 1 միջնորդություն՝ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալը, որը բավարարվել է և Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել են։ ՀՀ արդարադատության նախարարությունից, ինչպես արդեն նշվել էր նախարարության կողմից, ԲԴԽ է ներկայացվել թվով 18 միջնորդություն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ