ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատմուճանով չեմ ծնվել, պատմուճանով չեմ էլ հեռանալու. Դատավոր Աննա Փիլոսյան (տեսանյութ) 12/22/2022 17:53 | ԼՐԱՀՈՍ
Նիստ նախագահելը գեղեցիկ պատմուճան հագնելն ու գեղեցիկ բազկաթոռին բազմելը չէ, ինչպես թվում է կողքից։ Միայն դատավորները՝ պատմուճան կրողները, գիտեն թե՛ պատմուճանի ծանրությունը, թե՛ աթոռի ծանրությունը։ Այս մասին ԲԴԽ-ում նիստի ընթացքում հայտարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել էր փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ, ըստ որի՝ դատավոր Աննա Փիլոսյանը պարզեցված կարգով քննված գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործով կայացված վճիռը տրամադրում է վճռի հրապարակումից 2 տարի անց, այն էլ միայն դիմումի հիման վրա։
«Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս ընթացքում պարտապան ընկերությունը հասցրել է սնանկ ճանաչվել։ Մոռացա նշել, որ հայցի ապահովման միջնորդությունն էլ մերժել էր։
Նշված հրապարակման հիման վրա ԱՆ-ում ուսումնասիրություններ են կատարվել եւ հուլիսի 28-ին ԱՆ ՎԾ վարչության պետ Հայկ Սանոյանի կողմից փաստաբանին գրություն է հասցեագրվել, որով առաջարկվել է ներկայացվածի վերաբերյալ հաղորդել մանրամասներ, ինչին ի պատասխան փաստաբանը հայտնել է գործի համարը և, ի լրումն փաստական տվյալներ տրամադրել թվով 3 այլ քաղաքացիական գործով դատավորի կողմից թույլ տրված ժամկետների ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Հաղորդման հիման վրա նախարարությունում հարուցվել է կարգապահական վարույթ։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր ԲԴԽ-ում ավարտվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։ Դատավորը, մինչ եզրափակիչ ելույթին անդրադառնալը, նախ նշեց, որ առաջնահերթության կարգով հենց իր համար անընդունելի է այն, ինչ տեղի է ունեցել, որովհետև, եթե բոլոր կողմերն իրավիճակին նայում են պատասխանատվության ենթարկողի, մեղադրողի աչքերով, ապա միայն ինքն է, որ նայում է իրավիճակին՝ պատասխանատվություն կրողի աչքերով։ Ապա դատավորը բարձրացրեց դատարանների ծանրաբեռնվածության հարցը՝ արձանագրելով, որ քաոսային վիճակն անկառավարելի է։ Նրա արձանագրմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը ծանրաբեռնված է առնվազն թույլատրելիից եռակի անգամ ավելի, եւ որպես հիմնավորում ներկայացրեց թվային տվյալներ։ Ըստ այդմ՝ պարզ դարձավ, որ դատավորի վարույթում գտնվող գործերից 2020թ դատական քննության առարկա է դարձվել 1530 քաղաքացիական գործ, որից ավարտվել է 1019-ը, 2021թ.՝ 2663 քաղաքացիական գործից՝ 1638-ը, քննվել և լուծվել են 1027 արբիտրաժային գործեր, 1765 վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումներ։ 2022 թվականին՝ այսօրվա դրությամբ, ստացվել է 2182 գործ, ևս 1012-ը՝ փոխանցվել նախորդ տարվանից եւ, ինչպես նշեց դատավորը, ընդհանուր առմամբ 3396 միայն քաղաքացիական գործից միայն 930 գործ է փոխանցվելու 2023թ։
Դատավորի նախաձեռնությամբ փորձաքննություն է իրականացվել՝ հոգեբանական, եւ ինչպես նշեց դատավորը, փորձագետի կարծիքի հիմքում ընկած է ոչ թե անձի հետազոտությունը, այլ՝ իրավիճակի։ Այն ներկայացվել է ԲԴԽ-ին։
«Ես քաջ գիտակցում եմ, որ պատմուճանով չեմ ծնվել, պատմուճանով չեմ էլ հեռանալու։ Ինչ-որ մի ժամանակ ինձ պատիվ է ընձեռնված կրելու այդ պատմուճանը և մոտ կամ հեռավոր ապագայում առնվազն արտաքին դրսևորմամբ հնարավոր է, որ ես այդ պատմուճանը չկրեմ։ Փորձագետի կարծիքը ձեզ և նախարարությանը հասանելի դարձնելը մեկ նպատակ է հետապնդում՝ դուք եք այն մարմինները, որոնք մեր երկրում մշակում և իրագործում են դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները»,- ասաց Փիլոսյանը՝ հավելելով, որ այդ ընթացքում մի շարք գործոններ են հաշվի առնվում, բացի՝ մարդու գործոնից. «Բոլորի կողմից փաստվող, բոլորի կողմից ընդունված անոմալ իրավիճակը պտտվում է մեկ մարդու՝ դատավորի շուրջ, որը գերմարդ չէ, ռոբոտ մեքենա չէ, ամենասովորական մարդ է՝ իրողություններին բնորոշ ամենասովորական մարդու ռեակցիաների վտանգներով»։
Փիլոսյանի խոսքով՝ ինքը գերծանրաբեռնվածության պայմաններում պաշտոնավարում է ոչ թե երեք, այլ՝ ութ տարի։ Ինչ վերաբերում է դատական ակտը ուշ տրամադրելու հնարավոր հետևանքներին, մասնավորապես, պատասխանողի՝ սնանկ ճանաչվելուն, դատավորն արձանագրեց, որ հարցում էր կատարվել ԴԱՀԿ և ստացված պատասխանի համաձայն՝ ընկերությունն ունեցել է հարուցված և չկարճված 84 կատարողական վարույթ, որից թվով առաջինը՝ պետության օգտին գումար բռնագանձելու վերաբերյալ դեռևս 2019թ հարուցված կատարողական վարույթի շրջանակներում մասնակի բռնագանձում է կատարվել, հետագայում բոլոր վարույթները կարճվել են։ Ըստ հերթականության՝ հայցվոր ընկերության հերթը 7-րդն էր, հետևաբար, պետք է 84 կատարողական վարույթներով պարտատերերին բավարարում տրվեր, որ հերթը հասներ հայցվոր ընկերությանը։
Ի դպ նշենք, որ դատավորի նկատմամբ արդեն 5 վարույթ է հարուցվել նախարարության կողմից, ինչը թերեւս վկայում է ԱՆ-ի «հատուկ» վերաբերմունքի մասին։
Դատավորի եզրափակիչ ելույթից հետո գործի քննությունն ավարտվեց։ ԲԴԽ-ն հեռացավ խորհրոդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:45-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից