Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը

Չեղարկել ֆիզիական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին օրինագիծը․ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը 12/26/2022   19:47  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել,որում մասնավորապես ասվում է․

«Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում ՀՀ նախագահին չստորագրել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թ. դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունված 2 օրինագծերը, որոնք ուղղված են 2022 թ. հունվարի 1-ից երկրում ֆիզիական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը (այսուհետ՝ Համակարգ):

Օրինագիծը ամբողջությամբ ընդունվել է 67 կողմ, 33 դեմ և առանց ձեռնպահ ձայների, ՀՀ կառավարության կողմից հրատապ ռեժիմով ՀՀ ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելուց:

Գնահատելով ՀՀ կառավարության նախաձեռնողականությունը՝ միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ, չնայած նման բարեփոխումների հակակոռուպցիոն հենքին, ներկայիս աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական պայմաններում Համակարգի ներդրումը անժամանակ է և հղի է լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքներով:

Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ այդ որոշման հրատապ ընդունմամբ հերթական անգամ ՀՀ քաղաքական իշխանությունները ականջալուր չեղան քաղաքացիական հասարակության և մասնագիտական կազմակերպությունների կարծիքներին  /տես հղումն այստեղ/, ինչը խոսում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կառուցողական համագործակցության վերաբերյալ ՀՀ կառավարության միջազգային հանձնառությունների ոչ պատշաճ կատարման մասին:

Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրման հիմնական քողարկված նպատակն է լրացուցիչ արտոնություններ ընձեռել բարձր եկամուտներ ստացող, հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, ովքեր, ելնելով իրենց սոցիալական ու գույքային դիրքերից, հնարավորություն կունենան ակտիվորեն օգտվելու սոցիալական կրեդիտների համակարգից՝ դրանով իսկ հերթական անգամ չկատարելով իրենց հարկային պարտավորությունները ՀՀ պետական բյուջեի նկատմամբ: Միաժամանակ Համակարգի ներդրման հետ մեկտեղ հնարավորություն կստեղծվի սոցիալապես անապահով և ցածր եկամուտներ ունեցող ՀՀ քաղաքացիներից լրացուցիչ հարկեր գանձել՝ նրանց ուղարկվող տրանսֆերների հաշվին:

Ներկա օրենսդրության և այն ձևավորող գաղափարախոսության պայմաններում Համակարգի ներդրումը չի օգնի հաղթահարել այն տնտեսական և սոցիալական մարտահրավերները, որոնց առերեսվում է Հայաստանի Հանրապետությունը:

Դրանով ՀՀ քաղաքական իշխանությունները ավելի են խորացնելու սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը, ինչը նոր մարտահրավերներ կստեղծի բնակչության ֆիզիկական և տնտեսական անվտանգության համար:

Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրումը չի կարելի սկսել, քանի դեռ երկրում.

1. չի դադարեցվել եկամտահարկի համահարթ ռեժիմի համակարգը և անցում չի կատարվել եկամտահարկի հնգաստիճանային պրոգրեսիվ հարկահանության ռեժիմի,
2. անցում չի կատարվել մյուս հարկատեսակների և պարտադիր վճարների իրապես արդար պրոգրեսիվ սանդղակներով հարկահանության ռեժիմի,
3. չեն վերացվել եկամտահարկի հետվերադարձի խտրական ու անհավասար իրավակարգավորումները,
4. չեն մշակվել սոցիալական կրեդիտների ինստիտուտի իրավական հիմքերը,
5. չի ապահովվել էլեկտրոնային կառավարման հարթակների համատեղելիությունը,
6. չեն մշակվել Համակարգի ներդրման մյուս գործիքները,
7. չեն գնահատվել Համակարգի ներդրման ծախսարդյունավետությունը և օգտակարությունը,
8. չեն գնահատվել ՀՀ քաղաքացիների սպասվող արձագանքը և կարողությունները:

Միաժամանակ գտնում ենք, որ Համակարգի ներդրումը չի կարելի սկսել երկրում իրականացվող այնպիսի բարեփոխումներին համընթաց, ինչպիսիք են առողջության համապարփակ ապահովագրությունը, նույնականացման քարտերի տրամադրման կարգի բարեփոխումները:

Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրման արդյունքում.
1. լուրջ խոչընդոտներ կառաջանան երկրում ներդրումների իրականացման և տնտեսության հետագա զարգացման ուղղությամբ,
2. կխթանվի ստվերային տնտեսության զարգացումը՝ ավելի հաճախակի դարձնելով աշխատատողներին չգրանցնելու, եկամուտների՝ դեպի ստվեր անցման արատավոր գործելակերպերը,
3. այս փուլում առաջարկվող Համակարգի ներդրման միջոցով   եկամուտներ բացահայտելու և պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու փորձերը  էական արդյունքներ չեն տա,
4. ի սկզբանե կարատավորվի Համակարգի հեղինակությունը և լուրջ խնդիրներ կառաջանան դրա՝ հետագայում հիմնական նպատակների իրականացման ուղղությամբ:

Ելնելով վերոհիշյալից կոչ ենք անում ՀՀ նախագահին.
1. չստորագրել Համակարգի ներդրմանն ուղղված օրենքները,
2. վիճարկել այդ օրինագծերի սահմանադրականությունը ՀՀ սահմանադրական դատարանում,
3. դրանք հետ ուղարկել ՀՀ ազգային ժողով.

- ՀՀ մասնագիտական կազմակերպությունների ու շահագրգիռ քաղաքացիական կազմակերպությունների հետ մանրամասն քննարկումներ անցկացնելու նպատակով,
- Համակարգի ներդրման անհրաժեշտ գործիքների մշակումը ամբողջացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:31 12/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄի տրվեք կեղծ լուրերին. Արցախի ԱԱԾ-ի հայտարարությունը
19:31 09/12/2022  |  ԼՐԱՀՈՍԿոչ ենք անում աշխարհի բոլոր խորհրդարաններին կանխել Ադրբեջանի կողմից ցեղասպան նկրտումները. «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը
22:11 22/09/2022  |  ԼՐԱՀՈՍՀետամուտ ենք լինելու որպեսզի «Եռաբլուրում» տեղի ունեցածի բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության. «Հայաստան» խմբակցություն
21:58 19/09/2022  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանից արձագանքը չուշացավ. Սամվել Կարապետյանը կոչ է արել դադարեցնել թշնամական,հակառուսական հռետորաբանությունը
21:55 19/09/2022  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյան. խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից
23:24 23/05/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի․ հայտարարություն
12:07 15/03/2022  |  ԼՐԱՀՈՍWildberries ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել խափանված աշխատանքի մասին
20:48 22/02/2022  |  ԼՐԱՀՈՍԽստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները. ԱԳՆ֊ն՝ Ադրբեջանի կողմից երկրորդ և երրորդ նախագահների հետախուզման մասին
20:43 22/02/2022  |  ԼՐԱՀՈՍՌուս-ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու այլեւս միջազգային մակարդակի ահազանգն է. ՀՀԿ ԳՄ
21:00 16/02/2022  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

Արխիվ

[]