ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ից Արցախ մտնող գազատարի վրա փական դնելով ու հետո բացելով՝ Ադրբեջանը լիցքաթափում է կողմերին, թուլացնում իրեն ուղղված մեղադրանքները․ քաղաքագետ 12/20/2022 10:30 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը փորձում է պաշարված ամրոցի տեխնոլոգիա կիրառել Արցախում՝ հնարավոր ամեն ինչ անել, որ Արցախը ներսից թուլանա, ժողովուրդը կորցնի հույսը, հավատը՝ պայքարի, հաջողության նկատմամբ և կատարի իր պահանջները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Հայաստանից Արցախ մտնող գազատարը փակելով՝ Ադրբեջանը փորձել է Արցախի շուրջ օղակն ավելի սեղմելով՝ ստիպել մեզ կատարել իր պահանջները։ Միանշանակ է, որ դրանց բավարարումը առաջ է բերելու նոր՝ ավելի ծանր պահանջներ։ Այսինքն՝ մեկ զիջումը առաջ է բերելու զիջումների պահանջի մի ամբողջական շղթա։ Եթե Ադրբեջանի կիրառած տեխնոլոգիան հաջողվեր, այսինքն՝ ադրբեջանական պահանջները բավարարվեին, Արցախը բոլոր առումներով զինաթափվելու էր»,-ասաց քաղաքագետը։
Արցախից իր ուզածը ստանալու համար, ըստ Պողոսյանի, Ադրբեջանն այս անգամ ռազմական ճանապարհից խուսափել է՝ սեպտեմբերյան մարտերի ժամանակ ստացած դասը լավ հիշելու պատճառով։
«Սեպտեմբերյան մարտերի ժամանակ Ադրբեջանն ունեցավ շատ լուրջ կորուստներ․ դա կարևոր է՝ հասկանալու համար, թե ինչու Ադրբեջանը հիմա ռազմական ճանապարհով չի փորձում իր առջև դրած խնդիրը լուծել։ Այսինքն՝ սեպտեմբերյան մարտերը զսպող դեարկատարում ունեն այս դեպքում»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ամեն դեպքում Լաչինի միջանցքը որպես մահակ օգտագործելու մտքից Ադրբեջանը հետ չի կանգնելու և ամեն կերպ փորձելու է նմանատիպ կարգավիճակով ճանապարհ ստանալ Սյունիքում։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Ադրբեջանին ընդհանրապես չի մտահոգում՝ կմեղադրե՞ն իրեն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթը խախտելու և միջանցքը փակելու մեջ, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ բազմիցս ու շատ կետեր է խախտել Ադրբեջանը, բայց ոչինչ չի ստիպել նրան՝ փոխելու իր վարքագիծը կամ հրաժարվելու իր նկրտումներից։
«Շատ կարևոր է հաշվի առնել այն, որ Ադրբեջանը եվրոպական երկրների, ինչպես ինքն է ասում, «ամենավստահելի» էներգետիկ մատակարաներից մեկն է, և այդ երկրները կաշկանդված են իրենց որոշումների ու քայլերի մեջ։ Մյուս կողմից, Ադրբեջանը գազի փականը փակելով, հետո բացելով՝ փորձում է ստեղծել տպավորություն, թե, իբր, իրավիճակն Արցախում վատ էր, բայց հետո դարձավ ոչ այդքան վատ։ Այդ կերպ նա լիցքաթափում է կողմերին, որոնք մինչ այդ ռադիկալ էին տրամադրված՝ հաշվի առնելով հումանիտար այն աղետի ծավալը, որը կարող էր լինել հատկապես գազի անջատումից հետո։ Ուզում են տպավորություն ստեղծվի աշխարհում, թե իրենք, իբր, չեն ուզում հումանիտար աղետի հասցնել Արցախի ժողովրդին»,-ասաց քաղաքագետը։
Ադրբեջանի սպասումները սակայն, ինչպես Արա Պողոսյանն է ասում, չարդարացան հայկական կողմի հանրային, դիվանագիտական միջոցներով Արցախում ստեղծված իրավիճակը միջազգային կառույցներին, տարբեր երկրներին հասցնելու շնորհիվ։
«Սա առաջացրեց որոշակի անհամաձայնություն եվրոպական երկրների կողմից։ Բացի այդ, գումարվեց ՄԱԿ ԱԽ նիստ ՄԻԵԴ ներկայացվեց դիմում, որը միջանկյալ որոշում կայացրեց, ու եթե Ադրբեջանը մինչ այդ կարծում էր, թե ունի քարտ բլանշ, հիմա այդ հնարքներով փորձում է թուլացնել իրեն ուղղված մեղադրանքների ազդեցությունը»,-եզրափակեց Արա Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից