Թեմաներ
Կիրակի 11 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/02/2024   21:51 Բուդապեշտում Արցախի Ծմակահող գյուղի երեխաները վատ հունգարերեն իմանալու պատճառով ծեծկռտուքի մեջ են ընկել. փաստաբան 11/02/2024   21:42 Huh-Hah երգի տեսահոլովակի գունավոր կերպարն արդեն տիկնիկի տեսքով 11/02/2024   21:36 Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում հրդեհ է բռնկվել 11/02/2024   21:25 Հրդեհ Սյունիքի մարզի Ծավ գյուղում 11/02/2024   21:19 Արդյո՞ք Փաշինյանը մտածված է վնասում , թե՞ ուղղակի մտածելու ունակություններ չունի.հոգեբան 11/02/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի և Կրետեի ուխտավոր հայորդիներին 11/02/2024   20:40 Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու․Մեսրոպ Մանուկյան 11/02/2024   20:32 Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցով ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան. Գեղամ Ստեփանյան 11/02/2024   20:11 Որքա՞ն դդում կարելի է ուտել օրվա ընթացքում․ էնդոկրինոլոգի պարզաբանումը 11/02/2024   19:46 Ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում ծանր վիրուսով են վարակվել 11/02/2024   19:35 Ջուլիետա Ավանեսյանը երկամարտի 235 կգ արդյունքով հռչակվել է ծանրամարտի Մ20 Եվրոպայի չեմպիոն 11/02/2024   18:11 Հայաստան կժամանի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին 11/02/2024   18:05 Արտակարգ դեպք Երևանում. դպրոցում մարտական նռնակներ են վնասազերծել 11/02/2024   18:00 «Հեռացի՛ր»․ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի ակցիա «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ 11/02/2024   17:57 Նիկոլ Փաշինյանը ավտոմեքենայով զբոսանքի է գնացել՝ ֆրանսիական երաժշտության ներքո (տեսանյութ) 11/02/2024   17:54 Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն 11/02/2024   17:49 ԱՄՆ-ն Եվրոպա է տեղափոխում նոր կործանիչներ 11/02/2024   17:41 Իսպանիայում ջրհեղեղներից տուժածներին օգնության են հասել մի քանի հազար կամավորներ. մարդիկ սնունդ են բերում և մաքրում տարածքը 11/02/2024   16:58 Վլադիմիր Վարդանյանի և Մարկ Քասեյրեի հանդիպմանը կարևորվել է ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող թվայնացման գործընթացը 11/02/2024   16:49 Մասնագիտական այն պոտենցիալն ու ձեռքբերումները, որ ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով. Ավանեսյան 11/02/2024   16:40 Համախմբվե՛նք արցախահայության հարցի՝ համահայկական այս օրակարգի շուրջ․ Արամ Ա Հայրապետի կոչը 11/02/2024   16:14 Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին բախվել են «MAZ» մակնիշի բեռնատարը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան 11/02/2024   15:53 Մեր կամքով չէ, որ մեր տնից հեռացել ենք, վտանգավոր էր, թեկուզ ինքնավարություն տան՝ ես կվերադառնամ, այնտեղ որդուս ու ամուսնուս գերեզմանն եմ թողել. Տիկին Դոնարա 11/02/2024   15:43 Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, որոնից 2-ը երեխաներ են 11/02/2024   15:41 Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացնել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. Ավինյան 11/02/2024   15:37 Կիևում հզոր պայթյունների շարք է եղել. մեկ օրվա ընթացքում արդեն ութերորդ պայթյուննրի շարքն է 11/02/2024   15:15 Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող այս որոշմանը. Արցախի ՄԻՊ 11/02/2024   15:09 Իրանը Իսրայելին խոստացել է «բացարձակապես աներևակայելի» և հանկարծակի պատասխան տալ 11/02/2024   15:05 ԱԺ հանձնաժողովի անդամները մասնակցել են ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին 11/02/2024   14:54 Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում 11/02/2024   14:51 Գևորգ Պապոյանը մասնակցել է 430 բնակարանից բաղկացած «Լույսեր» բնակելի համալիրի բացման արարողությանը 11/02/2024   14:34 Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում ողբերգական փլուզումից. ՀՀ ԱԳՆ 11/02/2024   14:14 «ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. հայտարարություն 11/02/2024   14:09 Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով 11/02/2024   13:56 ԱՄՆ-ն պետք է վերանայի մեծ աջակցությունը ՀՀ ոստիկանությանը, այն ոչ նպատակային է օգտագործվում. Հովհաննես Ավետիսյան 11/02/2024   13:52 Արամ Ա-ն և Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր 11/02/2024   13:47 Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու 11/02/2024   13:41 Մեր պետությունն էլ այս պահին զավթված է, և օկուպացիոն վարչակարգը պետության բոլոր ռեսուրսները նույնպես հայ ազգի դեմ է օգտագործում. Վրթանեսյան 11/02/2024   13:33 Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը 11/02/2024   13:21 էդգար Զաքարյանը ֆեյսբուքում լիասիրտ շնորհակալություն է հայտնել Փաշինյանին իրեն՝ վստահելու համար 11/02/2024   13:00 2018 թ-ից հետո ոստիկանները իրար կարող են նամակ գրել, ապա այդ նամակի հիման վրա յուրաքանչյուր քաղաքացու ամեն ինչի մեջ մեղադրել. Արսեն Բաբայան 11/02/2024   12:38 Ինչո՞ւ Հայաստանը դեռևս ՄՔԴ հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ. Կիրակոսյանի պարզաբանումը 11/02/2024   12:34 Ոստիկանությունը պատանդի կարգավիճակում է. իմ դեմ ցանկացած գործողություն գնահատելու եմ որպես քաղաքական ճնշում. Ավետիսյան 11/02/2024   12:29 Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով. Հայկ Կոստանյան 11/02/2024   12:03 Շիրակի մարզում ոստիկանների ու պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ամուսնու կողմից պատանդ վերցված 23-ամյա կինը փրկվեց, ամուսինն էլ՝ վնասազերծվեց 11/02/2024   11:57 Ապօրինի ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/02/2024   11:37 Հրդեհ Աքորի գյուղում 11/02/2024   11:19 COP29-ը տեղի չէր ունենա Ադրբեջանում, եթե անցյալ տարի ՀՀ իշխանությունը վետո դներ ՄԱԿ որոշման վրա. Վարուժան Գեղամյան 11/02/2024   11:08 Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ Պետքարտուղարությունում կազմակերպված Դիվալիին նվիրված ընդունելությանը 11/02/2024   10:50 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ կոնկրետ անվտանգության խնդիր է. Աբրահամյան
11/01/2024   19:25 Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ, հավաքվել է 62 մլն դրամ (տեսանյութ) 11/02/2024   13:33 Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը 11/02/2024   15:53 Մեր կամքով չէ, որ մեր տնից հեռացել ենք, վտանգավոր էր, թեկուզ ինքնավարություն տան՝ ես կվերադառնամ, այնտեղ որդուս ու ամուսնուս գերեզմանն եմ թողել. Տիկին Դոնարա 11/01/2024   20:15 «Զոն նայողը», որը դատվել էր ՌԴ-ում քրեական հեղինակության սպանության համար, Հայաստանում ներկայացել է ԱԱԾ աշխատող ու առեւանգել գործարարի կնոջը. Նոր մանրամասներ 11/01/2024   11:49 Ինչպես է անցել 1 միլիոն դրամանոց ընթրիքը Աննա Հակոբյանի հետ. (տեսանյութ) 11/01/2024   08:36 Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեց. «Ժողովուրդ» 11/01/2024   16:59 Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին 11/01/2024   10:19 «Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». մետրոյում քաոսային իրավիճակ է 11/01/2024   23:11 Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած 11/01/2024   08:30 Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները. «Ժողովուրդ» 11/01/2024   23:49 Կանանց բացահայտել են սեռական օրգաններում չորությունից ազատվելու ուղիներ 11/01/2024   08:16 ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է. «Ժողովուրդ» 11/01/2024   17:34 Նորատուս գյուղում. գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին, իսկ 28-ին փնտրում են 11/02/2024   08:03 Միլիարդավոր դոլարներ են վատնվել. քրեական վարույթ է հարուցվել․«Հրապարակ» 11/01/2024   21:00 Նռնակով ոստիկանության բաժին ներխուժած անձինք փորձել են հեղափոխություն անել. պնդում են փաստաբանները 11/01/2024   17:38 Մանրամասներ՝ ԼՂ հայրենակիցների համար 2025 թվականից նախատեսվող ծրագրի մասին 11/01/2024   12:11 Նռանես դարձավ երկու տարեկան․ Պապիկյան 11/01/2024   12:36 Փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել. Հովհաննես Ավետիսյան 11/02/2024   08:06 ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել» են․ «Հրապարակ» 11/02/2024   14:09 Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով

Հայաստանում կարող է արդարադատություն հաստատվել միայն դատական ​​համակարգի բարեփոխմամբ, այլ ոչ թե «կախաղան տանելով» Աննա Փիլոսյանի պես դատավորներին. Բաց նամակ՝ USAID-ի ղեկավարին 12/26/2022   13:44  |  ԼՐԱՀՈՍ

USAID-ն ամերիկյան հարկատուների միլիոնավոր գումարներ է ներդրել Հայաստանում դատական բարեփոխումների համար։ Դատավոր Աննա Փիլոսյանի գործին ուշադիր հետևելը լավ միջոց է տեսնելու, թե արդյոք ԱՄՆ հարկատուների փողերը Հայաստանում արդյունք բերում են, թե ոչ, որպեսզի չպարզվի, որ չնայած USAID-ի լավագույն ջանքերին՝ Հայաստանում դատական համակարգի վիճակը ոչ միայն չի փոխվել դեպի լավը, այլև գնալով վատանում է։ Նման դիտարկմամբ է հանդես եկել միջազգային փորձագետ Կարո Ղազարյանը՝ բաց նամակով դիմելով  USAID Հայաստանի առաքելության ղեկավար պարոն Ջոն Ալլելոյին

 Հարգելի պարոն Ալլելո,

Շնորհավորում եմ Ձեզ դեկտեմբերի 15-ին USAID-ի ֆինանսավորմամբ նոր հնգամյա ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որով նախատեսվում է աջակցել Հայաստանի կառավարությանը արդարացի դատական համակարգ ձևավորելու և իրավունքի գերակայության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու հարցում:

Մեկնարկի միջոցառմանը Դուք հայտարարել եք. «USAID-ի արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը պատրաստ է օժանդակելու Հայաստանին լուծելու են դատական իշխանության համար խնդրահարույց հարցերը (օրինակ` գործերի կառավարման թերի համակարգը, գործերի աճող ծավալը և դատարաններին վերաբերող կանոնների թափանցիկության պակասը):

Փաստորեն, ծրագրի գործողությունները պետք է զարգացնեն դատական իշխանության գործառութային անկախությունը և արդյունավետությունը, ամրապնդեն դատարանների, համապատասխան ինքնավար մարմինների և կրթական հաստատությունների կարողությունները, ինչպես նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների նկատմամբ բազմակողմանի վերահսկողությունը:

Գրելով այս մասին` ես Ձեր ուշադրությանն եմ հրավիրում մի հարցին, որը ենթակա է ընդգրկման դատական համակարգի մարտահրավերներին ու արդարադատության ոլորտի ամրապնդման հնարավորություններին վերաբերող Ձեր ընթացիկ քննարկումներում. խոսքը Հայաստանում դատավոր Աննա Փիլոսյանի գործի մասին է: Նա անցյալ շաբաթ կանգնած էր Բարձրագույն դատական խորհրդի առջև` պատասխանելու համար այն մեղադրանքներին, որ ներկայացրել էր Արդարադատության նախարարությունն այն բանի համար, որ նա ուշացրել է ընդամենը 4 (0,1%) գործով վճիռ՝ իրեն հանձնարարված 5000-ից ավելի գործերի թվից:

Ստորև ԲԴԽ-ի երկու նիստերի հղումներն են`

1/ https://youtu.be/ccXW7XSJcZE

2/ https://youtu.be/uMPWbsN2__k

Վերջին 6 ամսվա ընթացքում Հայաստան իմ 3 այցերից մեկի ընթացքում ես այցելել եմ Երևանի դատարան, որտեղ պաշտոնավարում է դատավոր Աննա Փիլոսյանը: Ես յոթ (7) տարի է, ինչ ճանաչում եմ դատավոր Փիլոսյանին: Նա Հայաստանի այն մի քանի դատավորներից է, որոնց գործունեությանը ես հետևում եմ, և որոնց դատական նիստերն այցելել եմ տարիներ ի վեր` դիտարկելու վարույթները և ներկայացնելու Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ իմ եզրահանգումներն ու առաջարկները, ի թիվս այլոց, արդարադատության նախարարությանը:

Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ Հայաստան յուրաքանչյուր այցիս ընթացքում ես հանդիպել և ներկայացրել եմ ընդհանրապես Հայաստանի դատական համակարգի և, մասնավորապես, դատավարական ընթացակարգերի վերաբերյալ իմ մտահոգությունները արդարադատության մի քանի նախարարների ու Մարդու իրավունքների մի քանի պաշտպանների։ Այդ թվում հանդիպել եմ Կարեն Անդրեասյանին, որը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ներկայիս նախագահն է, երբ նա դեռ Հանրապետության օմբուդսմանն էր:

Ավելին, ինչպես թերություններ, այնպես էլ դրական զարգացումներ վեր հանելու նկատառումով դատական գործընթացներին հետևել ու դրանք արձանագրել եմ ինչպես լինելով Երևանում, այնպես էլ գտնվելով Հայաստանից հեռու:

Խոստովանեմ․ կարծում էի, թե տեսել եմ այն ամենը, ինչ որևէ մեկին անհրաժեշտ է գիտակցելու դատաիրավական բարեփոխումների հրատապ կարիքը, և թեպետ ես որոշել էի «լեզուս կծել» Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) պատերազմից հետո վերջին 2 տարվա ընթացքում, բայց անցյալ շաբաթ ԲԴԽ-ի նիստերին հետևելը ստիպել է ինձ գիտակցել, որ Հայաստանի դատական համակարգի վերաբերյալ իմ նախորդ մտահոգությունները խամրած են` ի համեմատ այն բացարձակ վրդովմունքի, որ կապված է այս օրերին Հայաստանի դատական իշխանության անգործունակ վիճակի հետ:

Իմ այդ նկատառումները վերաբերում են Հայաստանի ԲԴԽ-ի նիստին, որ նախաձեռնվել է արդարադատության նախարարության միջնորդությամբ: Այն վերաբերում էր դատավոր Փիլոսյանին կարգապահության պատասխանատվության ենթարկելուն` կապված չորս (4) գործով վճիռը ժամանակին տրամադրելը «ձախողելու» հետ: Սակայն նիստին հետևելով` ինձ համար շուտով պարզ դարձավ, որ մինչ դատավոր Փիլոսյանը հետապնդման էր ենթարկվում ուշացումների համար, ի հայտ եկան մի շարք որոշիչ գործոններ, որոնք, թվում է, աչքաթող են արվել թե´ Արդարադատության նախարարության, և թե՛ ԲԴԽ-ի կողմից:

Այդ գործոնների թվում գլխավորն այն փաստն էր, որ դատավոր Փիլոսյանը գերբեռնված էր ավելի քան 5000 գործով, և նա պատասխանատվության էր կանչվել ընդամենը չորս (4) գործերով իր վճիռների կայացումը ձգձգելու համար: Պարզ թվաբանությունը տալիս է 99,9% կատարողականություն, երբ չափվում է չորս (4) ձգձգված գործն ավելի քան 5000-ի թվում, որոնց մասով կողմերը, ըստ էության, որևէ նկատառում չհայտնեցին: Հենց այս համատեքստն է, որ հարց է ծնում՝ չի՞ ստացում, որ դատավոր Փիլոսյանն իր պարտականությունները կատարել է հերոսաբար։

Այդ հարցի պատասխանն է, որ ինձ ստիպում է գրել Ձեզ այսօրվա Հայաստանում տրամաբանություն, բանականություն և արդարադատությանը նմանվող ինչ-որ բան ներարկելու հրամայականի մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև ցանկացած օրացուցային տարում առկա է 2000 աշխատանքային ժամ (50 աշխատանքային շաբաթ շաբաթական 40 ժամով՝ 2 շաբաթ արձակուրդով): Դա ընդամենը 24 րոպե է յուրաքանչյուր գործի համար: Իսկ ի՞նչ տեսակ արդարադատության կարելի է հասնել ընդամենը 24 րոպեում։

Ես 38 տարի է, ինչ ԱՄՆ իրավական համակարգի ակտիվ անդամ եմ, և այդ տարիներից ավելի քան 31-ը հանդիսանում եմ փաստաբան: Որպես իրավաբանական դպրոցի դեկան և իրավունքի պրոֆեսոր՝ իմ ծառայությունը տևել է 22 տարի: Ես լայնորեն դասախոսել եմ ԱՄՆ-ի իրավապահ համակարգի ակադեմիաներում և տարիներ շարունակ ծառայել եմ որպես Կալիֆորնիայի նահանգի դատական գնահատման մի քանի հանձնաժողովների անդամ: Եվ այս բոլոր տարիների ընթացքում ես դեռ չեմ հանդիպել մի գործի, որը հնարավոր էր լուծել կամ պատշաճ ձևով լուծվել է ընդամենը 24 րոպեում։

Արդարադատության իմաստը այն հենց այնպես արագացնելու մեջ չէ: Արդարությունը՝ ճշմարիտ արդարադատությունը, այն է, որն իրականացվում է ծանր ու թեթև անելով, հետևողական, մտածված և ուշադիր ձևով: Արդարադատությունը ձեռք է բերվում միայն բոլոր փաստերի ու համապատասխան իրավական կարգավորումների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում: Ու թեև ասվում է, որ «հետաձգված արդարադատությունը մերժված արդարադատությունն է», սակայն այն, ինչը հաճախ չի ասվում, ոչ էլ հաճախ հասկացվում է՝ իսկապես հասկացվում ու սկզբունք դառնում, սա է. «Շտապեցված արդարադատությունն անարդարության բաղադրատոմսն է»:

Վերոգրյալի հիման վրա ես կոչ եմ անում USAID-ին, Հայաստանի արդարադատության համակարգի բարեփոխմանն ուղղված իր ջանքերում հոգ տանել, որ դատական համակարգը բարելավվի, դրա շարքերը բոլոր մակարդակներում բազմապատկվեն՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններից մինչև բարձրագույն դատական ատյան: Սակայն մոտ ապագայում USAID-ն պետք է ուշադիր հետևի նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդին: Դատավոր Աննա Փիլոսյանի հարցով որոշումը պետք է կայացվի առաջիկա երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 17:45-ին։ Ուշադիր հետևեք և որոշեք, թե արդյո՞ք հաշվի են առնվում համակարգային թերությունները, և արդյո՞ք ինստիտուտները նույնքան հաշվետու են, որքան այն անձինք, ովքեր իրենց մակարդակում փորձում են այդ ինստիտուտների կազմում աշխատել իրենց առավելագույն հնարավորությունների սահմաններում: Ուշադիր հետևեք, որպեսզի պարզեք, թե արդյո՞ք ճիշտ է անհատ դատավորին պատասխանատվության ենթարկել անգործունակ համակարգի արատների համար, թե՞ արդարադատության ու արդար դատաքննության Հայաստանյան մոդելը դատավոր Փիլոսյանի գործով կյանքի է կոչում «շտապեցված արդարադատությունն անարդարության բաղադրատոմսն է» հայեցակարգը։

Հայաստանում կարող է արդարադատություն հաստատվել միայն դատական համակարգի բարեփոխմամբ, այլ ոչ թե «կախաղան տանելով» Աննա Փիլոսյանի պես դատավորներին, որոնք գերբեռնված են գործերի ահռելի քանակով, և ակնկալվում է, որ դրանց քննությունը կատարեն «մեծածախ» եղանակով՝ յուրաքանչյուր գործին 24 րոպե հաշվարկով: Հայաստանի ժողովրդին լավագույնս կծառայի դատավորների ավելի շատ հաստիքների ստեղծումն ու նոր դատավորների ներգրավումը: Մինչ այդ, բոլոր շահագրգիռ կողմերը պետք է երախտապարտ լինեն դատավոր Փիլոսյանի նմաններին, քանի որ նրանք են, որ վառ են պահում «գիշերվա ճրագը» և վճիռներ են կայացնում իրենց հանձնարարված ավելի քան 5000 գործերի 99,9%-ով։

Հստակեցնեմ․ եթե կա մի գործ, որն այն ցուցիչն է, թե USAID-ին ո՛ր խնդիրներին պետք է անդրադառնա, իսկ որ խնդիրներին՝ ոչ, ապա սա հենց այդ գործն է: Ուստի ուշադիր հետևեք Դատավոր Փիլոսյանի գործով ԲԴԽ-ի կայացվելիք որոշմանը` պարզելու, թե արդյո՞ք արդար դատաքննության բովանդակային ու ընթացակարգային չափորոշիչները շարունակում են գործել, և արդյո՞ք արդարությունն ու բանականությունն ակնառու են: Հետևե՛ք այս գործին, որպեսզի հավաստիանաք, թե արդյո՞ք այս սկզբունքներն ու արժեքները Հայաստանում «ողջ-առողջ» են:

Ի վերջո, USAID-ն ամերիկյան հարկատուների միլիոնավոր գումարներ է ներդրել Հայաստանում դատական բարեփոխումների համար։ Դատավոր Աննա Փիլոսյանի գործին ուշադիր հետևելը լավ միջոց է տեսնելու, թե արդյոք ԱՄՆ հարկատուների փողերը Հայաստանում արդյունք բերում են, թե ոչ, որպեսզի չպարզվի, որ չնայած USAID-ի լավագույն ջանքերին՝ Հայաստանում դատական համակարգի վիճակը ոչ միայն չի փոխվել դեպի լավը, այլև գնալով վատանում է։

 

Կարո Ղազարյան

2022թ․ դեկտեմբերի 24

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]