Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Երկու պաշտոններում Տիգրան Ավինյանի միաժամանակյա պաշտոնավարման բացահայտումը խառնել է խաղաքարտերը. Կառավարությունը ԱՆԻՖ-ի վրա է գցում պատասխանատվությունը 12/19/2022   19:45  |  ԼՐԱՀՈՍ

Կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում՝ ԱՆԻՖ-ում, խառը վիճակ է. Ավինյանի` երկու պաշտոններում միաժամանակյա պաշտոնավարման բացահայտման հետեւանքների վերացման ամբողջ պատասխանատվությունը, կարծես թե, թողնվել է հենց ԱՆԻՖ-ի վրա: Դատելով կառավարության գործողություններից` բոլոր հիմքներն ունենք ենթադրելու, որ ԱՆԻՖ-ում Ավինյանի զբաղեցրած պաշտոնի անձնագրով նրա միժամանակյա նշանակումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իրապես, խնդրահարույց է:

Այսպես` ինչպես արդեն նշել էինք` Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը։ Ֆոնդը ստեղծվել է 2019թ՝ կառավարության որոշմամբ, իսկ Տիգրան Ավինյանը հանդիսանում է նշված ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ինչի մասին փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի պաշտոնական կայքէջը։ Ավելին՝ նա օժտված է ղեկավարման գործառույթներով, ինչի մասին եւս փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի կայքէջը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հենց տնօրենների խորհուրդն է ղեկավարում ԱՆԻՖ-ը։

Նոյեմբերի 28-ին այս մասին «Փաստինֆո»-ն հանդես էր եկել հրապարակմամբ`՝ «Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. նա միաժամանակ զբաղեցնում է երկու անհամատեղելի պաշտոն » վերտառությամբ, որտեղ արձանագարել էինք նրա պաշտոնների անհամատեղելիության հանգամանքը: Նշենք, որ հրապարակումից առաջ «Փաստինֆո»-ն փորձել էր բանավոր պարզաբանում ստանալ ԱՆԻՖ-ից, թե արդյոք տնօրենների խորհրդի անդամները ստանում են աշխատավարձ, սակայն բանավոր հարցմանն այդպես էլ պատասխան չէր տրվել, ըստ այդմ, նոյեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էինք ԱՆԻՖ-ին՝ պարզելու, թե ով է սահմանում ՓԲԸ-ի աշխատակիցների հաստիքացուցակն ու աշխատավարձերի դրույքաչափը, իրավական կամ նորմատիվ ինչ ակտով, արդյո՞ք տնօրենների խորհրդի նախագահի և անդամների պաշտոնների համար աշխատավարձ սահմանված է, ինչ դրույքաչափ է սահմանված՝ տնօրենների խորհրդի նախագահի և անդամների համար, արդյո՞ք տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված անձանցից որևէ մեկը հրաժարվել է աշխատավարձից, արդյո՞ք տնօրենների խորհրդի նախագահի փոփոխություն նախատեսվում է առաջիկայում։ Միայն մեր հրապարակումից հետո ՝ նոյեմբերի 29-ին ԱՆԻՖ-ից շտապել են հայտարարել, թե Ավինյանն աշխատավարձ չի ստանում, ընդ որում՝ առանց մեր հարցմանը պատշաճ կարգով պատասխանում։ Իսկ նոյեմբերի 30-ին ԱՆԻՖ-ից արդեն պատասխան ստացանք, ըստ որի` աշխատակիցների հաստիքացուցակը սահմանվում է Ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ։

«Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ Ընկերությունը չի սահմանում դրույքաչափեր թե՛ ընկերության աշխատակիցների և թե՛ տնօրենների խորհրդի անդամների համար։ Տեղեկացնում ենք նաև, որ Ընկերության տնօրենների խորհրդի վերջին նիստում խորհրդի նախագահի փոփոխության հարց չի քննարկվել»,- նշել էին ԱՆԻՖ-ից` խուսափելով պատասխանել մնացած հարցերին։ Նկատենք, որ ԱՆԻՖ-ի պատասխանից արդեն իսկ հետեւում է, որ Ավինյանը ստեղծագործական կա խորհրդատվական աշխատանքով չի զբաղվում, այլ Երեւանի փոխքաղաքապետը զբաղված է մեկ այլ ընկերության կառավարմամբ:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ ուղղելով նույն հարցերը, ինչպես նաև՝ խնդրելով տրամադրել նաեւ ԱՆԻՖ-ի կանոնադրությունը, քանի որ հենց այս նախարարությունն էր ընդհուպ փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ։ Սակայն նախարարությունում, թերեւս հասկանալով հարցի լրջությունը, խուսափել են տրամադրել կանոնադրությունը ու պատասխանել այն հարցին, թե արդյոք տնօրենների խորհրդի անդամներից որեւէ մեկը հրաժարվել է աշխատավարձից: Այս նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության 2019թ N 513-Ն որոշմամբ, ինչն առանց իրենց էլ գիտեինք ու ուղղորդել կանոնադրությունն ստանալու համար դիմել իրենց:

«ՀՀ կառավարության 2021թ մարտի 25-ի` «ՀՀ կառավարության 2019թ ապրիլի 18-ի N513-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 381-Ն որոշմամբ՝ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորությունները վերապահվել են ՀՀ վարչապետի աշխատակազմին»,- հայտնել են նախարարությունից՝ «գնդակը» վարչապետի աշխատակազմի դաշտ գլորելով։ Հետեւողական լինելով «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել նաև վարչապետի աշխատակազմին, որտեղից էլ հարցմանը չեն պատասխանել՝ այն վերահասցեագրելով ԱՆԻՖ-ին, որտեղից ավելի վաղ որևէ հոդաբաշխ պարզաբանում չէր ներկայացվել, իսկ կառավարության վերահասցեագրումից հետո պարզվեց որ իրենց 30 օր ժամանակ է անհրաժեշտ՝ պատասխան տրամադրելու համար: Մինչդեռ, օրենքով սահմանված է, որ 30-օրյա ժամկետն անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար ։ Այսինքն՝ ԱՆԻՖ-ը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` պարզելու կանոնադրություն, հաստիքացուցակ ունեն, թե ոչ, որոնք են տնօրենների խորհրդի անդամների գործառույթների շրջանակը:

Տեղեկատվության տրամադրումից խուսափելը թույլ է տալիս եզրահանգման գալու, որ կառավարությունը և նրա ներքո գործող կառույցն իրապես թաքցնելու բան ունեն և տեղեկատվական բլոկադայի քողի ներքո փորձում են կոծկել կոռուպցիան։

Ի դեպ, Տիգրան Ավինյանի՝ Տնօրենների խորհրդի նախագահի և, միևնույն ժամանակ, Երևանի փոխքաղաքապետ լինելու առնչությամբ կոռուպցիոն ռիսկեր տեսել է նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, որը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր, որ կոռուպցիոն ռիսկեր կան, սակայն կարևորել է, թե արդյո՞ք կոռուպցիոն ռիսկը վերածվել է կոռուպցիոն դրսևորման։

«Փաստինֆո»-ն քննարկում է դատարան դիմելու տարբերակը` դատական կարգով պարտավորեցնելու համապատասխան մարմիններին՝ տրամադրելու այն տեղեկությունը, որը որեւէ կերպ չի կարող պետական կամ ծառայողական գաղտնիք համարվել, այն է` կանոնադրությունը, հաստիքացուցակը, տնօրենների խորհրդի անդամների գործառույթների շրջանակը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:00 14/12/2022  |  ԼՐԱՀՈՍՍա առաջին փորձությունը չէ, որի միջով մենք նույնպես կանցնենք. Հավանաբար վերջինն էլ չէ. Ավինյան
16:38 10/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀաջորդ հանդիպումը կլինի գարնանը Երևանում.Տիգրան Ավինյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի հետ
18:00 08/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱպամոնտաժման հերթը հասավ պատմության թանգարանի շենքից կառչած կրպակին.Ավինյան
09:54 07/12/2022  |  ՄամուլՈրոշել են ընդառաջել Ավինյանին.«Հրապարակ»
13:29 06/12/2022  |  ԼՐԱՀՈՍԵրևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում արդեն գործում է ամանորյա տոնավաճառը
10:20 03/12/2022  |  ՄամուլՏիգրան Ավինյանն «առուն չթռած, հոպ է ասում». քաղաքապետի աթոռին է. «Ժողովուրդ»
13:17 02/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄրցույթը երկնքից թափված մանանա չէ. Սուրեն Գրիգորյանը՝ մեկ անձից գնման մասին(տեսանյութ)
12:40 02/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱմանորյա լուսավորության համար պատմամշակութային շենքերի անցքերն Ավինյանը բարդեց «նախկինների» վրա(տեսանյութ)
11:55 02/12/2022  |  ԼՐԱՀՈՍՏոնական լուսավորությունը ողջ քաղաքով կմիանա Եվրոտեսիլի բացման արարողությանը զուգահեռ. Ավինյան
11:35 02/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄայրաքաղաքի ամանորյա լուսավորություն.Տիգրան Ավինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

Արխիվ

[]