ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում գործընկեր լրագրողական կազմակերպություններին, բոլոր ԶԼՄ-ներին՝ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները 12/22/2022 21:56 | ԼՐԱՀՈՍ
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանությունները, «բնապահպանական» կեղծ ակտիվիստների քողի ներքո, փակել են Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը, Լաչինի միջանցքը, որն արդարացիորեն անվանում են նաև «կյանքի ճանապարհ»։ Արցախում բնակվող 120 հազար մարդիկ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, հայտնվել են իրական հումանիտար աղետի պայմաններում՝ զրկված լինելով սննդամթերքից, վառելիքից, դեղորայքից։ Արցախում այս պահին վերակենդանացման բաժանմունքում են գտնվում մեկ տասնյակից ավելի ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնք անհապաղ Երևան տեղափոխվելու և մասնագիտական օգնություն ստանալու կարիք ունեն, նախօրեին նման պայմաններում գտնվող հիվանդներից մեկը մահացել է՝ Երևան տեղափոխվելու հնարավորություն չունենալու պատճառով, այս պահին ծանր վիճակում է գտնվում 4 ամսական մի երեխա․․․
Լաչինի միջանցքի փակման պատճառով առաջացած հումանիտար, գոյաբանական խնդիրների շարքը շատ երկար է։ Այդ բոլոր տարբեր օրինակներին, սակայն, միավորում է մի սարսափելի իրողություն՝ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, լավագույն դեպքում՝ հռչակագրային, բայց այդպես էլ գործնական դրսևորում չստացող մտահոգությունների ներքո 120 հազար մարդիկ արդեն 10 օր շարունակ ապրում են շրջափակման մեջ։
Միջազգային հանրության անգործությանն ու աշխարհաքաղաքական շահերը մարդու և կյանքի իրավունքից վեր դասող քաղաքականությանը նպաստում է նաև համաշխարհային մամուլի հարաբերական լռությունը, Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբերությունը։
Անցած օրերին մենք անհամբերությամբ սպասում էինք, որ բոլոր երկրների մեր գործընկերները, անկախ իրենց հայրենի պետությունների վարած քաղաքականությունից, կլուսաբանեին Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ուղիղ եթերներում և ռեպորտաժներում կցուցադրեին, թե ինչպես է իրականացվում էթնիկ զտումը on-line ռեժիմում, և ինչպես են մարդիկ ապրում ցեղասպանության ենթարկվելու ամենօրյա սպառնալիքի ներքո։ Ցավոք, սակայն, «մարդկային պատմություններն» ամեն ինչից վեր դասող մեր գործընկերների կողմից մենք տասն օր շարունակ այդպես էլ չտեսանք առանձին վերցրած մեկ մարդու պատմություն, որը դատապարտված է դանդաղ մահվան՝ անհրաժեշտ բուժօգնությունից զրկված լինելու պատճառով։ Մենք գրեթե չկարդացինք իրապես հոգեցունց պատմություններ այն մասին, թե ինչպես են շրջափակման մեջ մնացած փոքրիկ երեխաները լալիս՝ ճանապարհի մյուս կողմում գտնվող ծնողներին սպասելով... Այն դեպքում, երբ նրանք նույնպիսի հիվանդներ ու նույնպիսի երեխաներ են, որոնց պատմություններն այսօր ներկայացվում են աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցներով, պարզապես հակամարտությունը, որի պատճառով Արցախի բնակիչները հայտնվել են այդ վիճակում, ունի պակաս աշխարհաքաղաքական կշիռ, քան մյուս կոնֆլիկտները։
Հայաստանի Ժուռնալիստների միությունն անցած 10 օրերի ընթացքում սպասում էր և այժմ էլ հավատում է, որ գործընկեր կառույցների և լրատվամիջոցների համար մարդկային կյանքը, մարդու հիմնարար իրավունքները վեր են ցանկացած աշխարհաքաղաքական շահից, և, որ նրանք հանձնառու են մեր մասնագիտական առաքելությանը՝ լուսաբանելու տառապանքի դատապարտված մարդկանց պատմությունները։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում գործընկեր լրագրողական
կազմակերպություններին, բոլոր ԶԼՄ-ներին՝ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, Արցախը հումանիտար աղետի դատապարտած գործողություններն ու հանրային ճնշման միջոցով փորձել ազդել քաղաքական որոշումներ կայացնողների վրա, որոնք կկարողանան համապատասխան գործիքներով ստիպել Արդբեջանին՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը, որն ամեն օրվա հետ սպառնում է վերածվել մահվան ճանապարհի։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը պատրաստ է օտարերկրյա լրագրողներին, լրատվական կազմակերպություններին ցուցաբերելու ամենայն աջակցություն՝ Արցախում կատարվող իրադարձությունների լուսաբանման հարցում։ Մենք կոչ ենք անում և խնդրում ենք բոլոր ազգերի ներկայացուցիչ մեր գործընկերներին՝ խոսել, գրել Արցախում շրջափակման մեջ հայտնված մարդու, 120 հազար մարդկանց մասին և թույլ չտալ, որպեսզի նաև մեր լռությունը քաջալերի էթնիկ զտման փորձ իրականացնող Ադրբեջանի իշխանություններին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից