ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Հակոբյանի գրառումը հատուկ նպատակ ուներ՝ «ադրբեջանցիների բերանը լեզու դնելու».հոգեբան 12/26/2022 17:12 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետը և իր կինն արդեն բաց են խաղում: Առաջ՝ խոնարհվում էին, սիրում էին ու նման բաներ ասելով թիկունքից մահացու հարվածներ հասցնում, իսկ հիմա արդեն բաց են խաղում, նրանց համար բարոյական ոչ մի նորմ չկա: Ամեն ձևով ցույց են տալիս, որ Արցախը իրենց համար գոյություն չունի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ մեկնաբանելով Աննա Հակոբյանի երեկվա գրառումը, որտեղ նա արդեն 15 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին մեղադրել էր, թե օգտագործում են երեխաներին՝ միջազգային հանրության մոտ խղճահարություն առաջացնելու նպատակով.
«Արցախի մեծահասակները երեխաների ձեռքները սրտաճմլիկ գրառումներ են տալիս, կանգնեցնում են տոնածառների առաջ ու լուսանկարում: Լացացնող տեքստեր են սովորեցնում ու տեսանկահարանում, նրանց մասնակցությամբ տարբեր ակցիաներ են կազմակերպում եւ այդ ամենը տարածում են աշխարհով մեկ, որպեսզի խղճահարություն հարուցեն, վրաններ ապամոնտաժվեն»,-գրել էր նա:
Հոգեբան Կարինե Նալչաջյանի մեկնաբանությամբ՝ Աննա Հակոբյանն իր այս գրառմամբ ցանկանում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե Արցախում ոչ մի խնդիր չկա և պետք չէ ուշադրություն դարձնել այնտեղ կատարվողին.
«Միջազգային հանրությանը մեսիջ են ուղղում, թե լուրջ բան չկա, ո՞նց կարելի է երեխաների միջոցով տրամադրություններ ստեղծել:Մարդկային ցանկացած զգացում բացակայում է նրա մոտ: Փաստն այն է, որ Արցախում թե՛ մեծերը, թե՛ երեխաները գոյության վտանգի առաջ են կանգնած, Արցախը պաշարված է, ուզում են ջլատել և արյունաքամ անել այն, ընդ որում՝ թե՛ մեր արտաքին, թե՛ ներքին թշնամիներն են դա ուզում: Այդ կինը մեզ նորից խոցում է, մեր հասարակության ամենանուրբ լարերին է կպնում: Տպավորություն է, որ նրանք ողջ հայությանը ծաղրում են»,-ասում է զրուցակիցը:
Կարինե Նալչաջյանը նշում է՝ վարչապետի կինը հատուկ միսիա է կատարում՝ ժողովրդին հոգեպես ջլատելու ու կոտրելու, հոգեբանական հարված հասցնելու.
«Մենք հո լավ ենք հիշում, որ երբ իրենց հեղաշրջումն անում էին, ինչպես էին երեխաներին օգտագործում, երեխաները մեքենաների անիվների տակ էին պարկում, նրանց բաժիններ էին տանում, և ամենասարսափելին՝ այդ նույն երեխաներին հետո բայրաքթարների տակ սպանեցին: Ով-ով, իրենք իրավունք չունեն երեխաներին օգտագործելուց խոսել: Արցախում երեխաներն իսկապես վտանգված են, մարդասիրական շատ լուրջ ճգնաժամի առաջ են կանգնած:
Վարչապետի տիկինը փոխանակ մարդկային կերպարով հանդես գա, լրիվ հակառակն է անում»,-ասում է Կարինե Նալչաջյանը:
Աննա Հակոբյանի այս գրառումը տեղ գտավ նաև ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում: Թշնամին. վկակակոչելով նաև Աննա Հակոբյանի գրառումը, փորձում էր միջազգային հանրությանը ցույց տալ, թե Արցախի երեկվա բազմահազարանոց հանրահավաքը կազմակերպված է եղել:
Կարինե Նալչաջյանի խոսքով՝ վարչապետի կինը դա հենց նրա համար է գրել, որպեսզի «ադրբեջանցիների բերանը լեզու դնի».
« Ըստ էության, իրենք տանդեմով են աշխատում, թուրք-ադրբեջանական տանդեմը և մեր իշխանությունները համահունչ աշխատող մեքենաներ են, համատեղ աշխատանքի արդյունք է»,-ասաց նա:
Հոգեբանը պատահական չի համարում նաև այն, որ Աննա Հակոբյանն իր այդ գրառումն արել է հենց այն օրը, երբ Արցախում կարևոր հանրահավաք պետք է լիներ.
«Հանրահավաքը լուսաբանվելու էր միջազգային լրատվամիջոցների կողմից, տարբեր արձագանքներ էին լինելու, ինքը ուզում է այդ ամենը վարկաբեկել և ուրիշ երանգ տալ:Իրենք շատ լավ են ընտրում օրը, ժամանակը և սիմվոլիկան: Սա է մեր իրականությունը: Նայում ես՝ երեխաներ են, ընտանիքներ են վտանգված, և, ահա, հանդիպում ենք Հայաստանի նման արձագանքին, որ ոչ միայն չեն աջակցում Արցախին, այլ մի հատ էլ հարված իրենք են հասցնում»,-ասումէ Կարինե Նալչաջյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից