ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մարտի 1»-ի գործով սպանության դրվագով քննությունը ՀԿԿ-ն տապալել է. Գեղամ Պետրոսյանի մասով ՀԿԿ-ն ո՛չ կարճում է, ո՛չ էլ՝ քննում 12/26/2022 15:52 | ԼՐԱՀՈՍ
«Մարտի 1»-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի գործը շարունակում է մնալ «սառեցված»։ Նախաքննական մարմինը քրեական վարույթի շրջանակներում արդեն տևական ժամանակ է, ինչ որևէ գործողություն չի իրականացնում, բայց հրաժարվում է կարճել վարույթը։ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը կամայական, ապօրինի ձևով շարունակում են նույնությամբ պահպանել առաջադրված մեղադրանքի բովանդակությունը՝ առանց որևէ հիմնավորման մերժելով ու հետաձգելով ներկայացված միջնորդությունը։
Նշենք, որ պաշտպանը միջնորդություններ էր ներկայացրել՝ պահանջելով կարճել վարույթը, սակայն նախաքննական մարմինը հետաձգել է միջնորդությունների լուծումը՝ մինչև նոր հանգամանքների ի հայտ գալը։
«Մինչև օրս տարիներ շարունակ որևէ քննություն չի կատարվել, չի կատարվում, համոզված եմ՝ չի էլ կատարվելու, որովհետև որևէ հիմք, որևէ փաստական հանգամանք պարզելու անհրաժեշտություն չկա, ամեն ինչ շատ ավելի հստակ և պարզ է՝ քան իրենք կարող են պատկերացնել»,- ընդգծեց Վաղարշակ Գևորգյանը։
Նշենք, որ «Մարտի 1»-ի գործով երկու մեղադրյալի՝ Սաշա Աֆյանի և Հովհաննես Թամամյանի նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացրել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածով՝ սպանության հատկանիշներով և նրա պարագայում ենթադրյալ հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները դեռևս չեն ավարտվել։ Բացի այդ՝ վաղեմության հիմքով գործի վարույթը կարճելու համար անհրաժեշտ է, որ մեղադրյալներն ընդունեն իրենց մեղքը։ Իսկ այս պարագայում անգամ ՀՔԾ-ն գիտի, որ նման ծանր մեղադրանքի համար չունի որեւէ հիմք, ապացույց։
Հիշեցնենք, որ ավելի քան երեք տարի առաջ ՀՔԾ-ն հայտարարեց, թե, իբր, բացահայտել են 2008 թվականի մարտի 1-ին արձանագրված 10 մահվան դեպքերից մեկը եւ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանին։ Իսկ 2019 թվականի հունիսի 7-ին հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը։
Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում՝ Մաշտոցի պողոտայի մոտակայքում՝ 2008 թվականի մարտի 1-ի ուշ երեկոյան՝ Մակարով տեսակի ատրճանակի արձակված կրակոցի հետեւանքով։
Գ.Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու մասին հայտարարելով ՀՔԾ-ն այդպես էլ չէր մանրամասնել, թե արդյոք սպանությունը կատարվել է տաբելային զենքով եւ արդյոք հանցագործության գործիք հանդիսացած ատրճանակը հայտնաբերվել է։ Հետագայում արդեն պարզ դարձավ, որ զենքը չի հայտնաբերվել, հետեւաբար չկա որեւէ ապացույց, որ Գ.Պետրոսյանին ամրակցված զենքով է արձակվել կրակոցը, որով Զ.Հովհաննիսյանին պատճառվել է կյանքի համար անհամատեղելի վնասվածք։ ՀՔԾ-ի կեղծ փուչիկը պայթեց, երբ ընդամենը երկու ամիս անց՝ 2019 թվականի օգոստոսի 4-ին, Գ.Պետրոսյանն ազատ արձակվեց Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, քանի որ լրացել էր կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն չէր ներկայացրել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը