ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ ՀՀ իշխանությունը անկարող է դաշնակից Ռուսաստանում մեր գոյաբանական հարցերը բարձրացնել և մեր պետության ու ազգի շահը պաշտպանել 12/24/2022 15:56 | Վերլուծություններ
Հայաստանի իշխանությունն իրականությունից կտրված, ոտքի տակի հողը չզգացող-չգիտակցող մի վիճակում է, որը հղի է կործանարար հետևանքներով ոչ միայն արդեն 13 օր փաստացի շրջափակման մեջ գտնվող Արցախի և արցախցու համար, այլև՝ Հայաստանի Հանրապետության և ողջ հայության։
Իշխանությունն էյֆորիայի մեջ՝ պահի լրջությունը չգիտակցելով՝ ներքին կյանքում զանազան անկարևոր միջոցառումներ է անում՝ ձևացնելով, թե՝ շատ լուրջ գործի է։ Իսկ արտաքին դաշտում պաշտոնական հանդիպումների ուղեգիծը հաճախ կարող է փոխվել մեկ անձի՝ Հայաստանով դեպի ազարբայջան անցնելու համատեքստում՝ պայմանավորելով իշխանության հանդիպումների ուղղությունը։
Ըստ այդմ, մեկ էլ ասես տեսաշարով՝ վարչապետ ու արտգործնախարար, պաշտպանության նախարար, ԱԽ քարտուղար և այլք արևմուտքի այս կամ այն երկրի դռներն են ծեծում, ընդ որում, այդ այցերը որպես կանոն ձևական են լինում, անարդյունք, քանզի խոստումները, որ նրանց տրվում են, 100 տարի առաջ էլ տրվել էին, բայց դրանք որպես կանոն՝ օդից կախ էին մնացել։
Ինչպես ազարբայջանի հետ Արցախի խաղաղ գոյակցության, խաղաղ ապրելու, այնպես էլ՝ եվրոպականացված Թուրքիայի գաղափարին հավաքական Արևմուտքը, բնականաբար, չի հավատում։ Արևմուտքն ինքն է համատարած իսլամացման վտանգի մեջ և եթե ոչ այսօր, ապա վաղը Եվրոպան բոլորովին ուրիշ դեմք է ունենալու։ Արդե՛ն ունի։
Ամեն դեպքում, այսօր յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր սեփական շահերով, սեփական դիվանագիտությամբ և միայն ներկա Հայաստանի իշխանություններն են, որ հայության շահերը ստորադասելով՝ օտարի, թշնամու շահն են առաջ տանում՝ բացառապես սեփական անփառունակ իշխանությունը հնարավորինս երկարաձգելը համարելով իրենց նպատակը։
Ահա այս ազգակործան և պետականաքանդ նպատակին են ուղղված նրանց հանդիպումները տարբեր պետություններում, իսկ թե գնալ -գալու արդյունքը ո՞րն է լինում, այդպես էլ անհայտ է մնում։ Արդյունքների մասին ուղղակի կարելի է դատել ազարբեյջանի՝ Արցախի հանդեպ քայլերից և այն իրավիճակներից, որում հայտնվել և դեռ հայտնվելու ենք ազգովի։
Պաշտոնական հանդիպումներից խուսափել-խուսանավելու պրակտիկան էլ ներկա իշխանություններին է զուտ հատուկ, մերոնք երբևէ նախկինում չեն հրաժարվել կամ խուսափել բանակցային սեղանի շուրջ հարցեր քննարկելուց։ Այս համատեքստում շատ տարօրինակ է, որ Մոսկվայում նախատեսված եռակողմ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Հայաստանը որոշել է չմասնակցել։
Ի՞նչ է այսպիսով ցանկանում ընդգծել ներկա իշխանության ղեկավարը և բանակցային սեղանի շուրջ նստել-քննարկելուց խուսափելն արդյո՞ք դուռ չի բացում ազարբայջանի առաջ՝ քայլ անել ոչ բանակցային ֆորմատով։
Մեծ հաշվով, պետություն ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյան հրաժարվում է սեփական պետությունը, պետության, ազգի շահը ներկայացնելուց։ Այն դեպքում, երբ մեր ազգի մի հատվածը՝ Արցախը լրջագույն վտանգի, հումանիտար աղետի մեջ է, իսկ դիմացը այն հարևանն է, որի վայրագությունների մասին անցյալ դարի և դրանից առաջների պատմություններ պատմելու պետք արդեն չունենք, քանզի 21-րդ դարում՝ աշխարհի բաց աչքի առաջ տեղի ունեցավ և՛ 2020-ի սեպտեմբերի 44-օրյա պատերազմը, և՛ այս սեպտեմբերի 13-ին՝ ազարբայջանական բարբարոսների հարձակումը՝ Հայաստանի Հանրապետության Ջերմուկ քաղաքի վրա․․․
Բայց ի՞նչի մասին է խոսքը, եթե ՀՀ իշխանությունը վարչապետի լինի, թե՝ արտգործնախարարի մակարդակով, անկարող է նույնիսկ դաշնակից Ռուսաստանում մեր գոյաբանական հարցերը բարձրացնել և մեր պետության ու ազգի շահերը պաշտպանել։
Սա նշանակում է, որ այս իշխանությունը Հայաստան-պետության և հայ ազգի հետ կապ չունի։
Ա․Ե․
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել