ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիվանագիտական խողովակները ՀՀ իշխանությունները լիարժեք չեն օգտագործում․ Սլաքներն ուրիշների վրա ուղղելու արդյունքում թուլացել է նաև հասարակության արձագանքը․ Գալստյան 12/20/2022 15:51 | Քաղաքական
Արցախում իրավիճակն ընդհանուր առմամբ նույնն է․ հումանիտար բեռ ընդհանրապես չի մտել Արցախ՝ շրջափակման առաջին օրվանից առայսօր։ Այդուհանդերձ, Արցախի ժողովուրդը դիմակայում է ու պատրաստ է պայքարի՝ միայն թե որոշակի անորոշություն կա, թե պետությունը՝ ի դեմս իշխանության, ինչ ճանապարհով է հասնելու իրավիճակի հանգուցալուծմանը։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյան։
«Հասարակության տրամադրությունները, մեծ հաշվով, չեն տարբերվում 1988թ․ եղած տրամադրություններից։ Խնդիրն այն է, որ եթե այն ժամանակ մենք զգում էինք ՀՀ իշխանությունների և ժողովրդի լիակատար աջակցությունը, ապա հիմա, ցավոք, չենք զգում։ Արցախյան շարժման սկզբնավորման հենց սկզբից մենք միասնական էին պայքարում, սերտ համագործակցություն կար, իսկ հիմա ՀՀ իշխանություններն իմիջիայլոց են վերաբերվում Արցախին ու արցախահայությանը։ Հայտարարություններն ու քայլերը, որոնք այս ընթացքում կատարեցին ու հնչեցրին ՀՀ իշխանությունները, շատ թույլ էին»,-ասում է Գալստյանն ու հիշեցնում, որ ի տարբերություն 1988-ի, այսօր ՀՀ-ն միաջզգայնորեն ճանաչված պետություն է և ունի բոլոր լծակները՝ Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնելու և Արցախի ապաշրջափակմանն օր առաջ հասնելու համար։
Պատգամավորի գնահատմամբ՝ դիվանագիտական խողովակներով բավարար աշխատանք չտանելուց զատ, ՀՀ իշխանությունները փորձում են եմղավորներ փնտրել այլ կողմերում, մասնավորապես խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմում։ Հիշելով հայտնի ժողովրդական ասացվածքը՝ «Երբ երեխան չի լացում, մայրը կուրծք չի տալիս»՝ Գալստյանը նկատում է՝ մինչև մենք՝ հայկական կողմը պահանջատեր չլինի, որևէ մեկը շահագրգռված չի լինելու մեր իրավունքների պաշտպանությամբ։
Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ հասարակության մոտ ևս տպավորություն ստեղծվի, թե իրավիճակից դուրս գալու հարցում իրենք՝ իշխանությունները որևէ անելիք չունեն, խնդիրն իրենց հետ ու իրենց մեջ չէ, մինչդեռ, կրկնում եմ, մինչև պահանջատեր չես լինում, տեր չես կանգնում քո իրավունքներին, հետդ ոչ ոք հաշվի չի նստում՝ առավելևս, եթե գործ ունես Ադրրբեջանի պես երկրի հետ։ Հասարակության թույլ արձագանքն այս ամենին, իմ համոզմամբ, պայմանավորված է հենց սլաքներն ուրիշի վրա ուղղելու՝ ՀՀ իշխանությունների գործելաոճով»,-ասում է Գալստյանը։
Արցախի իշխանությունների թերացումներից մեկը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ վերջիններս բավարար չափով կոշտ ու հստակ պահանջներ չեն դնում հայաստանյան գործը նկերների առաջ՝ որպես Արցախի անունից բանակցած ու եռակողմ համաձայնագրի տակ ստորագրած կողմ։
Դրմբոնի և Կաշենի հանքերին ապօրինաբար տիրանալու Ադրբեջանի նկրտումների հարցը, ըստ Գալստյանի, պետք է բացառապես եռակողմ համաձայնագրի համատեքստում դիտարկվի ու որևէ պարագայում հարցին տնտեսական կամ այլ երանգ չտրվի։
«Առանցքային է, որ հանքերի թեմային վերաբերող քննարկումներում տնտեսական կողմը ընդհանրապես չքննարկվի․ դա պետք է դիտարկվի միայն որպես եռակողմ համաձայնագրի համապատասխան դրույթի կոպտագույն խախտում և հարցը պետք է լուծվի այդ տիրույթում։ Եթե փորձ արվի այլ դաշտ բերել, ապա մեզ համար շատ վտանգավոր կարող է լինել»,-եզրափակեց Արցախի ԱԺ պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից