ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիայի տարանցիկ դերակատարությունը՝ դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում 12/24/2022 12:04 | Վերլուծություններ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է Թուրքիայի տարանցիկ դերակատարությունը՝ դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում։
Այսպես՝
Այսօր Թուրքիան հանդիսանում է ոչ միայն Մերձկասպյան, այլև ռուսական գազի՝ դեպի Եվրոպա մատակարարումների առանցքային ուղղությունը։ Հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները, ինչպես նաև հեղուկ գազի արտահանման սահմանափակ կարողությունները՝ ԵՄ-ին գազ մատակարարելու տեսանկյունից թուրքական տարանցումը ՌԴ-ի համար մնացել է միակ հուսալի ուղղությունը։
Թուրքիան հանդիսանում է Եվրոպայում բնական գազի ամենախոշոր սպառողներից մեկը․ 2021-ին Եվրոպայում բնական գազի տարեկան սպառման ցուցանիշով Թուրքիան զիջել է միայն 3 երկրներին՝ Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Իտալիային։
2021-ին Թուրքիան բնական գազ է ներմուծել 4 հիմնական աղբյուրներից՝ Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից և Ալժիրից։ Ռուսաստանը ապահովել է ներմուծման շուրջ 45%-ը (26,3 մլրդ մ3), Իրանը՝ 16%-ը (9,6 մլրդ մ3), Ադրբեջանը՝ 13,6%-ը (8 մլրդ մ3), Ալժիրը՝ 10,2%-ը (6 մլրդ մ3)։ Ռուսաստանից Թուրքիա բնական գազի ներմուծումը 2021-ին 2020-ի համեմատ ավելացել է գրեթե 60%-ով, սակայն այդ ցուցանիշը մոտ է վերջին տասնամյակի միջին ցուցանիշին՝ տարեկան մոտ 25 մլրդ մ3։
Մերձկասպյան երկրներից և Կենտրոնական Ասիայից դեպի ԵՄ ինչպես էներգակիրների, այնպես էլ առևտրի տարանցման կենտրոն դառնալու ձգտումը լիովին համապատասխանում է Թուրքիայի գործող իշխանությունների պանթուրանական հավակնություններին և կարող է դառնալ այդ մեգանախագծի տնտեսական շարժիչը։ Թուրքիայի այս քաղաքականությունը որոշ չափով համընկնում է նաև վերջինիս անգլոսաքսոնական դաշնակիցների շահերի հետ, որոնք ձգտում են թուլացնել ԵՄ ուղիղ կախվածությունը ՌԴ-ից, իսկ ԵՄ և ՌԴ էներգետիկ կապերում Թուրքիայի բուֆերային դերակատարությունը կարող է այդ կախվածությունը ավելի կառավարելի դարձնել՝ հաշվի առնելով Թուրքիայի նկատմամբ ազդեցության բազմաթիվ լծակների առկայությունը։
44-օրյա պատերազմից առաջ՝ 2018-2020թթ․ Թուրքիան կտրուկ կրճատեց ՌԴ-ից գազի ներմուծման մասնաբաժինը՝ ավելի քան 50%-ից հասցնելով մոտ 33%-ի, միաժամանակ ավելացրեց Ադրբեջանից ներմուծման մասնաբաժինը՝ նախկինում 12-14%-ից 2020-ին հասցնելով 24%-ի։ Սա Թուրքիային հնարավորություն տվեց, ի թիվս այլ գործոնների, նաև էներգետիկ անվտանգության տեսանկյունից նվազեցնել ՌԴ ազդեցության լծակները և ավելի ազատ վարքագիծ դրսևորել Հարավային Կովկասում։ Պատերազմից հետո տնտեսական բաղադրիչը կրկին գերակայող դարձավ, և Թուրքիան արդեն 2021-ին սկսեց ավելացնել ռուսական գազի մասնաբաժինը։
Այսօր արդեն Թուրքիան հնարավորություն ունի կրճատելու այս կամ այն մատակարարից ստացվող գազի մասնաբաժինը սեփական սպառման մեջ և դրա հաշվին ավելացնելու սեփական տարածքով տարանցումը դեպի ԵՄ։ Օրինակ, Տրանսադրիատիկ խողովակաշարի հզորությունների ավելացման, ինչպես նաև Հունաստանից և Ալբանիայից դեպի մյուս բալկանյան երկրներ խողովակաշարերի ցանցի ընդլայնման պարագայում, Թուրքիան կարող է նվազագույնի հասցնել ադրբեջանական գազի սպառումը և Ադրբեջանից ներմուծվող գազի առավել մեծ մասնաբաժինը ուղղել դեպի եվրոպական շուկա։
Թուրքիան բնական գազի տեսանկյունից Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար շատ կարևոր դեր է կատարում, իսկ վերջինիս տարածքով անցնող Հարավային գազային միջանցքը դեպի ԵՄ գազի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիայի առանցքային ուղղություններից է։
«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3G6nUoJ ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից