ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գլորիա»-ի տնօրենի դստեր սպանության գործի նախաքննությունից կողմեր գոհ չեն.տուժող կողմն ահազանգում է առանցքային վկայի նկատմամբ, իսկ մեղադրյալի կողմը՝ իրավապահների նկատմամբ ճնշումների մասին 12/23/2022 22:23 | ԼՐԱՀՈՍ
«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստեր՝ Դիանա Դարբինյանի սպանության և նրա ամուսնու նկատմամբ իրականացված սպանության փորձի վերաբերյալ գործի քննությունը մոտենում է ավարտին, շուտով նախաքննության ավարտ կհայտարարվի։
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին ժամը 01։30-ի սահմաններում, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մահացել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրը՝ 27-ամյա Դիանա Դարբինյանը, իսկ նրա ամուսինը՝ ստացել հրազենային վնասվածք։ Ընդ որում, կրակահերթն արձակվել է ինքնաձիգից, ինչն արձանագրվել է նաև դեպքի վայրին հարակից հաըվածներում գտնվող անվտանգության տեսախցիկներով։ Տևական ժամանակ իրավապահները փնտրում էին ենթադրյալ հանցանքը կատարած անձանց։ Արդյունքում, դեպքից միայն 9 ամիս անց՝ մայիսի 9-ին, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Բելառուսի Հանրապետությունում հայտնաբերվել և մայիսի 7-ին Հայաստան է տեղափոխվել 24-ամյա Լևոն Ավետիսյանը, որը 2021 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 104-րդ (Սպանությունը) և մի շարք այլ հոդվածների մեղադրանքով:
Սպանության մեջ հիմնական մեղադրյալ Լևոն Ավետիսյանը Դիանա Դարբինյանի ամուսնու հետ բարեկամական կապ ունի։
Տուժողի իրավահաջորդ Բագրատիոն Դարբինյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովսեփ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ նման կան տեղեկություններ, համենայն դեպս՝ մինչև դեպքի օրը ճանաչել են իրար։ Իսկ սպանության շարժառիթը, փաստաբանի փոխանցմամբ, եղել է Լևոն Ավետիսյանի և Դիանայի ամուսնու՝ Վազգեն Մարգարյանի միջեւ տեղի ունեցած կենցաղային բնույթի խոսակցությունը, իրար չհասկանալը։ Ավելի ուշ Լևոն Ավետիսյանը Վազգեն Մարգարյանին հանդիպման է կանչել՝ հարաբերությունները պարզելու համար, որի ժամանակ էլ արդեն հնչել են ճակատագրական կրակոցները։
Հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգն առ այսօր չի հայտնաբերվել։ Կրակահերթի ընթացքում հրազենային մեկ վնասվածք է ստացել Դիանան, որը նույնպես ամուսնու հետ գնացել էր այդ հանդիպման վայրը եւ հենց ադյ գնդակն էլ եղել է կյանքի հետ անհամատեղելի, հրազենային վնասվածք է ստացել նաև Դիանայի ամուսինը՝ Վազգենը։ Վկաներն իրենց ցուցմունքներում պատմել են՝ Վազգենի և Լևոն Ավետիսյանի վիճաբանության մասին, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց՝ Լևոն Ավետիսյանի դեմ մեղադրական ցուցմունք տված առանցքային վկայի նկատմամբ գործադրվող հնարավոր ճնշումների առնչությամբ։ Պարզվում է Լևոն Ավետիսյանի դեմ մեղադրական ցուցմունք տված անձը հեռացել է ՀՀ-ից ու արտերկրից դիմում ուղարկել՝ հրաժարվելով նախաքննական ցուցմունքից։
«Այդտեղ ճնշման հետ կապված խնդիր, այնուամենայնիվ, տեսնում եմ»,- նշեց Հովսեփ Սարգսյանը։
Նշենք, որ ըստ գործի տվյալների՝ Վազգենին հեռախոսազանգով «հարաբերություններ պարզելու» համար հանդիպման էր կանչել Վազգեն Մարգարյանի և Լևոն Ավետիսյանի ընդհանուր ծանոթը՝ «Էջմիածնեցի Հրո» մականվամբ, իսկ թե նա ինչ կարգավիճակ ունի գործով՝ դեռևս պաշտոնապես հայտնի չէ։
Սպանության մեջ մեղադրվող Լևոն Ավետիսյանը, նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի փոխանցմամբ, չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբանը պնդեց, թե վարույթն իրականցնող մարմինն չի կարողացել պատճառաբանված հիմնավորել Լևոն Ավետիսյանի արարքում հանցակազմի առկայությունը։
«Լևոն Ավետիսյանը կալանքի տակ է բացառապես այն պատճառով, որ դատական իշխանությունում հոգեբանական ֆոբիաներ կան սպանությունների գործերով և այդ գործերով դատավորները բավականին զգուշավորություն են ցուցաբերում և այլընտրանքային խափանման միջոցներ չեն կիրառում։ Հիմա կալանքը ես պայմանավորում եմ այդ ֆոբիաներով»,-նշեց Լևոն Ավետիսյանի պաշտպանը՝ հավելելով, որ խնդրահարույց է, որ տուժող կողմին հասանելի է նախաքննության ամբողջ նյութը, որոնք հրապարակում են ԶԼՄ-ները, մինչդեռ, տուժող կողմին այս փուլում չի կարող հասանելի լինել այդ տվյալները, քննչական խմբից արտահոսք է եղել. «Որտեղի՞ց տուժող կողմին տեսագրությունը, գործի նյութերը։ Դա կարող է լինել միայն քննչական խողովակներով արտահոսք։ Արվում է գործնականում ամեն ինչ, որ իրականությունը քողարկվի և Լևոն Ավետիսյանը շարունակի կալանքի տակ մնալ»։
Պաշտպանը մեզ հետ զրույցում փաստացի նույնպես հաստատեց, որ առանցքային վկան փոխել է ցուցմունքը։ Նրա մեկնաբանմամբ՝ հանգուցյալ Դիանա Դարբինյանի ամուսինը՝ տուժող Վազգեն Մարգարյանը, ի սկզբանե ցուցմունք էր տվել, որ իրենց վրա այլ անձ է կրակել, երկու-երեք օր պնդել է այդ ցուցմունքը, այնուհետև Մարգարյանի ընկեր Գևորգ Հակոբյանը ցուցմունք է տվել, որ Լևոն Ավետիսյանն է կրակել իրենց վրա, ինչից հետո Վազգեն Մարգարյանը եկս փոփոխել է ցուցմունքը, ինչն էլ դրվել է մեղադրանքի հիմքում. «Իսկ այսօր Գևորգը դիմել է վարույթն իրականացնող մարմնին և հայտնել, որ իրականում ինքը չի տեսել, իրավիճակը, մթությունը, իրադրությունն այնպիսին էր, որ առհասարակ որևէ մեկը որևէ մեկին չէր կարող տեսնել։ Կա տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ առնվազն մարմնակազմության առումով Լևոն Ավետիսյանը չէ դեպքի վայրում։ Ըստ քրեական գործի տվյալների՝ Լևոն Ավետիսյանի մոտ իբրև թե եղել է երկու հեռախոս, բայց այդ երկու հեռախոսները սպասարկվել են երկու տարբեր վայրերում, դեպքի վայրեր են հասել տարբեր հաճախականություններով։ Երբ դեպքի վայր է հասել Լևոն Ավետիսյանի հեռախոսը, կրակոցներն արդեն հնչել էին»։
Պաշտպանության կողմի պնդմամբ՝ Լևոն Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումն ապօրինի է, ավելին, ըստ պաշտպանի, տուժող կողմը «պրեսսինգի» է ենթարկում նախաքննական մարմնին։ Փաստաբանի փոխանցմամբ՝ ըստ քրեական գործի տվյալների՝ Լևոն Ավետիսյանը, երբ խոսել է Վազգեն Մարգարյանի հետ, վազգեն Մարգարյանն իր գտնվելու վայրը չի հայտնել Ավետիսյանին, նա չի իմացել Մարգարյանը։
«Ըստ գործի՝ Վազգենին դեպքի վայր է կանչել «Էջմիածինցի Հրո» մականունով անձը, կրակոցները եղել է այդտեղ, բայց մեղադրվում է Լևոն Ավետիսյանը։ Կրկնում եմ՝ նա որևէ տեղեկություն չի ունեցել, թե որտեղ է գտնվում Վազգեն Մարգարյանը։ Ինչ հավանականություն պետք է գործեր, որ տեղը չիմանալով Լևոնն ասեր՝ գուցե «Մոնումենտի» այգում են, գնանք այնտեղ, սա աբսուրադյաին է»,- նշեց պաշտպանը՝ գտնելով, որ դեպքի իրական մանրամասները թաքցվում են, ցավում են Դիանայի սպանության համար, բայց կարծում են՝ Դիանայի հարազատները պետք է շահագրգիռ լինեն իրականության բացահայտման մեջ, այլ ոչ թե, որ ցանկացած գնով ինչ-որ անձ «նստի»։ Պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հրապարակված տեսանյութն հետազոտելու դեպքում երևում է, որ, երբ Վազգենի մեքենան կանգնում է՝ սպանություն իրականացրած անձինք դարանակալած սպասում են. «Երբ Վազգենը կանգնում է, մեքենան շրջվում է, կրակոցները լինում են և մեքենայի, որտեղից կրակոցներ են արձակվել և Վազգենի հետ եկած անձինք միախառնվում են։ Այսինքն՝ մեքենան, որը դարանակալել էր, որ կրակոցներ արձակեն և Վազգենի հետ դեպքի վայր եկած անձինք միասին են հեռացել։ Սա բազմաթիվ վարկածներ է առաջ բերում, բայց ես չեմ ցանկանում նախաքննական մարմնի ֆունկցիա ստանձնել»։
Սպանության որևէ շարժառիթ, ըստ Կոչուբաևի, չի հիմնավորվել, իսկ վիճաբանության վարկածը պաշտպանը բնութագրեց որպես «ցնորական», «վերացական», ընդամենը՝ ենթադրություններ են, որից զատ քրեական վարույթում ոչինչ չկա։ Վազգեն Մարգարյանի ընկերը՝ Գևորգ Հակոբյանը, որը հետագայում փոփոխել է ցուցմունքը, քրեական վարույթի շրջանակներում նախ ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել։ Նախաքննության սկզբնական փուլում Հակոբյանն ունեցել է կասկածյալի կարգավիճակ, ապա՝ տուժող ճանաչվել, քանի որ հրազենային վնասվածքներ էր ստացել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ