Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում իրականացվել է ուսումնասիրություն․ հայտնաբերվել են խախտումներ 12/22/2022   19:02  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարագրի հիման վրա Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից իրականացվել է ուսումնասիրություն «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի շրջանակներում ուսումնասիրության առարկա են հանդիսացել առավել բարձր արժեքով իրականացված գնումների, աշխատավարձի հաշվարկման, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքերի կառավարման, ինչպես նաև ուսումնական գործընթացները:

Այս մասին տեղեկանում ենք Պետական վերահսկողական ծառայությունից։

ՈՒսումնասիրությամբ պարզվել է, որ 2013 թվականին մեկնարկած «Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոն» ծրագրի շրջանակներում՝ Հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի միջև շուրջ 498 մլն ՀՀ դրամ արժեքով կնքված Պայմանագրերի կատարման ընթացքում, Հիմնադրամի ղեկավարության կողմից 2013-2019 թվականներին յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին, նպատակ ունենալով ամբողջությամբ ստանալու ընթացիկ տարվա համար նախատեսված գումարը, ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող, ոչ հավաստի տեղեկություններ պարունակող հայտեր, որի արդյունքում Հիմնադրամը ՀՀ պետական բյուջեից հավելյալ ստացել է շուրջ 70 մլն ՀՀ դրամ գումար, որն էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից չի հաշվարկվել և չի հաշվանցվել հետագայում վճարվելիք գումարներից։ Բացի այդ, պարզվել է, որ նշված ծրագրի շրջանակներում հատկացված շուրջ 498 մլն ՀՀ դրամ գումարից մոտ 174,3 մլն ՀՀ դրամ գումարը, որպես աշխատավարձ, տրամադրվել է ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Տ. Թ.-ին՝ որպես Ծրագրի գիտական ղեկավար և Լ. Հ.-ին՝ որպես Ծրագրի տնօրեն:

Պարզվել է նաև, որ Հիմնադրամի կողմից 2012 թվականին նախաձեռնվել և իրականացվել է Երևան քաղաքի Թումանյան 42 հասցեում գտնվող 370 քմ մակերեսով տարածքի վարձակալության հանձնման գործընթացը ՍՊ ընկերությանն՝ ամսական ընդամենը 480 000 ՀՀ դրամ արժեքով, 25 տարի ժամկետով, որի արդյունքում Հիմնադրամը և պետությունը զրկվել են հավելյալ շուրջ 37 մլն ՀՀ դրամի եկամուտ ստանալու հնարավորությունից: Բացի այդ, պարզվել է, որ հիմք-փաստաթղթերի և պայմանագրի համաձայն՝ նշված տարածքները պետք է ծառայեին ուսանողներին և քաղաքացիներին, որպես նոր գիտելիքներ ստանալու, մշակութային զարգացվածություն ապահովելու վայր, գրադարան-սրճարան, մինչդեռ փաստացի գործում են որպես գիշերային ակումբներ, փաստաբանական և թարգմանչական գրասենյակներ:

Ուսումնասիրություն իրականացնող խմբի կողմից պարզվել է նաև, որ 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի ռեկտոր Կ. Հ.-ն առանց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման, խախտելով աշխատանքային օրենսդրության պահանջները, միանձնյա արձակել է հրամաններ, որոնց հիման վրա ինքն իրեն հատկացրել է ընդհանուր 5,44 մլն ՀՀ դրամի չափով պարգևատրում և լրավճար, որի արդյունքում էական վնաս է պատճառվել Հիմնադրամին։

Միաժամանակ պարզվել է, որ 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից խախտվել են ՀՀ կառավարության N որոշմամբ սահմանված պահանջները, որի արդյունքում թվով 16 ուսանողների անհիմն կամ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթային հիմքերով տրամադրվել է ընդհանուր 2,9 մլն ՀՀ դրամի զեղչ, ինչպես նաև թվով 41 ուսանողներից գանձվել է ընդհանուր 4,3 մլն ՀՀ դրամի ուսման վարձերի ավել գումար։ Բացի այդ, պարզվել է, որ Հիմնադրամի թվով 9 ուսանողներ, տևական ժամանակ բացակայելով ՀՀ տարածքից, փաստացի չեն հաճախել դասընթացներին և չեն մասնակցել քննաշրջաններին, սակայն նրանց բացակայությունները չեն արձանագրվել Հիմնադարամի աշխատակիցների կողմից, ինչպես նաև քննական տեղեկագրերում, ներառելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ, նշանակվել են միավորներ, որի արդյունքում էլ նշված ուսանողները փոխադրվել են հաջորդ կուրս և հետագայում ստացել անհատական համարանիշներով պետական նմուշի ավարտական դիպլոմներ։ Եվս թվով 4 ուսանողներ փաստացի բացակայել են ՀՀ տարածքից, սակայն նշված ժամանակահատվածում իրենց անունից Հիմնադրամին ներկայացվել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող պրակտիկայի վերաբերյալ հաշվետվություններ։ Միաժամանակ ուսումնասիրվել են Հիմնադրամի կողմից ուսման գործընթացի կազմակերպման պայմանները, որի արդյունքում պարզվել է, որ խախտվել են ՀՀ կառավարության N որոշմամբ սահմանված չափորոշիչները և չի ապահովել լսարանների լրակազմերի համար անհրաժեշտ մակերեսները, որի պայմաններում հնարավոր չէր իրականացնել արդյունավետ դասապատրաստում:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հիմնադրամի և ՍՊ ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրով Հիմնադրամին պատկանող Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող հանգստյան տունը վարձակալության է հանձնվել շուկայականից զգալի ցածր վարձավճարով՝ ամսական ընդամենը 180 000 ՀՀ դրամ արժեքով, 7 տարի ժամկետով, որից որպես եկամուտ Հիմնադրամն ամսական ստացել է ընդամենը 56 400 ՀՀ դրամ: Բացի այդ, վերլուծվել է Երևան քաղաքի Հ. Էմինի փ. 123 հասցեում գտնվող Հիմնադրամի հանրակացարանի գործունեության արդյունավետությունը, որի արդյունքում արձանագրվել է, որ Հիմնադրամը 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանրակացարանի պահպանման համար ծախսել է շուրջ 125 մլն ՀՀ դրամ գումար, սակայն միևնույն ժամանակ հանրակացարանի գործունեության արդյունքում մուտքագրվել է ընդամենը 31,4 մլն ՀՀ դրամ վարձավճար։ Ըստ էության, հանրակացարանի նման անարդյունավետ գործունեության արդյունքում Հիմնադրամին պատճառվել է շուրջ 93 մլն ՀՀ դրամի վնաս։

Ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ Հիմնադրամի ռեկտոր Կ. Հ.-ն, որպես հնոցապան, հրամանագրել է անձի, ով հրամանագրման պահին և հետագայում աշխատանքային ողջ ժամանակահատվածում գտնվել է արտասահմանում, սակայն վերջինիս անվամբ հաշվարկվել ու դուրս է գրվել ընդհանուր 690 000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ: Բացի այդ, պարզվել է, որ Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից, խախտելով գնումների օրենսդրության պահանջները, առանց մրցույթի ընդհանուր 4,2 մլն ՀՀ դրամ արժեքով ծառայությունների մատուցման մասին քաղաքացիաիրավական պայմանագրեր են կնքվել Հիմնադրամի ֆինանսական վարչության պետ Հ. Ղ.-ի որդու՝ Ա. Ա.-ի և ևս մեկ անձի հետ։

Հիմնադրամի կողմից հայտարարված և իրականացված գնման ընթացակարգերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թվով 3 գնման գործընթացներում Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել մի շարք խախտումներ, որի արդյունքում Հիմնադրամի ֆինանսական միջոցներից հավելյալ ծախսվել է շուրջ 12 մլն ՀՀ դրամ գումար՝ էական վնաս պատճառելով Հիմնադրամի և պետության օրինական շահերին։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:04 20/10/2022  |  ԼՐԱՀՈՍՉենք ձուլվելու. Բրյուսովի դասախոսներն ու ուսանողները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ ընդդեմ ԲՈՒՀ-երի միավորման
16:01 19/10/2022  |  ԼՐԱՀՈՍՆախարարը թքած ունի ուսանողի խոսքի վրա, չունի լսելու ունակություն. Հայաստանում դեմոկրատիա չկա.Բրյուսովի ուսանող
15:03 19/10/2022  |  ԼՐԱՀՈՍԵս ուսանող եմ, ես այն հարկատուն եմ, որ վճարում է իրենց աշխատավարձերը, բայց նախարարը ժամանակ չունի մեզ լսելու և հապճեպ որոշումներ է կայացնում (տեսանյութ)
15:43 17/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկում եմ Բուհերում դասադուլ հայտարարած ուսանողներին գալ և միանալ մեր ակցիային.Ոչ մի որոշում առանց մեր կարծիքի չի կայացվելու.Բրյուսովի դասախոս
15:35 17/10/2022  |  ԼՐԱՀՈՍԲրյուսովի համալսարանը ոչ մի կերպ չի կարող միանալ Մանկավարժականին, քանի որ մեր համալսարանի մասնագիտությունների 80 %-ը ոչ մանկավարժական է. Միլիտոսյան
16:34 14/10/2022  |  ԼՐԱՀՈՍՎահրամ Դումանյանը ինձ է փոխանցել 3 բուհերը միավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը.Բրյուսովի ռեկտոր
14:11 12/10/2022  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որ փակեն Բրյուսովի անվան պետական համալսարանը.ուսանողները ակցիա են անում
22:02 06/07/2022  |  ԼՐԱՀՈՍ«Ամեն օր արե՛ք այն հնարավորը, ինչ կարող եք, և մի օր կտեսնեք, որ արեցիք անհնարինը». Դումանյանը շնորհավորել է Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտներին
19:29 06/07/2022  |  ԼՐԱՀՈՍԿառավարության գերակա խնդիրը կրթության և գիտության զարգացումն է․ փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսությանը
10:31 17/11/2018  |  ԼՐԱՀՈՍԲրյուսովի անվան համալսարանի դասախոսներն ուղերձով դիմել են ուսանողուհիներին

Արխիվ

[]