ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք են նոր ծրագրեր, նոր գաղափարներ, մենք մեծ պոտենցիալով ազգ ենք.«Հրապարակ» 12/21/2022 11:46 | Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը հարցազրույց է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։
- Պրն Ծառուկյան, 2022 թվականը մոտենում է ավարտին. կարո՞ղ ենք ամփոփել տարվա հիմնական ձեռքբերումները եւ խնդիրները Հայաստանի համար։
- Ես չեմ ցանկանա հիմա ինչ-որ բան ամփոփել։ Դա սովորաբար անում են հանդարտ, խաղաղ պայմաններում, երկարաժամկետ պլանավորված կյանքի պայմաններում։ Ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչը եւ ինչպես կարելի է ամփոփել, երբ պետության առաջ կանգնած է լինել-չլինելու խնդիրը, երբ ընդամենը վերջերս՝ սեպտեմբերին, Ջերմուկի մատույցներում պատերազմ էր, երբ շրջափակման մեջ է Արցախը, երբ քեզ անընդհատ սպառնում են նոր պատերազմով։ Նման պայմաններում խոսել, թե այս կամ այն ոլորտում առաջընթաց կա, աճ կա, գուցե կարելի է, բայց ես դա չեմ անի։ Քանի դեռ երկրում կա սուր անվտանգային խնդիր, քանի դեռ կա պատերազմի եւ կորուստների վտանգ, պետության բոլոր ռեսուրսները եւ ժողովրդի միտքը պետք է ուղղված լինեն այդ վտանգները չեզոքացնելուն։ Օրացույցով տարին կփոխվի, թե չէ, խնդիրները դրանից չեն վերանում։ Ինձ համար գալիք տոներն առիթ են՝ մի քանի օր մտերիմ շրջապատում հարազատների, ընկերների հետ շփվելու, բայց տոնական սեղանի շուրջ, ինչպես մեր հարյուր հազարավոր հայրենակիցների տներում, խոսակցության թեման լինելու են մեր երկիրը, մեր հայրենիքի վիճակը։
- Այնուհանդերձ, ինչպե՞ս կբնութագրեք մեր պետության այսօրվա վիճակը։
- Շատ գործ կա անելու։ Աննկարագրելի ծավալի։ Բոլոր ոլորտներում, բոլոր մակարդակներում։ Օր ու գիշեր աշխատելու պահանջ կա։ Գրագետ ու համառ գործի կարիք կա։ Հենց սկսեցինք աշխատել, դուռը դուռ է բացելու։ Այս հարցն իմ հանրային կյանքի ընթացքում ինձ բազմաթիվ անգամ են տվել, ու ես միշտ տվել եմ նույն պատասխանը։ Բացի աշխատելուց, գրագետ ու համառ աշխատելուց, ես հաջողության ուրիշ բանաձեւ չգիտեմ։ Գուցե ուրիշները գիտեն, ես՝ ոչ։ Բայց ես գիտեմ, որ եթե ճիշտ ձեւակերպում ես խնդիրները, հստակ դնում ես նպատակները, համառ ես աշխատում, ունենում ես լավ, գրագետ թիմեր, ապա հաջողությունն անպայման լինելու է, արդյունք անպայման լինելու է։ Դա վերաբերում է թե´ մասնավոր բիզնեսին, թե´ սոցիալական խնդիրներին, թե´ համապետական հարցերին։
- Տարիներ առաջ Դուք ասել էիք, որ Ձեզ դասական քաղաքական գործիչ չեք համարում, հիմա նույն կարծիքի՞ն եք, գուցե դա՞ է պատճառը, որ Ձեր տեսակետները հաճախ տարբերվում են քաղաքական գործիչների տեսակետներից։
- Ոչ միայն չի փոխվել, այլեւ ամրապնդվել է։ Ես չեմ կարող օրերով, տարիներով խոսել՝ ուղղակի խոսելու համար։ Ես չեմ կարող խոսել բաներից, որոնցից չեմ հասկանում, չեմ կարող խոստանալ բաներ՝ իմանալով, որ չեմ կարողանալու անել։ Իմ օրը սկսվում է բանվորների, գյուղացիների հետ աշխատանքային բարեւով, ամբողջ օրը աշխատանքային տարբեր բարդության խնդիրներ կարգավորելով, ես սիրով պարբերաբար շփվում եմ մեր գիտնականների, արվեստագետների, մշակույթի գործիչների հետ. տարբեր հարցեր ենք քննարկում, իրար լսում։ Ես այն քիչ մարդկանցից եմ, որ ամենօրյա ռեժիմով տեղյակ է հանրային տրամադրություններից, մարդկանց խնդիրներից ու հոգսերից։
Մի կարեւոր հարց էլ կա. իմ ամբողջ գիտակից կյանքն անցել է մեծ թվով մարդկանց հանդեպ պատասխանատվության բեռի տակ։ Քաղաքական գործիչների մեծ մասը չի պատկերացնում, թե ինչ է դա. անկախ քո բոլոր դժվարություններից, քո տրամադրությունից, երկրում եւ նրա շուրջ առկա վիճակից, դու պատասխանատու ես հազարավոր մարդկանց, նրանց ընտանիքների առաջ։ Ամեն ամիս։ Ու այդ մարդիկ չպետք է տուժեն քո խնդիրների պատճառով։ Նրանք պետք է աշխատանք ունենան, աշխատավարձ ստանան, երեխա մեծացնեն, ծնող պահեն, հիվանդ բուժեն, հարսանիք անեն եւ այլն, ու նրանք բոլորը նայում են քեզ։ Սա ահռելի պատասխանատվություն է, ու դա նույնպես ինձ տարանջատում է «դասական քաղաքական» գործչի կերպարից։
- Վերջին շրջանում որոշ քաղակտիվիստական շրջանակներ Ձեզ մեղադրում են տարբեր բաներ կառուցելու մեջ։ Ծառուկյանն այստեղ սա է կառուցում, այլ տեղ՝ նա։ Ի՞նչ կպատասխանեք նման բան ասողներին։
- Ես այդ հարցին իմ հարցազրույցներից մեկում անդրադարձել եմ. Ծառուկյանների ընտանիքը կառուցել եւ կառուցելու է գործարաններ, որ մարդիկ աշխատեն, շենքեր, որտեղ մարդիկ կապրեն, ընտանիքներ կկազմեն, երեխաներ կունենան, կառուցելու ենք կրթական հաստատություններ, ստեղծելու ենք աշխատատեղեր, որ մարդիկ աշխատանք ունենան ու մարդավայել ապրեն։ Եթե կառուցելը հանցանք է, ապա ո՞նց եք պատկերացնում պետության զարգացումը։ Ո՞նց եք պատկերացնում աղքատության կրճատումը, աշխատատեղերի ստեղծումը, բյուջեի մեծացումը, թոշակների ու աշխատավարձերի ավելացումը, բանակի ուժեղացումը, նոր ճանապարհների կառուցումը եւ այլն։
- Պատերազմից եւ պարտությունից հետո որպես ազգ, որպես պետություն վերականգնվելու Ձեր բանաձեւը ո՞րն է՝ աշխատանքն ու կառուցե՞լը։
- Աշխատանքը ցանկացած հաջողության բանաձեւն է։ Իսկ պատերազմից հետո որպես պետություն, որպես ժողովուրդ վերականգնվելու համար մեզ նոր գաղափարներ են պետք։ Աշխարհով մեկ սփռված հայությանը միավորող, իրար ամուր կապող գաղափարներ են պետք։ Ես անընդհատ շփվում եմ աշխարհի տարբեր հայերի հետ. մի տեսակ դատարկված, անորոշ վիճակ է բոլորի մոտ։ Սա վտանգավոր պրոցես է։ Նույնիսկ հաջողակ, իրենց ոլորտներում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցներն իրենց այլեւս նախկինի պես չեն զգում։ Իսկապես, կա անորոշության եւ ընկճվածության մթնոլորտ։ Բայց մենք, իսկապես, մեծ պոտենցիալով ազգ ենք, համաշխարհային ճանաչում ունեցող դեմքեր տվող, ու ես վստահ եմ, որ ճիշտ գաղափարների եւ ճիշտ աշխատանքի դեպքում հայ ժողովուրդն իր մեջքը դարձյալ ուղղելու է։
- Ձեր կարծիքով՝ ազգի մեջքն ուղղելու խնդիրը հաջո՞րդ սերունդներին է բաժին ընկնելու։
- Ոչ, դա բոլոր սերունդների խնդիրն է, դա բոլոր սերունդների հայրենասեր մարդկանց խնդիրն է։ Այլ հարց է, որ, իսկապես, նոր ազգային վերնախավերում մեզ պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր աշխարհայացք, նոր, թարմ, 21-րդ դարի մտածողություն։ Ի դեպ, եթե նկատել եք, ես «Կենտրոն» հեռուստաընկերությունում միշտ հենց դա եմ խրախուսել։ Ինքս չեմ խառնվում որեւէ բովանդակային, տեխնիկական հարցի։ Ժամանակին օգնել եմ, որ լինեն լավ պայմաններ, ու այնտեղ հավաքվել են լավ, գրագետ մարդիկ, ովքեր ազատ են բովանդակային քաղաքականություն որոշելու հարցերում։ Գուցե կարող են լինել պահեր, որ ինչ-որ բան իմ սրտով չլինի, բայց դա է կյանքը, եւ հենց նման պայմաններում են ձեւավորվում նոր դեմքեր ու նոր գաղափարներ։ Եվ բոլոր ոլորտներում՝ երկրի եւ ազգի մասշտաբներով, պետք է նման պրոցես լինի։
- Խոսելով պետության եւ ազգի հեռանկարից՝ անհնար է շրջանցել Արցախի թեման։ Դուք պարբերաբար Արցախում ինչ-որ ծրագրեր եք անում։ Դա սրտի կա՞նչ է, թե՞ գիտակցված մոտեցում։
- Ե´վ մեկը, ե՛ւ մյուսը։ Վիճակն այնպիսին է, որ սրտով եւ սառը ուղեղով պետք է աշխատես։ Մենք պետք է ունենանք նոր պայմաններում հայկական խաղաղ Արցախի մեր պատկերացումն ու այդ ուղղությամբ աշխատենք։ Ինչքան Արցախում նոր բան կառուցվի, նոր բան ստեղծվի, նոր ընտանիք կազմվի, նոր երեխա ծնվի, նոր աշխատատեղ ստեղծվի, այնքան մենք կունենանք հաջողության հնարավորություն։ Արցախում ցանկացած ծրագիր իրականացնելու հարցում ես միշտ պատրաստ եմ, իսկ այսօր՝ առավել եւս, երբ բոլորիս միտքն ամեն վայրկյան Արցախում շրջափակված մեր հայրենակիցների հետ է։ Ես միշտ կապի մեջ եմ Արցախի իշխանությունների հետ, ես չեմ կարող հանգիստ լինել, երբ գիտեմ, որ այնտեղ իմ տասնյակ հազարավոր հայրենակիցներ սուր խնդիրների մեջ են։ Իմ ուժերը, կարողությունները պատրաստ եմ ներդնել՝ ճգնաժամը հաղթահարելու համար։
Մենք քիչ առաջ խոսում էինք նոր գաղափարների մասին, այ, հենց այստեղ են պետք, օրինակ, նոր գաղափարներ։ Ես արել եմ՝ ինչ կարող եմ, եւ անելու եմ։ Բայց մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ առանց անվտանգության հարցի լուծման որեւէ բան հնարավոր չէ անել։ Իսկ Արցախի անվտանգությունն այսօր ապահովում են Ռուսաստանը, նրա խաղաղապահ առաքելությունը։ Այլընտրանք չկա։ Ու փորձերը՝ հիմա էլ մեր ազգը, մեր երկիրը կիսել ռուսամետ-արեւմտամետի, կա՛մ տհասության մասին են խոսում, կա՛մ՝ դավաճանության։ Մեր խնդիրը, որպես պետություն, լրիվ հակառակի մեջ է. ունենալ լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, զարգացնել լավ հարաբերություններ Արեւմուտքի հետ։ Մենք պետք է նաեւ դուրս գանք մշտապես խնդրողի, սպասողի կարգավիճակից։ Մենք՝ ինքներս, պետք է մշակենք նոր մոտեցումներ, նոր առաջարկներ ներկայացնենք թե´ Ռուսաստանին, թե´ Արեւմուտքին։ Մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթ»-ի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ