ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ․ Կատարվել են «տոնական հսկիչ գնումներ» 12/26/2022 11:30 | ԼՐԱՀՈՍ
Գաղտնիք չէ, որ ստվերային տնտեսության առկայությունը պայմանավորված է կանխիկ գումարների շրջանառության հետ, հետևաբար, տնտեսության մեջ առկա ստվերը նվազեցնելու ու թաքցված եկամուտները հարկային դաշտ բերելու նպատակով, հարկային մարմինը միջոցներ է ձեռնարկում՝ «Անկանխիկ գործառությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումների պահպանման նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մասնավորապես, կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում միասնական մտահղացման շրջանակում, մտացածին և ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով, «հարսանեկան միջոցառման» նախապատրաստության շրջանակում հսկիչ գնումներ են կատարվել։
Այդ նպատակով՝
ավտովարձույթի ծառայություններ մատուցող «ՄԻԼԵՆԻՈՒՄ ՍՎԻԹ» ՍՊԸ-ից պատվիրվել է չորս ավտոմեքենա, ընդհանուր 860 000 ՀՀ դրամ արժեքով, որի համար կանխիկ վճարվել է 500 000 ՀՀ դրամ կանխավճար, սակայն գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 1 000 000 ՀՀ դրամ:
«ՄՈՆ ԱՄԻ» ֆիրմային անվամբ ծաղիկների վաճառքով և դիզայնով զբաղվող «ՄՈՆԱՄԻ» ՍՊԸ-ից պատվիրվել է 3 500 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան ձևավորում, որի համար վճարվել է 1 000 000 ՀՀ դրամ կանխավճար, որը վճարվել է առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 990 656 ՀՀ դրամ:
«ԱԳՆԵՍ ՔԵՅԿՍ» ֆիրմային անվամբ հարսանյաց տորթերի պատրաստման և վաճառքի գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատեր Ագնեսա Ավագյանի հրուշակեղենի խանութից պատվիրվել է 1 100 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան տորթ, որի համար վճարվել է 500 000 ՀՀ դրամ կանխավճար, որը վճարվել է առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 825 320 ՀՀ դրամ:
«Go travel» ֆիրմային անվամբ, տուրիստական գործունեությամբ զբաղվող «ՄԻԼԱՄԱՔՍ» ՍՊԸ-ից պատվիրվել է տուրիստական ճամփորդություն դեպի Մալդիվյան կղզիներ 2 575 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, որից 500 000 ՀՀ դրամը, որպես կանխավճար, վճարվել է կանխիկ եղանակով` առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 700 735 ՀՀ դրամ:
«Grace Bridals» ֆիրմային անվամբ հարսի զգեստի վարձույթով և վաճառքով զբաղվող «ԱԼՅՈՒՐ» ՍՊԸ-ի հարսանյաց հագուստի սրահում պատվիրվել է 500 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան զգեստ, որի համար վճարվել է 100 000 ՀՀ դրամ կանխավճար, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել ՀԴՄ կիրառության պահպանման կանոնները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 206 150 ՀՀ դրամ:
Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ։ Այդ նպատակով կանխիկ վճարված 500 000 ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ:
Հորդոր
Առկա իրավակարգավորումներով պայմանավորված՝ ՀԴՄ կտրոնների տրամադրումը պարտադիր է: Ընդ որում, հաճախ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները խախտելը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման ռիսկի մասին, ուստի ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է բոլոր սեփականատերերին, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին, բոլոր շահառուներին՝ ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և պահպանել կանխիկի սահմանափակման կարգավորումներն ու հարկային կարգապահությունը։
Ելնելով ստեղծված իրավիճակից և գնահատելով ստացված օպերատիվ տվյալները՝ ՊԵԿ-ը մշտապես հսկողության տակ է պահելու նշված վարքագիծ դրսևորող անձանց բացահայտումը և առկա արատավոր երևույթների կանխումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ