ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լոս Անջելոսի հայությունը Սպիտակ տնից պահանջել է՝ գործնական միջոցներ ձեռնարկել, ներառյալ Արցախի հետ օդային մարդասիրական կամուրջ հաստատելու համար 12/22/2022 13:16 | ԼՐԱՀՈՍ
Արեւմտյան Ամերիկայի հայկական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել Արցախի շրջափակման վերաբերյալ։
Կից ներկայացնում ենք հայտարարությունը՝
Արցախի 120 հազար բնակչությունը Լաչինի միջանցքի փակմամբ մեկ շաբաթից ի վեր գտնվում է Ադրբեջանի կողմից հաստատված շրջափակման մեջ։ Զրկված պարենի պաշարներից, դեղորայքից, ազատ տեղաշարժվելու իրավունքից՝ արցախահայությունը գնտնվում է մարդասիրական լուրջ աղետի առջեւ։
Ցավով արձանագրում ենք, որ Ռուսաստանի խաղաղապահների ճիգերը մինչ այժմ ցանկալի արդյունքներ չեն տվել՝ սանձելու ադրբեջանական կողմի սադրանքներն ու հակահայ գործողությունները։ Միջազգային հանրությունը պետք չէ մնա անտարբեր կամ բավարարվի դատապարտման պարզ կոչերով, որոնք անտեսվում են Բաքվի իշխանությունների կողմից։
Ռուսաստանը, եվրոպական կառույցներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավոր են օգնության հասնել Լեռնային Ղարաբաղում ապրող եւ գործող խաղաղ բնակչությանը։ Մարդկային իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն նկատող երկրները պետք է դիմեն գործնական քայլերի՝ տարաբնույթ մարդասիրական օգնություն հասցնելու համար ձմեռային եղանակային պայմաններում տառապող ժողովրդին։
Լոս Անջելեսի հայ համայնքը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի վարած հայաթափմանը միտող ցեղասպանական քաղաքականությունը։
Մենք պահանջում ենք Սպիտակ տնից, որպեսզի գործնական միջոցներ ձեռք առնի, ներառյալ օդային մարդասիրական կամուրջ հաստատել եւ Ստեփանակերտի օդանավակայան հասցնել մեծ քանակությամբ պարեն, դեղորայք, հիվանդանոցային գույք եւ այլ անհրաժեշտ ապրանքներ՝ ապահովելու արցախահայության ֆիզիկական գոյությունն իր պատմական հայրենիքում։
Կոչով դիմում ենք Ներկայացուցչական տան եւ սենատի անդամներին, որպեսզի միանան դատապարտման ալիքին, պատժամիջոցներ ձեռնարկեն Ադրբեջանի դեմ եւ գործադրության դնեն թիվ 907 բանաձեւը՝ արգելելով բոլոր տեսակի զինվորական օժանդակություններն այդ երկրին։
Վերջին այս իրադարձությունները, որոնց շարքին նաեւ գազի մատակարարման դադարեցումը, մեկ անգամ եւս փաստում են, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող դառնալ Ադրբեջանի մաս։ Միջազգային հանրությունը պետք է հաստատի այս իրողությունը՝ ճանաչելով արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքը։
Դեկտեմբերի 21, 2022
ՍԴՀԿ Արեւմտյան Ամերիկայի Վարիչ Մարմին
ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե
ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի Շրջանային Վարչություն
Ամերիկայի Հայկական Համագումար
«Կայծ» Երիտասարդական Միություն
Հայ-Ամերիկյան Խորհուրդ
Հայ Երիտասարդաց Դաշնակցություն (ՀԵԴ), Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Վարչություն
Հայ Իրավաբանական Միություն
Հայ Իրավանց խորհուրդ
Հայ Մարմնամարզական Միություն
Հայ Օգնության Միություն, Արեւմտյան Ամերիկայի Շրջանային Վարչություն
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, Արեւմտյան Շրջան
Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միություն
Պոլսահայ Միություն
(Վերոհիշյալ հայտարարությանը կառույցների միացումը շարունակվում է)
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ