ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԱԿ ԱԽ նիստում Ադրբեջանը բազմաթիվ պահանջներ ներկայացրեց, բայց անդամ երկրներից որևէ չասաց, որ այդ պահանջներն անընդունելի են , ինչը չափազանց վտանգավոր է.Արմեն Բաղդասարյան 12/22/2022 17:30 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին արձանագրեց այն, ինչ կա: Այլ հարց է՝ իմաստ ունե՞ր դա բարձրաձայնել, թե՝ոչ: Նա, որպես պետության ղեկավար, առաջին հերթին պետք է խոսեր Հայաստանի անելիքների մասին, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ 3 հոգու ստորագրություն է դրված, այդ թվում նաև՝ իր: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարությանը, որով Ռուսաստանին մեղադրեց Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելու՝ իր ստանձնած պարտավորությունը չկատարելու մեջ:
«Ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Ճիշտ է՝ նման բան տեղի է ունեցել Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, քանի որ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության իմաստը հենց նման ապօրինություններ թույլ չտալն է»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Արմեն Բաղդասարյանը շեշտում է՝ռուս խաղաղապահներն ուժ կիրառելու մանդատ չունեն, քանի որ շատ անորոշ է նրանց կարգավիճակը և գործառույթները.
«Ռուս խաղաղապահները ոչ թե հիմա պետք է ուժ կիրառեին, այլ թույլ չտային, որ ադրբեջանցի «բնապահպանները» հասնեին միջանցք:Հիմա դժգոհել սրանից կամ նրանից, մեղքը բարդել այս կամ այն կողմի վրա, դա բոլորն էլ կարող են, բայց էական քայլեր են պետք ձեռնարկել »,-ասաց նա:
Մեր հարցին՝ բացի ռուս խաղաղապահներին կամ միջազգային հանրությանը մեղադրելուց՝ մենք ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում իրավիճակի լուծման ուղղությամբ, զրուցակիցն ասաց, որ որևէ տեսանելի քայլեր չի տեսնում.
«Այն ինչ անում է հայկական կողմը՝ հարցին միջազգային հնչեղություն տալ կամ հարցը միջազգային կառույցներին ներկայացնել, դա ավելի շատ ոչ թե պետական կառույցների անելիքն է, այլ՝ քաղաքական ուժերի, լրատվամիջոցների, հասարակության, իսկ պետությունից ակնկալվում են պետական քայլեր: Հիմա մեր իշխանությունները, պետական քայլեր անելու փոխարեն, ստանձնել են այնպիսի գործառույթներ, որոնք իրենց հիմնական անելիքը չեն »,-ասաց նա:
Փաշինյանն իր ելույթում նաև նշել որ, որ ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ:
Ըստ Բաղդասարյանի՝ երբ տեսնում ենք ՄԻԵԴ-ի անատամ որոշումը, տեսնում ենք Ադրբեջանի վերաբերմունքը ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներին, ակնհայտ է դառնում, որ այդ դիտորդների ներկայությունը որևէ երաշխիք չի կարող տալ, որ իրավիճակն այլևս չի լարվի.
«Հիմնական աշխատանքը պետք է լինի լուրջ և առարկայական բանակցությունները Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պետք է փորձենք հասկանալ, թե ո՞ր կետերում են մեր շահերը համընկնում Ռուսաստանի կամ Արևմուտքի հետ, փորձենք պրագմանիկ լուծումներ գտնել, այլ ոչ նստենք ու ակնկալենք միջազգային կառույցների բարոյական աջակցությունը: Այլ աջակցություն, ցավոք, չի կարող լինել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստին՝ Արմեն Բաղդասարյանը նշում է՝ ՄԱԿ ԱԽ նիստում Ադրբեջանը նույնպես բազմաթիվ պահանջներ ներկայացրեց, թե Հայաստանը պետք է փոխհատուցի իրենց, թե Արցախում ապօրինի հայկական Զինված ուժեր կան, հանքեր են ապօրինի շահագործում, բայց ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներից որևէ մեկը չարձագանքեց և չասաց, որ այդ պահանջներն անընդունելի են.
«Այսինքն, ընդհանուր առմամբ, նրանց համար ընդունելի են նաև Ադրբեջանի պահանջները, ինչը չափազանց վտանգավոր է:
Եթե ՄԱԿ ԱԽ-ն որոշումներ ընդունի և՛ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, և՛ հանքերը շահագործելու կամ ՊԲ-ն լուծարելու վերաբերյալ, մենք այդ դեպքում շատ ծանր իրավիճակում կհայտնվենք: Ադրբեջանը ճանապարհը բացելով մեծ հաշվով ոչինչ չի կորցնում, իսկ մենք հանքերի շահագործումը դադարեցնելու, բանակ լուծարելու կամ Ադրբեջանին փոխհատուցելու պարագայում ահավոր ծանր վիճակում ենք հայտնվելու, այսինքն՝ պետք չէ շատ ոգևորվել ՄԱԿ-ի ԱԽ որոշումներից»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից