Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Ադրբեջանը քայլ առ քայլ փորձում է խուճապ ստեղծել և ճնշում գործադրել արցախցիների վրա.Ռուբեն Վարդանյանը՝ Մարտակերտում 12/18/2022   11:53  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին հանդիպումներ է ունեցել Մարտակերտի շրջանում: Պետնախարարին ուղեկցել են նաև Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ՝ ‹‹Ազատ հայրենիք-ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

Պետնախարարն ու պատգամավորներն այցելել են «Բեյզ Մեթըլս» ընկերություն, հանդիպում ունեցել ընկերության ղեկավարության և աշխատակիցների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Խոսելով ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Ադրբեջանը շատ հետևողական, քայլ առ քայլ փորձում է խուճապ ստեղծել և ճնշում գործադրել արցախցիների վրա, որպեսզի նրանք այստեղից հեռանան. «Դա անում են հատուկ ռազմավարությամբ՝ մաս-մաս կտրատելով մեր երկիրը՝ կիրառելով այսպես կոչված salami-slice strategy: Պարզ է նաև, որ նրանց գլխավոր նպատակին հասնելու քայլերից մեկն այս կոմբինատի աշխատանքը կանգնեցնելն է, որովհետև այն եկամուտների, աշխատանքի հնարավորություն է տալիս մարդկանց»:

Նա նշել է, որ այս իրավիճակում երկու սցենար կա: «Առաջինը պայքարելն է: Պետք է ընդունենք, որ նոյեմբերի 9-ից հետո մենք խաղաղություն չունենք, ըստ էության պատերազմը շարունակվում է: Հիմա տեղեկատվական լուրջ պատերազմ է ընթանում, իրենք ուզում են համոզել ողջ աշխարհին, որ այստեղ բնապահպանական խնդիր կա, մինչդեռ իրականությունն այն է, որ սա շրջափակում է, հումանիտար ճգնաժամ: Այս պատերազմում հաղթելու համար մենք պետք է համախմբված լինենք և ամեն ինչ անենք, որ մեր դաշնակիցները զգան, որ մենք ուժեղ ենք: Դու կարող ես օգնության հույս ունենալ միայն այն ժամանակ, երբ ինքդ քո կողմից ամեն ինչ արել ես, ոչ թե ասում ես՝ ես թույլ եմ, փոքր եմ, եկեք ինձ օգնեք,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը: -Երկրորդ սցենարը, Ադրբեջանի երազած տարբերակն է՝ այստեղից մեր հեռանալը, ինչն անընդունելի է: Մենք դա երբեք չպետք է թույլ տանք: Պատերազմը շարունակվում է, ու այս իրավիճակում մենք պետք է կարողանաք կազմակերպված դիմակայել: Պետք է գտնենք խելացի լուծումներ ու պատրաստ լինենք պայքարի: Ես եկել եմ այստեղ ձեզ հետ միասին պայքարելու և հաղթելու, որ մեր կյանքը, ապագան կառուցենք անկախ, անվտանգ Արցախում»:

Նա ընդգծել է, որ առաջին անգամ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, բայց միաժամանակ ուրախությամբ է արձանագրել, որ դա բացարձակապես չի կոտրել արցախցիների կամքն ու ոգին:

Հանդիպման մասնակիցներն իրենց խոսքում վստահեցրել են, որ ամուր կանգնած են իրենց հողին և պատրաստ են ամեն ինչ անել՝ իրենց տունն ու հայրենիքը պաշտպանելու համար:

Մարտակերտի Մշակույթի տանը պետնախարարն ու պատգամավորները հանդիպում են ունեցել շրջանի վարչակազմի, հիմնարկ-ձեռնարկությունների, տարբեր հաստատությունների ներկայացուցիչների ու բնակչության հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի անվտանգությանը, Ադրբեջանի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված քայլերին ու ելքերին:

«Միակ ճանապարհը, որ մենք կարող ենք գնալ առաջ, միասին մեկ ուժեղ բռունցք դառնալն է, իրար նկատմամբ վստահությունը, հարգանքը, իրավիճակի լրջության գիտակցումը: Պետք է հասկանաք ու գիտակցենք, որ բոլորս հավասար ենք օրենքի առաջ: Վստահությունը վերականգնելու համար մենք որդեգրել ենք թափանցիկ գործելաոճ, դրա համար եմ ես ամեն օր անձամբ տեղեկացնում մեր քայլերի մասին, որպեսզի նաև այդպես հաղթահարենք ապատեղեկատվությունը»,-ասել է պետնախարարը:

Հանդիպման մասնակիցներին իրենց սատարումն են հայտնել ուրբաթ օրը պետնախարարի կողմից հնչեցված համազգային հանրահավաքի անցկացման գաղափարին՝ աշխարհին ցույց տալու համար, որ Արցախում ապրում է ժողովուրդ, որը ոչ միայն դիմանում է դժվարություններին ու ադրբեջանական շրջափակմանը, այլև պատրաստ է համախմբված պայքարել իր հայրենիքում ապրելու իրավունքի համար:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:25 18/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախն ու Հայաստանը հանձնում է Նիկոլը, նրան առ այսօր սատարողները, լռողները, «սպասողները»… Մետաքսե Հակոբյան
11:11 18/12/2022  |  ԼՐԱՀՈՍԽուճապի չենք մատնվել, դեպրեսիա չկա. Ռուբեն Վարդանյանը` Արցախում ստեղծված վիճակի մասին
21:47 17/12/2022  |  ՄեկնաբանությունՄեզ ստիպում են ընտրել վատի ու վատթարագույնի միջեւ. Էլիբեգովա
21:29 17/12/2022  |  ԼՐԱՀՈՍ«Կյանքի ճանապարհ». Ստեփանակերտում ֆլեշ-մոբ է կազմակերպվել
20:55 17/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄենք պարտվել ենք, բայց եթե հանձնվենք, նշանակում է կկորցնենք ամեն ինչ. պետք է պայքարենք մեր երկրի ամեն թիզի համար․ Տեր-Մինասյան
20:42 17/12/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը պատարագ է մատուցվել Արցախի եկեղեցիներում
17:56 17/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի սոցիալական զարգացման նախարարությունը հումանիտար բեռ չի ստացել․ Առաքելյան
17:09 17/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախում քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ
16:45 17/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Ասկերանի շրջանում ստեղծվել է շուրջօրյա գործող օպերատիվ շտաբ
15:55 17/12/2022  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդանյանն այսօր օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն

Արխիվ

[]