ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախցի մեծահասակները երեխաների ձեռքները սրտաճմլիկ գրառումներ են տալիս ու լուսանկարում եւ այդ ամենը տարածում են աշխարհով մեկ, որպեսզի խղճահարություն հարուցեն․ Աննա Հակոբյան 12/25/2022 11:27 | ԼՐԱՀՈՍ
«2020 թվականի դեկտեմբերի 25-ին հայկական լրատվամիջոցները ողողված էին հետեւյալ վերնագրով նյութերով. «Սկանդալ Ստեփանակերտում. արցախցիների պահանջով ապամոնտաժվում են Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած վրանները եւ տոնածառը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
/Եւ իսկապես, տոնածառն ու երեխաների համար նախատեսված միջոցառման տաղավարները ապամոնտաժեցին, միջոցառումը չեղարկվեց: Պատերազմի ամբողջ դաժանությունը իրենց փոքրիկ հոգիներում մի կերպ քարշ տվող երեխաներին թույլ չտվեցին երեք օր ցրվել, կտրվել ծանր իրականությունից:
Մեծերը, հասկանում եք, սիրտ չունեին: Մինչդեռ նրանցից դա չէր էլ պահանջվում: Միջոցառումը մեծերի համար չէր, նրանք չպետք է գնային պլաստիլինով տնակներ պատրաստելու, կամ քիմիական փորձեր անելու, կամ հեքիաթ պատմելու: Նրանցից պահանջվում էր իրենց երեխաներին տանել, թողնել այդ տաղավարներում, որտեղ խաղավարներ կային, ու մի քանի ժամ կզբաղեցնեին երեխաներին: Հատուկ ընդգծեմ, որ համերգ, երգ-պար նախատեսված չէր եւ դա դժվար չէր ճշտել:
Մի խոսքով, ավելի էգոիստական պահվածք մեծահասակների կողմից երեխաների հանդեպ, թվում էր թե, հնարավոր չէ պատկերացնել: Բայց դա միայն թվում էր:
Հիմա էլ, այդ նույն մեծահասակները այդ նույն երեխաների ձեռքները սրտաճմլիկ գրառումներ են տալիս, կանգնեցնում են տոնածառների առաջ ու լուսանկարում: Լացացնող տեքստեր են սովորեցնում ու տեսանկահարանում, նրանց մասնակցությամբ տարբեր ակցիաներ են կազմակերպում եւ այդ ամենը տարածում են աշխարհով մեկ, որպեսզի խղճահարություն հարուցեն, վրաններ ապամոնտաժվեն:
3, 4, 5 տարեկան բալիկներին հայրիկներն ու մայրիկները ստիպում են պարզել հետեւյալ բնույթի տեքստեր.«Բացեք կյանքի ճանապարհը, ես ապրել եմ ուզում», «Կարոտում եմ իմ անհոգ Արցախը», «Մենք այստեղ ենք ուզում միայն ապրել», «Արցախը կա ու միշտ կլինի», Արցախը իմ հոգին ու սիրտն է», «Օզում ում ճանապարհը բացվի, մամաս պապաս կյան կոխկս», «Ես Ձմեռ պապիկից ոչինչ չեմ ուզում, միայն խաղաղություն», «Արցախում կամքի ուժ կա» եւ այլն:
Երեխաները չեն տիրապետում տարածաշրջանային խնդիրներին, եւ նրանց մոտ իհարկե հարցեր կառաջանան: Նրանք ոչ մի կերպ չեն հասկանա, թե այդ ինչպես էր, որ Ստեփանակերտի կենտրոնում իրենց համար տեղադրված վրանների հարցերը հայրիկներն ու քեռիները այդքան հեշտությամբ լուծեցին, հզոր եւ հաղթանակած կեցվածքով ոտնակոխ անելով տոնածառն էլ, վրաններն էլ, իսկ ահա ճանապարհի վրաններից ազատվելու համար հենց իրենց՝ երեխաներին են «աշխատացնում»:
Այս հարցը անպայման կուղղվի մեծահասակներին եւ թերեւս ոչ մի սփոփող պատասխան չի գտնի:
Հ.Գ. Մի օր, ի վերջո, պետք է դադարել թաքնվել երեխաների ու 18-20 տարեկան զինվորների թիկունքում։ Եւ որքան շուտ գա այդ օրը, այնքան շուտ կավարտվեն մեր ողբերգությունները»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ