Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ԱՆԻՖ-ը ձերբազատվեց ԶՄՊԿ -ի բաժնետոմսերի կառավարումից. Ինչ դերակատարում են ունեցել «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամները. «Փաստինֆո»-ի հրապարակման հետքերով 12/22/2022   21:21  |  Քաղաքական

Այն փաստը, որ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 21.9% բաժնետոմսերի կառավարումը ԱԻՆՖ-ից փոխանցեց պետական գույքի կառավարման կոմիտեին՝ փաստում է ԱՆԻՖ-ում առկա դժգոհությունը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այն հասունացել էր մեր հարցումներից հետո։

Ի դեպ, որոշումը ներառված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում և սահմանում էր, որ Կոմիտեն իր գործողություններն այդ մասով պետք է համաձայնեցնի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, քանզի նախագծով ուղղակի ամրագրվում է՝ կոմիտեի կողմից Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրացնելիս կայացվելիք որոշումները նախապես պետք է տեղեկացնեն Մհեր Գրիգորյանի գրասենյակին, ինչը նշանակում է, որ համակարգումը փոխանցված է փախվարչապետ Գրիգորյանին։

Փաստենք նաև, որ զուգահեռաբար պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ)-ն է իր հանրային կապերի գրասենյակի միջոցով շտապեց հաղորդագրություն տարածել, որ ԱՆԻՖ-ն այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ. ՀՀ կառավարության որոշմամբ։ Եվ որ ՀՀ կառավարության նոր որոշմամբ ԶՊՄԿ-ի ՀՀ կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱՆԻՖ-ում ԶՄՊԿ-ի կառավարման հետ կարպված հարցերն առավել սրվել են «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից» վերտառությամբ մեր հրապարակումից հետո։

Հիշեցնենք՝ փորձել էինք ԱՆԻֆ-ի տնօրենների խորհրդի իտալացի ու ֆրանսիացի անդամներից, ներդրումային կոմիտեի օտարերկրացի նախագահ Խալեդ ՀԵԼԻՈՈՒԻց ստանալ մի շարք վիճահարույց հարցերի պատասխաններ՝ կապված ԶՄՊԿ-ի գործարքի հետ, ինչը պարզվեց դա այդքան էլ հեշտ բան չէր։ Մասնավորապես՝ կոպտորեն խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, ԱՆԻՖ-ը գաղտնի է պահում Տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամների կոնտակտային տվյալները. աշխատանքային հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները հրապարակված չեն կայքում ու ԱՆԻՖ-ից պնդել էին, որ հարցումներն ուղարկվեն իրենց միջոցով։ Իսկ ինչ հարցեր էինք խնդրել տնօրենների խորհրդի անդամներին ու ներդրումային կոմիտեի նախագահին՝ պատասխանել։ Դրանք են՝ Ինչու՞ է ԶՊՄԿ-ն մերժում բաժնետիրոջը, որպեսզի վերջինս իրականացնի ընկերությունում ստուգում: Արդյո՞ք սա պայմանավորված է տվյալ տեղեկատվություն պահանջող բաժնետիրոջ անձով (նրա կողմից բերված հայցերով) թե ոչ, կամ արդյո՞ք իրենք դիմել և/կամ նախաձեռնել են ստուգման կամ աուդիտի անցկացում և ԶՊՄԿ-ն Հայաստանի Հանրապետության էլ է մերժել ստուգման կամ աուդիտի անցկացումը, թե Հայաստանի Հանրապետությունը ունեցել է հնարավորություն ԶՊՄԿ-ում ստուգում կամ աուդիտ իրականացնել:

Եթե նման դիմում չեք ներկայացրել, հաշվի առնելով վերջին ժամանակների բացահայտումները (մոտ 15 մլրդ դրամի վնասի փոխհատուցում ԶՄՊԿ-ի կառավարման մարմինների կողմից) արդյո՞ք նման անհրաժեշտություն չեք տեսնում, իսկ եթե իրականացրել եք ստուգում՝ ինչպիսի խախտումներ են հայտնաբերվել:

Հարցերը, որոնք, ըստ էության, հանրության հետաքրքրությունների տիրույթում են, տևական ժամանակ անպատասխան մնալուց հետո կարելի է ասել առկախվել են, քանի որ խմբագրությունն ԱՆԻՖ-ից ստացավ անստորագիր նամակ, թե «ԶՊՄԿ-ի վերաբերյալ Ձեր հարցադրումներին ի պատասխան, տեղեկացնում ենք, որ ԱՆԻՖ-ը, որպես փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ (ինչպես ցանկացած փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ) չի մասնակցում ընկերության, տվյալ դեպքում՝ ԶՊՄԿ-ի ամենօրյա կառավարման խնդիրների մեծ մասին: Ձեր հարցերի մեծ մասը, կարծում ենք, ուղղված են ընկերությանը»։

ԶՊՄԿ-ի մութ ու կոռուպցիոն գործարքի մասին հրապարակումը դուր չի եկել ԱՆԻՖ-ին. Տեղեկատվություն տրամադրելու փոխարեն փորձում է դատական կարգով զրկել «Փաստինֆո»-ին՝ գնահատողական կարծիք հայտնելու իրավունքից

Պատասխան-նամակի բովանդակությունից կարծիք էր ձեւավորվում, որ մեր հարցումները չեն հասել օտերարերկրացի հասցեատերերին, ինչի մասին դեռեւս հունիսի 25-ին հանդես եկանք հրապարակմամբ՝ «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից» վերտառությամբ։

Զուգահեռ՝ փորձեցինք գտնել այլ տարբերակներ՝ մեզ հետաքրքրող հարցերը նրանց փոխանցելու համար, ինչը գտանք ու հարցումներն ուղարկվեցին։

Արդյունքում լուրջ քննարկումներ են ծավալվել ԱՆԻՖ-ում, քանզի օտարերկրացի առանձին փորձագետներ անհանգստացել են, որ իրենց անունները շոշափվում են կոռուպցիայի առումով կասկածելի խիստ գործարքի արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերի կառավարման գործում, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ իրենց վարկանիշի վրա։

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին կառավարությունը որպես նվիրատվություն էր ստացել ՉՄՊԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսը։ Իսկ այս տարվա մարտի 24-ից հետո կառավարությունն արդեն ուներ շուրջ 21,8 տոկոս բաժնեմաս, որի կառավարումն իրականացնում է ԱՆԻՖ-ը։ Ընդ որում, բաժնետոմսերի ձեռքբերման ընթացքում առկա են եղել կոռուպցիոն ռիսկեր, ասել թե՝ պետական մակարդակով «ռեկետ»։ Խնդիրն այն է, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։

Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ էր ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

Նկատենք, որ բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է բավական ցածր, այդուհանդերձ, անգամ այդ գումարը Տրոցենկոն դեռեւս չի կարողացել վճարել ու պայմանագրում նախատեսվել է հետաձգվող վճարման պայման։ Բացի այդ, խնդիրներ են առաջացել գործարքի վարկավորման համար եւս, քանի որ որոշ բանկեր ռիսկեր են տեսել բաժնետոմսերի ձեռք բերման օրինականության առումով ու խուսափում են վարկ տրամադրել։ Ժամանակը ցույց տվեց, որ բանկերի մտահոգություններն արդարացված էին ու գործարքն անվավեր ճանաչելու ռիսկերն առավել քան առարկայական են։

Փաշինյանը ԱԺ նիստում հպարտությամբ էր խոսել խիստ կասկածելի՝ կոռուպցիոն այս գործարքի մասին՝ նշելով, թե «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նոր ներդրումներ է իրականացնելու, այն է՝ կկառուցի պղնձաձուլարան եւ նոր ատոմակայան։ Սակայն խոստումներն այդպես էլ մնացին խոստումների մակարդակում։ Անգամ Փաշինյանի քաղաքական համախոհ Արամ Զավենի Սարգսյանն է ոչ վստահելի համարել գործարքը. «Ռուս ներդրողը եկել է Քաջարան՝ ասում է 3 մլրդի ներդրում եմ անելու ու էն դեպքում, որ մետաղաձուլական գործարան կառուցելու համար մաքսիմում 800 մլն փող է պետք»,- հայտարարել էր նա։

«Փաստինֆո»-ի հրապարակումներից կարճ ժամանակ անց՝ բաժնետոմսերի կառավարումը դուրս հանվեց օտարերկրացիների հնարավոր վերահսկման տիրույթից ու կոռուպցիոն գործարքի հետեւանքների կառավարման ողջ պատասխանատվությունը փոխանցվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի տիրույթ։

ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:07 22/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄեզ մոտ բիզնեսը հիմնականում ազատվել է բոլոր կապանքներից․ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ
16:10 22/12/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
14:14 22/12/2022  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը ԶՄՊԿ-ում իր ունեցած բաժնետոմսերի կառավարումն ԱԻՆՖ-ից փոխանցեց պետական գույքի կառավարման կոմիտեին, սակայն փաստացի վերահսկելու է Մհեր Գրիգորյանը
11:47 22/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի, կոմունիկացիաների վերաբացման, սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների հետ կապված իր առաջարկությունները. Փաշինյան
11:41 22/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱկտիվորեն պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ.Նիկոլ Փաշինյան
11:30 22/12/2022  |  ԼՐԱՀՈՍՌԴ-ն չի կատարում Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելու՝ իր ստանձնած պարտավորությունը. Փաշինյան(տեսանյութ)
11:25 22/12/2022  |  ԼՐԱՀՈՍԼաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրադրությունը ծայրահեղ լարված է. Փաշինյան
08:51 22/12/2022  |  ՄամուլՓաշինյանն իր «արևմտամոլ» գործընկերներին հանձնարարել է սլաքներն ուղղել ռուսների կողմը․ «Փաստ»
13:18 21/12/2022  |  ՎերլուծություններՔանի գնաց, այնքան ցած գլորեց և բարձրացնելու փոխարեն՝ ցածրացրեց, ցածրացրեց․․․
19:47 20/12/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Ջերմուկում հանդիպում է ունեցել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ

Արխիվ

[]