Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

Սա իրականում ճնշման լավ միջոց է, չկատարելու փաստի արձանագրումն արդեն իսկ ճնշման միջոց է, որ Ադրբեջանը խուսափում է կատարել ՄԻԵԴ որոշումները. Գալստյան 12/22/2022   21:39  |  ԼՐԱՀՈՍ

ՄԻԵԴ միջանկյալ որոշմամբ սահմանված պարտավորություններն Ադրբեջանի կողմից չկատարելու դեպքում ԵԽ Նախարարների կոմիտեում դա կարող է դառնալ քաղաքական քննարկման առարկա, ինչն իրականում լավ ճնշման միջոց է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին ՄԻԵԴ որոշմանը։

Հիշեցնենք, որ արդեն 11-րդ օրն է, ինչ ադրբեջանցիները «բնապահպան-ակտիվիստների» քողի ներքո փակել են Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ Բլոկադայի մեջ հայտնված Արցախում հումանիտար ճգնաժամ է, հիվանդանոցներում դադարեցվել են պլանային վիրահատությունները, իսկ ծանր վիճակում գտնվող և ՀՀ-ում վիրահատության կարիք ունեցող քաղաքացիներին ՀՀ տեղափոխել ադրբեջանցիները թույլ չեն տալիս, ինչի հետևանքով արդեն մեկ քաղաքացի զոհվել է։ ԿՄԽԿ միջնորդությամբ հաջողվել էր ՀՀ տեղափոխել մեկ քաղաքացու, որն անհապաղ վիրահատության կարիք ուներ։

ՀՀ-ն դեռևս դեկտեմբերի 15-ին դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային և Մարդու իրավունքների եվրոպական դատարաններ։ ՄԻԵԴ հասցեագրված դիմումը, որի շրջանակներում ՀՀ-ն պահանջել էր հրատապ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ներկայացվել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» չորրորդ գանգատի շրջանակներում։ Երեկ՝ դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Միաժամանակ, Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն տալ Հայաստանի ներկայացրած թիվ 4 գանգատին՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն:

Միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նախ արձանագրեց, որ ՄԻԵԴ միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումները արագ միջոցներ են, որոնոք կայացվում են, երբ ՄԻԵԴ-ը տեսնում է խնդիր և այդ բարդությունները հաղթահարելու, հետագայում խնդիրներից խուսափելու համար կայացնում է արագ որոշում, որով արգելում կամ պարտավորեցնում է մի կողմին՝ որոշակի գործողություններ կատարելը, Ադրբեջանի վրա պարտավորություն է դրվել՝ համապատասխան կետերը կատարելու համար։ Գալստյանի գնահատմամբ՝ ՄԻԵԴ այս որոշումը դրական մեծ քայլ առաջ է ՝ եվրոպական տարածությունում ինչ-որ հարցեր արձանագրելու համար, քանի որ ՄԻԵԴ-ը, սովորաբար, քաղաքական նման հարցերում քիչ է միջամտում։

Նշենք, որ Ադրբեջանը հայտնի է ՄԻԵԴ որոշումները չկատարելու կամ դրանց կատարումը ձգձգելու վարքագծով, սակայն միջազգային իրավունքի մասնագետն արձանագրում է՝ ՄԻԵԴ որոշման չկատարումը դառնում է քաղաքական քննարկման առարկա։ Մասնավորապես, որոշումը չկատարելու դեպքում 39-րդ կանոնի 2-րդ կետի կարգով հաղորդագրություն է ուղարկվում Նախարարների կոմիտե, ինչը դառնում է քաղաքական քննարկման առարկա։

«Սա իրականում ճնշման լավ միջոց է։ Չկատարելու փաստի արձանագրումն արդեն իսկ ճնշման միջոց է, որ Ադրբեջանը խուսափում է կատարել ՄԻԵԴ որոշումները։ Սա քաղաքական շատ լավ և լուրջ գործիք կարող է լինել և այս դեպքում կարող ենք ասել, որ իհարկե դա կարող է դրական հետևանքներ ունենալ։ Ի վերջո, ՄԻԵԴ-ը փաստում է, որ կա խնդիր, որն անգամ ՄԻԵԴ-ի կողմից է արձանագրվել և դա չի կատարվել։ Դա քաղաքական գործիք է, իսկ ՄԻԵԴ-ը ԵԽ դատական մարմին է, որի կայացրած որոշումները հետագայում ենթակա են քաղաքական մարմնում կատարման»,- նշեց Գալստյանը։
Նրա խոսքով՝ ԵԽ գործունեությունից է կախված, թե ինչպես կկիրառվի միջանկյալ միջոցը, եթե ԵԽ երկրները և ԵԽ-ն լինեն բավականաչափ հետևողական, ապա դա պետք է քննարկվի, որը կհանգեցնի համապատասխան հետևանքների։

«Միջանկյալ միջոցի չկատարումը և դրա մասին ՆԿ-ին տրված գրությունը այնպիսի հազվագյուտ դեպքեր են, որ Նախարարների կոմիտեի համար էլ, կարծում եմ, տարօրինակ է, որ նման բան կարող է լինել»,- ասաց Գալստյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:58 20/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես սպասում էի. Ռուբեն Վարդանյան
21:00 20/12/2022  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնապես մեկնարկել է տնտեսագիտական համալսարանը փակելու գործընթացը․ Ղազարյան
20:45 19/12/2022  |  ՔաղաքականՀայաստանի վարչապետը շատ վտանգավոր գործընթաց է սկսել, գիտակցում ենք, որ այս պահին կանգնած ենք նաև հանուն Հայաստանի. Մետաքսե Հակոբյան
22:14 15/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը Արցախին շրջափակման մեջ է վերցրել՝ զրկելով միակ ցամաքային կապից, իսկ Հայաստանը շարունակում է օդային տարածք տալ Ադրբեջանին՝ դեպի Նախիջեւան չվերթներ իրականացնելու համար
21:30 13/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱյս կարգի տեղեկատվության հրապարակայնացումը ամենևին պատահական չի լինում․ Վարդան Բալյան
21:09 13/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցի զինյալներով բնակեցված Շուշիում, Հադրութում և մյուս զավթված տարածքներում Հայաստանից անվճար գազամատակարարումն անխափան շարունակվում է. Հայաստանն այն կանջատի՞
21:52 12/12/2022  |  Վերլուծություններ«Կու՛ժ քեզ եմ ասում, կուլա դու՛ հասկացիր», դուք բոլորդ, ովքեր մեզ հետ չեք․․․
20:00 12/12/2022  |  ՔաղաքականԱյս իրավիճակում Հայաստանի ղեկավարը շատ կոնկրետ մի քայլ պետք է անի․ Դանիելյան
17:45 11/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄեր հայրենիքի որևէ թիզ հողի զիջումը բարբարոսներին հավասարազոր է հենց բարբարոսության․ Վարդան Ոսկանյան
20:28 08/12/2022  |  ՏնտեսությունԵրկիրը պարտքով են պահում. Պատգամավորը հետաքրքիր փաստեր է ներկայացրել բյուջեի մասին (տեսանյութ)

Արխիվ

[]