ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում ապրողների հետ պարզ ու անկեղծ խոսելու կարիք կա. արցախցի երիտասարդ 12/21/2022 13:08 | ԼՐԱՀՈՍ
Արցախում երիտասարդությունը տարբեր կերպ է նայում ստեղծված իրավիճակին ու շատ տարբեր են նաև նրանց պատկերացումները՝ իրավիճակից դուրս գալու հնարավորությունների մասին։ «Ես» հիմնադրամի տնօրեն և «Մունք» տեխնոդպոցի համահիմնադիր Աշոտ Ավանեսյանը, ով ծնվել ու ապրում է Արցախի Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է՝ համայնքից համայնք ահագին տարբերություն կա այդ առումով․ տրամադրությունների ձևավորման հարցում էական դերակատություն ունենում են կարծիք ձևավորող երիտասարդները։
«Եթե կարծիքի առաջնորդները գաղափարապես ամուր են, ունեն վերլուծական միտք ու սթափ դատողություն, ապա նրանց շուրջ համախմբվողները՝ նրանք, ովքեր արժեք են ստեղծում, բավականին վճռական են տրամադրված՝ Արցախը կարող է ու պետք է դիմադրի։ Զիջումը հարցի լուծում չէ։ Որոշակի տրամադրությունների ձևավորման համար համակարգված աշխատանքի զգալի կարիք կա։ Այնպես չի, թե այդ ուղղությամբ չեն փորձում աշխատել կառավարման համակարգում, ուղղակի արդյունավետության խնդիր կա, ու բոլորս մեր հնարավորությունների սահմանում պետք է օգնենք արդյունքի հասնել»,-ասում է Աշոտը։
Արցախում մարդկանց հետ պարզ խոսել է պետք, որպեսզի կուտակված անորոշությունը ցրվի։ Թե ինչու պարզ չի ասվում մարդկանց հնարավոր սցենարների մասին, Աշոտի կարծիքով, մի քանի պատճառներ կան․ նախ՝ չկա հստակ դիրքորոշում, թե որ դեպքում ինչ պետք է արվի։ Բացի այդ, իրավիճակի լրջությունն ու անկանխատեսելիությունը հաշվի առնելով, ոչ մեկը չի ուզում պատասխանատվություն ստանձնել և ժողովրդի հետ լրիվ անկեղծ ու հստակ խոսել։
«Օրինակ, կարելի է մարդկանց հստակ ասել, թե ինչ է ուզում Ադրբեջանը, և որ մենք չենք պատրաստվում բավարարել նրանց պահանջները։ Մարդկանց հետ որ անկեղծ ու պարզ խոսվի, ասվի, թե ինչ հետևանքներ է ունենալու մի զիջումը, նույնիսկ շատ սահմանափակ մտածողության տեր մարդը կկարողանա հետևություններ անել։ Առանձնապես բարդ բան չկա այստեղ․ ուղղակի պետք է ասել, թե որ դեպքում ինչ զարգացումներ են հնարավոր ու լսել պատասխանը՝ պատրա՞ստ են մարդիկ սպասվող դժվարություններին, կորուստներին, թե ոչ։ Համոզված եմ, որ ժողովրդի գերակշիռ մասը կընտրի առաջին տարբերակը՝ զրկանքներով, դժվարություններով լի, բայց արժանապատիվ ճանապարհը։ Թեկուզ որոշները միջանցքը բացվելու դեպքում կհեռանան, բայց նրանց մի մասն էլ որոշ ժամանակ անց, այլ վայրում իր տեղը չգտնելով, չհարմարվելով՝ հետ է գալու։ Ես դրանում ավելի քան վստահ եմ »,-ասում է Աշոտը։
Ոչ հստակ զրույցներն ու ակնարկներն Աշոտին 30 տարի շարունակ հնչած անիմաստ ու փուչ կենացներն են հիշեցնում։ Ասում է՝ կառավարման համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու բացառիկ հնարավորություն կա հիմա Արցախում, ինչը նաև երկու տարի առաջ հասարակության մեջ բույն դրած պարտվողական հոգեբանությունից ազատվելու հնարավորություն կտա։
«Մարդիկ ուզում են, որ իրենց հետ խոսեն պարզ, հստակ ու անկեղծ։ Պետք է անկեղծ ասել, որ եթե, օրինակ, հանքը տանք՝ ճանապարհը բացելու դիմաց, Երևանից լոլիկ կբերեն, բայց հաջորդ ամիս աշխատավարձ չեն ստանալու, որովհետև բյուջեի մուտքերը կրճատվելու են ահագին և ամենակարևորը՝ անվտանգային խնդիրներն էլ ավելի են խորանալու»,-ասում է Աշոտն ու կրկնում՝ ճիշտ աշխատանքի դեպքում եզակի հնարավորություն ունենք հաղթահարելու պարտողի հոգեբանությունն ու արագ ինքնակազմակերպվելու։
Ի դեպ, ադրբեջանցի սադրիչների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով կիսվել է նաև «Ես» հիմնադրամի թիմը։ Կրթական ծրագրի աշխատողների մի մասը՝ այդ թվում ծրագրի ղեկավարը, ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո մնացել են մյուս կողմում ՝ Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում։ Խմբակավարների մի մասը ևս մնացել են ճանապարհի մյուս կողմում։
Մի քանի օրում վերադասավորել են ուժերը, վերանայել գրաֆիկն ու կրկին անցել նորմալ աշխատանքային ռեժիմի, բայց արդեն՝ գրեթե կրկնակի ծանրաբեռնվածությամբ։
«Եթե սովորաբար շաբաթական 40 ժամ էր աշխատում մեկը, ապա հիմա 70 ժամ է աշխատում՝ շաբաթական յոթ օր՝ առանց հանգստի։ Դիզվառելիքի որոշակի պաշար ունենք դեռ․ մինչև տարվա վերջ կհերիքի։ Դեկտեմբերի 26-ին արձակուրդ ենք գնում։ Եթե Նոր տարուց հետո էլ ճանապարհը փակ մնա, չենք կարողանալու վերսկսել դասերը»,-ասում է Աշոտն ու ավելացնում՝ «Մունք» տեխնոդպրոցը նորմալ աշխատում է․ վառելիք դեռ կա, ավտոբուսը գյուղերով շրջում, աշակերտներին հավաքում ու Հաղորտի՝ տեխնոդպրոց է հասցնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից