ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի կարող 120 հազար մարդ մշտապես լինել հումանիտար աղետի վտանգի ներքո․ լավ աշխատելու դեպքում գուցե հաջողվի բացել Արցախի «օդը» 12/23/2022 18:12 | ԼՐԱՀՈՍ
Արդեն 12 օր է, ինչ Ադրբեջանի «էկոակտիվիստները» փակել են Լաչինի միջանցքն ու Արցախն առել բլոկադայի մեջ։ Արցախի Հանրապետության 120.000 բնակիչ՝ այդ թվում 30.000 երեխա, փաստացի պատանդի կարգավիճակում են՝ զրկված առաջին անհրաժեշտության միջոցներից։ Ներկայումս ամբողջությամբ դադարեցված է սննդի, բժշկական պարագաների և վառելիքի մատակարարումն Արցախ, ինչը ոչ թե կարող է հումանիտար աղետ առաջացնել, այլ, մեր կարծիքով, արդեն իսկ առաջացրել է։ Ու նման պայմաններում առաջին հերթին զգացվեց Արցախի հետ օդային հաղորդակցության ծայրաստիճան անհրաժեշտությունը։
Դեկտեմբերի 12-ին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց՝ «Ադրբեջանին այլեւս ոչինչ չի մնում, քան ճանապարհը բացելը, քանի, որ Արցախը չկոտրվեց, մի շարք երկրներ էլ արդեն պատրաստ էին ավիաբեռներ տեղափոխել Արցախ»։
Այսինքն՝ օդային հաղորդակցությունն Արցախի հետ ծայրահեղ անհրաժեշտություն է։ Հարցի կարևորությունն այնքան մեծ է, որ անգամ Արցախի հոգևոր դասն է բարձրաձայնում դրա մասին։ Մասնավորապես՝ խնդրին անդրադարձավ նաև Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ «Պահն է, որ Արցախի և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անեն, որ եթե ցամաքային ճանապարհը փակ է, գոնե օդային ճանապարհը բացվի, որպեսզի դրանով գոնե կարողանանք հաղորդակցվել: Գազատարը, հոսանքը, ինտերնետը և ենթակառուցվածքները պետք է լինեն առանձին և անվտանգ, որպեսզի նորից նման դժվարությունների չհանդիպենք »,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում շեշտեց Արցախի թեմի առաջնորդը:
Ու անմիջապես հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս պետք է այդ երկրները հումանիտար ավիաբեռներ տեղափոխեն Արցախ, և ո՞րն է խնդիրը, որ դա չի արվում։
Ստեփանակերտի օդանավակայանը վերանորոգվել և պատրաստ էր ինքնաթիռներ ընդունել դեռևս 2012 թվականից: Սակայն Բաքվի հակազդեցության պատճառով օդանավակայանն այդպես էլ չգործեց։ Այդ օդանավակայանը տեխնիկապես լիովին պատրաստ է օդանավեր ընդունել և ճանապարհել նաև այսօր, այսինքն՝ շահագործելու համար տեխնիկական որևէ խնդիր կամ խոչընդոտ չունի։ Միակ խոչընդոտը քաղաքական է՝ Ադրբեջանը չի թողնում, որ այն գործի, և ունի իր այդ կամքը գործադրելու հնարավորություն։
«Այստեղ հազար ու մի խնդիրներ կան՝ ո՞վ է թռիչքներ իրականացնելու, ե՞րբ, ինչպե՞ս, ինչպե՞ս է օգտագործվելու օդանավակայանը, և այլն, և այլն։ Նաև զուտ մասնագիտական բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեն։
Բայց այստեղ քաղաքական հարց է՝ Ադրբեջանն ամեն ինչ արել է և ամեն ինչ անելու է, որ Արցախի հետ օդային հաղորդակցություն չլինի։ Իհարկե, չեմ կարծում, թե Ադրբեջանը կխոցի քաղաքացիական ինքնաթիռները՝ էդպիսի բան անեն աշխարհն այնպես «բլոկ» կանի իրենց, որ էլ խելքի չեն գա։ Բայց դա Ադրբեջանի օդային տարածք է համարվում, ու ներկայիս դառը իրականությունից ելնելով ինչպե՞ս կարող ես այդ տարածքում թռիչքներ իրականացնել՝ առանց Ադրբեջանի համաձայնության։ Այստեղ տեխնիկական խնդիրներ չկան, զուտ քաղաքական հարցեր են։ Ու նման հարցերը պետք է կարգավորվեն միջպետական պայմանագրերով, կանոններով։ Այստեղ արդեն ՀՀ կառավարությունն անելիքներ ունի։ Խնդրեմ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի փոխվարչապետի հետ բանակցում է, չէ՞, ա՛յ նա կարող է նման խնդիր բարձրացնել․ թող փորձի խոսել, պայմանավորվել։ Առավել ևս՝ իրենց ինքնաթիռներն ազատորեն թռչում են մեր օդային տարածքով՝ ինչպես Ադրբեջանից դեպի Նախիջևան են թռիչքներ իրականացնում, այնպես էլ միջազգային թռիչքներն էլ են մեր տարածքով անում։ Մեր ինքնաթիռներն էլ իրենց տարածքով են թռչում։ Քաղաքացիական ավիացիան լրիվ ուրիշ հարթություն է, այլ տիրույթում են քաղավիացիայի հարցերը կարգավորում։ Ոչ ոք չի կարող Ադրբեջանին ստիպել ու ասի՝ պիտի Արցախի օդային սահմանը բացես։ Այստեղ պետք է փոխըմբռնման հիման վրա պայմանավորվել, որը պետք է Հայաստանի Հանրապետության կողմից բանակցողն անի։ Բայց կարծում եմ, որ այս դեպքում Ադրբեջանը կպահանջի ճանաչել ու ընդունել իր սահմանները»,-
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացրեց նախկին օդաչու, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Հակոբյանը։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը, որն անգամ Արցախի «ոտքի ճանապարհն» է փորձում փակել ու Արցախն առնել բլոկադայի մեջ, ինչո՞ւ պիտի համաձայնվի, որ Արցախն օդային հաղորդակցություն ունենա՝ թեկուզ միայն Հայաստանի հետ։ Խնդրին անդրադառնալով՝ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ ուշագրավ միտք հայտնեց։
«Ստեփանակերտում պատրաստ է ամբողջովին գործառնող օդանավակայան, որն այս պահին հնարավորություն ունի մարդասիրական օգնությամբ ինքնաթիռներ ընդունելու: Փրկության այս ճանապարհը գործածելու համար անհրաժեշտ է միայն միջազգային հանրության վճռականությունը։ Որպեսզի հումանիտար ինքնաթիռները թռիչքներ կատարեն Արցախ, աշխարհը պետք է դրսևորի համամարդկային արժեքներին հետևելու կամքն ու հստակ որոշումը։
Այս ուղղությամբ դիվանագիտական դաշտում տարվող աշխատանքներն ավելի ինտենսիվ բնույթ պետք է կրեն։ Անհրաժեշտ է գործածել բոլոր ջանքերը, ձեռք բերել անհրաժեշտ պայմանավորվածությունները, օգտագործել բոլոր ռեսուրսներն ու միջոցներն այդ վճռական որոշմանը հասնելու համար։
Որպեսզի Ադրբեջանի սադրանքներն այլևս ճգնաժամերի չբերեն, որպեսզի նման կոլապսային իրավիճակներում չհայտնվենք, Արցախում հումանիտար օդային միջանցքի բացումը պետք է դառնա օրակարգային և հրատապ լուծում։ Արցախը, որպես առանձին համայնք պահպանելու համար, օդային ճանապարհն անհրաժեշտություն է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Թանդիլյանը։
Եռակողմ պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի վարքագիծը հիմք է տալիս փաստելու, որ Արցախի ցամաքային կապը չի կարող երաշխավորել նրա պարենային անվտանգությունը եւ օդային հաղորդակցության վերականգնումն ուղղակի անհրաժեշտություն է։ 120 հազար մարդ չի կարող ամեն վայրկյան լինել հումանիտար աղետի վտանգի տակ։ Միայն աշխատել է պետք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից