ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քանի գնաց, այնքան ցած գլորեց և բարձրացնելու փոխարեն՝ ցածրացրեց, ցածրացրեց․․․ 12/21/2022 13:18 | Վերլուծություններ
Օրերս աչքովս ընկավ 2018-ի հուլիսին ներկա իշխանության առաջնորդի ելույթը ՀՄԸՄ 100-ամյակի միջոցառմանը, ուր վերջինս փորձում էր իր «թավշյա, ոչ բռնին» փաթաթել Հոմենեթմենի «բարձրացիր և բարձրացրու»՝ հայտնի կարգախոսով, այն համատեքստում, թե՝ «քաղաքացին վեր կացավ, բարձրացավ և բարձրացրեց իր հայրենիքը, իր հայրենիքի անունը, իր կարգավիճակը սեփական հայրենիքում և այսօր ՀՀ քաղաքացին ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ ուղիղ ողնաշարով և հպարտ հայացքով»:
Բայց, ասում է, թե՝ «բավարար չէ, որ ՀՀ քաղաքացին այսօր ամուր կանգնած է իր ոտքերի վրա բարձր և բարձրացրած իր երկրի, պետության հեղինակությունը: Մենք հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացին շարունակելու է իր ընթացքը, զարգացնելու է, ճախրելու է, թռչելու է մեր ազգային և պետական երազանքների մակարդակի»։
Ասում է, խոսում է, հռետորաբանում է․․․
Ցավոք, երբ ամեն ինչ սկսվում է սեփական «զրո» կետից՝ ընդ որում, զրոյացնելով կամ քանդելով նախորդների ստեղծածը և օտար խաղերի գերին դառնալով, «ճախրելու և թռիչքների» փոխարեն շարունակական անկումների ու գահավիժումների ընթացքն է դառնում սեփականդ։
Այսօր, երբ շատերը իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությունից, ընդհուպ՝ մինչև արժքների և բարքերի անկումներից են դժգոհում, միանգամից հիշում ենք 2018-ին ներկա իշխանության լիդերի՝ ՀՀ քաղաքացիներին տված խոստումները։
Բայց քանի որ առնվազն խոստումների մի զգալի հատված բազմաթիվ օրենքների ոտնահարման մասին էին փաստում, ստացվում էր, որ ապօրինությունների համար դուրս եկած ժողովուրդն ու այդ անօրինությունները վերացնելու համար իբր «հեղափոխություն» ներմուծածները իշխանություն էին ուզում, որ իրե՛նք ապօրինություններ գործեն։
Այսինքն, ստացվում էր, որ գլխավոր հեղափոխականի հենարանը՝ դրական փոփոխությունների սպասելիք ունեցողի կողքին՝ օրինազանցն էր, լյումպենը, կանոն և օրենք մերժողը և կամ՝ ազատությունն անարխիայի հետ խառնած տեսակը։ «Այս հին աշխարհը կքանդենք մենքը» հստակ էր, դա փողոց ելածները բոլորն էին ուզում, բայց այն, ինչ կառուցելուն էր վերաբերվում, այստեղ արդեն դատարկ տակառն էր զրնգում։ Ընդ որում, զրնգում էր ոչ միայն նրա համար, որ մարդկանց դիմաց կանգնած էր տիպիկ պոպուլիստը, այլ նաև՝ այնպիսի մեկը, որը պետության իմաստն ու արժեքն ի սկզբանե չէր հասկանում, մեկը, որ կառավարման համակարգից բոբիկ էր, մեկը, որ չգիտեր՝ եթե խաղաղություն ես ուզում, միշտ պատրաստ պիտի լինես պատերազմի։
Ստահոդ խոստումներով, գեղական շուստրիությամբ, փնթի կենցաղվարության հրապարակայնացմամբ, այսինքն, թե՝ ես էլ ձեզ նման եմ, առայսօր շարունակում է խաբել։ Ընդհանուր առմամբ՝ իր վարած ներքին և արտաքին քաղաքականությամբ քանի գնաց, այնքան ցած գլորեց իրեն սատարած, իր հետ հույսեր կապած ժողովրդին։ Եվ բարձրացնելու փոխարեն՝ ցածրացրեց, ցածրացրեց․․․ ժողովրդին էլ, երկիրն էլ․․․
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ