ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսական դիվանագիտությունը պարզերես է անում Ալիևին ՄԱԿ-ում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/21/2022 22:22 | ԼՐԱՀՈՍ
ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը ոչ թե վատն էր, այլ շատ վատը։ Ալիևի սադրիչներն արդեն տաս օր է թքում են միջանցքում ծառայություն իրականացնող ռուս զինվորների երեսին, իսկ ռուսական դիվանագիտությունը՝ պարզերես անում Ալիևին ՄԱԿ-ում։ Սա արձանագրենք ու փորձենք մի քանի հարցի պատասխանել։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Նախ, ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում։ Արդեն տևական ժամանակ է տեսնում ենք, որ Երևանը ամենաբարձր մակարդակով անընդհատ քննադատության է ենթարկում Ռուսաստանին, դե իսկ Ռուսաստանն էլ, համապատասխանաբար, շարունակում է զոհել հայկական շահն ի շահ այլ տարածաշրջաններում իր ունեցած շահերի։ Սա նշանակում է, որ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններ գործնականում այլևս գոյություն չունեն։
Լա՞վ է արդյոք սա Հայաստանի համար։ Իհարկե՝ ոչ։ Ավելին, կատաստրոֆիկ վատ է։ Հնարավո՞ր է արդյոք վիճակ փոխել։ Վստահ եմ՝ այո։ Պայմանը նույնն է՝ դավաճան իշխանությունների հեռացում։
Երկրորդ հարցը, ի՞նչ է կատարվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Կարծում եմ՝ մոտավորապես նույնը, միայն այն բացառությամբ, որ Ադրբեջանի մեջքին Թուրքիա կա կանգնած։ Եվ սա, իհարկե, վճռորոշ նշանակություն ունեցող գործոն է։ Ռուսաստանն այսօր պարտավորված է Թուրքիայի հետ հարաբերություններ պահպանել։ Եվ հետևաբար նրանք ստիպված են նաև հանդուրժել Ալիևի՝ ակնհայտ «գետնից կտրված» վարքագիծը։ Թե որքան կտևի ռուսական հանդուրժողականությունը, դժվար է ասել։ Բայց այն, որ Ռուսաստանում հակաադրբեջանական մեծ էներգիա է կուտակվում, փաստ է։ Դրա մասին արդեն բոլորն են խոսում, նույնսիկ Մաքսիմ Շևչենկոյի պես՝ կնիկ-երեխով Ադրբեջանին վաճառված փորձագետները։
Եվ վերջապես հաջորդ հարցը՝ առաջիկայում ի՞նչ վարքագիծ ակնկալել Ռուսաստանից մեր տարածաշրջանում։ Իմ խորին համոզմամբ՝ զրո դիվանագիտություն։ Հատկապես, եթե Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունը Ռուսաստանի համար հաջող ավարտ ունեցավ (իսկ դրա հնարավորությունները չափազանց մեծ են), ուրեմն հաստատ զրո դիվանագիտություն։ Միայն պարտադրանք։ Ալիևի ու Փաշինյանի հետ Կրեմլը այլևս ոչինչ չի պայմանավորվելու։ Պուտինի վարչակազմը պարզապես ժամանակ է ձգելու և առաջին իսկ հնարավորության դեպքում, որը կարծում եմ շատ չի ուշանա, ուժային տարբերակով լուծումներ պարտադրելու Հայաստանին ու Ադրբեջանին։
Լա՞վ է արդյոք սա, թե վատ։ Ո՞վ գիտի։ Փոքր հույսս այն է, որ մինչ փղի՝ հախճապակու կրպակ մտնելն ու այնտեղ ամեն բան փշրելը, Հայաստանում վերջապես հնարավոր կլինի իշխանափոխություն անել ու գոնե թե նոր դեմքերով որոշակի մեղմել ռուսական «արդարադատության» (իսկ իրականում՝ վրիժառության) հետևանքները հայկական երկու պետությունների համար»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ