Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Այս գործում իմ ոգին մաքուր է, խիղճս էլ՝ հանգիստ․ ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել 12/19/2022   11:19  |  ԼՐԱՀՈՍ

ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է․

«Հարգելի քաղաքացիներ, տեղյակ եք, որ ինձ ներկայացված է մեղադրանք` խմբի կազմում մարդ առևանգելու և շորթում կատարելու կասկածանքով, որոնք իրենցից ներկայացնում են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Դրանով պայմանավորված՝ քրեական գործի շրջանակներում իմ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանք, այն արդեն երկարացվել է երրորդ անգամ և մինչև 2023թ-ի փետրվարի 11-ը ես պետք է մնամ կալանքի տակ: Քանի որ շատ շատերի համար անհասկանալի է, թե իրականում ինչ է տեղի ունեցել, իմ անձով հետաքրքրված քաղաքացիների և հանրության շրջանակի համար ցանկանում եմ տալ մեկնաբանություններ և պարզաբանումներ որոշ անհասկանալի և իրարամերժ տեղեկությունների վերաբերյալ: Նախ ցանկանում եմ հիշեցնել, որ դեռևս 7 (յոթ) ամիս առաջ ոստիկանության դիմակավորված մի խումբ ծառայողներ ներխուժեցին իմ բնակության վայր և կատարեցին խուզարկություն, իսկ խուզարկություն կատարելու համար հիմք էր հանդիսացել Արմավիր քաղաքում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարուցված քրեական գործը, թե իբր մեկ տարի առաջ ընտրություններին ընտրակաշառք են բաժանել: Նշեմ, որ ես այդ մարդկանց, ովքեր տվյալ գործով ներգրավված են եղել որպես մեղադրյալ, չեմ էլ ճանաչում, բայց խուզարկության նպատակը և հիմքը այն էր, թե իբր ես էլ առնչություն և դերակատարություն ունեի այդ գործում: Իհարկե, մինչև այսօր էլ չիմացա, թե ես ինչպես կարող էի առնչություն ունենալ մի գործում, երբ մեղադրյալների հետ ոչ մի կապ չեմ ունեցել, բայց ըստ իրավապահների՝ խուզարկությամբ փնտրում էին ինչ-որ փաստաթղթեր։ Սա ևս մեկ ապացույց էր այն բանի, որ իրավապահներն ընդամենը հանձնարարություն ունեին ինչ-որ գործի շրջանակներում ինձ տալ մեղադրյալի կարգավիճակ։ Բացի այդ, մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն՝ ոստիկանության Իջևանի բաժնի ինչ-որ աշխատակից կեղծ ցուցմունք է տվել այն մասին, որ իբր տեսել է, թե ինչպես են տարբեր դիրքերում և միմյանցից հեռու գտնվող ինը ցուցարարներ շշեր և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանի այդ ցուցմունքի հիման վրա էլ այդ ցուցարարները ավելի ուշ կալանավորվել էին: Դրանից որոշ ժամանակ անց ինձ հայտնի դարձավ, թե իբր ես սպառնացել եմ այդ ոստիկանին՝ ասելով՝ կվերացնեմ ծնողներիդ, եթե դու չփոխես քո կողմից տրված կեղծ ցուցմունքը: Այս ամենը, իհարկե, ինձ հայտնի է դարձել ավելի ուշ, երբ որ ինձ նույնպես հարցաքննել են տվյալ քրեական գործի շրջանակներում: Այս փաստերը նշում եմ նրա համար, որպեսզի բոլորիս համար պարզ դառնա, որ հնարավոր էր ես կալանավորվեի նաև այս գործերով: Հիմա անցնենք այն գործին, որի համար մինչ այս պահը ես գտնվում եմ կալանքի տակ։ Առաջ անցնելով պետք է նշեմ, որ մինչ այս պահը ինձ չի ներկայացվել և ես չեմ տեսել գոնե մեկ խելամիտ ապացույց այն մասին, որի հիման վրա ես կարող եմ կասկածվել մարդ առևանգելու և շորթում կատարելու հանցանքներում:

Հիշեցնեմ, որ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության քննիչ Մխիթար Աբդոյանի կողմից տրված ծանուցագրի համաձայն, ծանուցագրում նշված օրը և ժամին, ես, 2022թ-ի օգոստոսի 11-ին իմ ընկերների հետ Իջևան քաղաքից ուղևորվում էի քաղաք Երևան և պատրաստվում էի ներկայանալ քննիչ Մխիթար Աբդոյանի աշխատասենյակ՝ ցույցերի ընթացքում ստացած կոտրվածքներով պայմանավորված որպես տուժող հարցաքննվելու համար: Քննչական կոմիտեի շենք չհասած՝ Երևան քաղաքի մատույցներում, ոստիկանության դիմակավորված մի խումբ աշխատակիցներ ինձ և ընկերներիս ձերբակալում են, պառկեցնում գետնին, և մի շարք օպերատորների ներկայությամբ մեզ ներկայացնում են քննչական կոմիտեի շենք: Հետագայում այս ամենը մատուցում են հասարակությանը, թե իբր ես ինչ-որ անձ առևանգելու և շորթում կատարելու դեպքի հետ կապված պատրաստվել եմ փախուստի, իսկ իրենք, օպերատիվ ճանապարհով պարզել են դա և այդ ձերբակալությամբ կանխել են իմ փախուստը:

Նախ պետք է հիշեցնեմ, որ իբրև առևանգված անձ՝ Գրիշա Քոքոբելյանը հայտնաբերվել է 2022թ-ի օգոստոսի 2-ին, իսկ ինձ ձերբակալել են հայտնաբերվելուց 9 (ինը) օր հետո։ Մինչ այդ, 2022թ-ի օգոստոսի 5-ին ես պատրաստվել եմ դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից և մեկնել ՌԴ։

Այսպիսով, օգոստոսի 5-ին ինձ թույլ չի տրվում մեկնել Հայաստանից, Զվարթնոց օդանավակայանից ինձ արգելանքի են վերցնում և ներկայացնում ոստիկանություն, որտեղ մի քանի ժամ պահելուց հետո ազատ են արձակում և հայտնում, որ մեկ այլ քրեական գործի շրջանակներում պետք է ներկայանամ քննչական կոմիտե: Օգոստոսի 8-ին՝ քննիչի կողմից նշված օրը, ներկայացել եմ քննչական կոմիտե, որտեղ քննիչը ինձ տվել է ծանուցում օգոստոսի 11-ին ներկայանալու համար: Ինչպես արդեն հասկացաք, դա այն նույն օրն էր, երբ ինձ քննչական կոմիտե ժամանելու ճանապարհին կանգնացնում են և ձերբակալում։ Ավելի քան ակնհայտ է, որ եթե ես որևէ հանցավոր արարք կատարած լինեի, որի համար ենթադրաբար պետք է ձերբակալվեի կամ կալանավորվեի, իսկ դրանով պայմանավորված էլ փախչելու մտադրություն ունենայի, ապա օգոստոսի 5-ին կանեի, կամ օգոստոսի 8-ին և 11-ին ինքնակամ չէի ներկայանա քննչական կոմիտե։ Ինչպես արդեն կարելի է պատկերացնել, առևանգման ենթադրյալ դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջին անգամ իմ նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու դատական նիստի ժամանակ որոշում կայացվեց ինձ կալանավորելու մասին այն հիմքով, թե իբր ես բերման եմ ենթարկվել փախուստի դիմելիս և անհրաժեշտ է ինձ կալանավորել, որպեսզի հետագայում ևս չփախչեմ և խոչընդոտ չհանդիսանամ քրեական գործի ընթացքի համար։ Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քննիչը, վերջին դատական նիստին, որի ժամանակ քննարկվում էր կալանքի ժամկետը երկարացնելու հարցը, քննիչը որպես հիմնավորումներ, ներկայացնում է այն հանգամանքը, որ երբ ես օգոստոսի 11-ին ուղևորվելիս եմ եղել քննչական կոմիտեի շենք, միտումնավոր ինձ հետ չեմ վերցրել իմ բջջային հեռախոսը, որպեսզի դրանով հնարավորություն չտամ քննիչին այն վերցնելու և ուսումնասիրելու: Սրանով պայմանավորված՝ քննիչը ևս երկու ամիս ժամանակ էր հայցում դատարանից կալանքը երկարացնելու համար, որպեսզի հնարավորություն ունենան հեռախոսս գտնելու և ուսումնասիրելու համար։ Ինչպես նկատեցիք, դրանով իսկ քննիչն անձամբ հիմնավորեց և ապացուցեց, որ իրենք լավ էլ տեղյակ են եղել, որ օգոստոսի 11-ին ես ուղևորվելիս եմ եղել ոչ թե այլ տեղ, այլ հենց քննչական կոմիտե և որևէ փախուստի նպատակ չեմ ունեցել:

Փաստորեն ստացվում է այնպես, որ ինձ ձերբակալել են իմ հնարավոր փախուստը կանխելու հիմքով, մինչդեռ պարզվում է, որ իրենք տեղյակ են եղել, որ ես փախչելու մտադրություն չեմ ունեցել, քանի որ պատրաստվել եմ ներկայանալ քննչական կոմիտե: Դրանով իսկ քննիչը անձամբ հիմնավորեց, որ իրենց կողմից իմ ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ: Բացի այդ, տեղեկացել եմ նաև, որ քրեական գործ է հարուցվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր քննչական կոմիտեի ճանապարհին ինձ և իմ ընկերներին կանգնեցրել էին, պառկեցրել գետնին և մի քանի օպերատորների ուղեկցությամբ տեղափոխել քննչական կոմիտեի շենք: Սա նույնպես ապացույց է այն բանի, որ իրավապահները հասկացել են, որ իրենք գործել են ոչ իրավաչափ, իսկ հիմա իբր թե փորձ է կատարվում այդ ոստիկանների ինքնությունը պարզելու և այդ մասով քննություն կատարելու համար:

Իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի դատական նիստերից ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ նախաքննական մարմինը ավելի շատ ցանկանում է ապացուցել, որ այդ մարդուն իսկապես առևանգել են, քան այն, որ ես որևիցե կերպով առնչություն ունեմ այդ մարդու առևանգման հետ։ Այս առումով նախ պետք է նշեմ, որ առևանգված անձ Գրիշա Քոքոբելյանը, չորս ամսվա ընթացքում, որքան ինձ հայտնի է, տվել է թվով երեք ցուցմունքներ, որոնցից երեք անգամն էլ հայտնել է իրարամերժ տվյալներ՝ երբեմն նաև լրացումներ կատարելով իր որդի Վաչիկ Քոքոբելյանի կողմից տված ցուցմունքներին: Վերջինս էլ իր ցուցմունքով նշել է, թե իբր իր հայրը առանձնազրույցների ժամանակ իր հետ անկեղծացել է և նոր հանգամանքներ է հիշել: Ինչևէ, ժամանակը ցույց կտա՝ այս ցուցմունքները կլինեն վերջնակա՞ն, թե՞ նոր ցուցմունքների ականատես կլինենք, և քանի որ համոզված չեմ, որ այդ ցուցմունքները վերջնական են, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ այդ ցուցմունքներին, որովհետև բազմաթիվ են դեպքերը, երբ դատարանում ես նշել եմ մի հանգամանք, բացահայտել եմ մինչ այժմ ստացված ցուցմունքների իրարամերժ լինելը, իսկ հաջորդ դատական նիստին ականատես եմ եղել նոր ցուցմունքի, որը, այսպես ասած, շտկել է նախկին ցուցմունքներով արձանագրված թերությունները և բացթողումները: Վերջին դատական նիստին քննիչի կողմից ներկայացվեց մի նոր ցուցմունք, որը հիմնովին տարբերվում էր նախորդ ցուցմունքից և այլ բովանդակությամբ էր: Այնպիսի տպավորություն է, որ այդ ցուցմունքները ոչ թե գրված է իբր տուժող Գրիշա Քոքոբելյանի կողմից, այլ ինչ-որ մեկ այլ անձի կողմից… …Կրկնում եմ, այս շինծու քրեական գործում չկա գեթ մեկ ապացույց, որը կարող է կասկած հարուցել այն մասին, որ հնարավոր է իմ մասնակցությունը այս գործում։ Անկախ ամեն ինչից շնորհակալ եմ ինձ քննող քննիչից և կալանավորման որոշում կայացնող դատավորներից, քանի որ իմ կարծիքով ակնհայտ ցույց են տալիս, որ ինձ ազատություն տալով վտանգ կա, որ իրենք կհայտնվեն անազատության մեջ։ Այսքանից հետո, եթե ինձ նույնիսկ որևէ հոդվածով դատեն, ցանկանում եմ նշել, որ դա ինձ համար կարևոր չէ, քանի որ դրանք ինձ համար արտաքին և փոքր վտանգներ են, մեծ վտանգներն իմ ներսում են և ես մտածում եմ միայն նրա մասին, թե ինչ է սպառնում իմ հոգուն։ Այս գործում իմ ոգին մաքուր է, խիղճս էլ՝ հանգիստ։ Հ. Գ. Ես չեմ կարող զարմանալ ինձ առաջադրված մեղադրանքի համար, քանի որ ապրում եմ մի երկրում, որտեղ ոստիկանները կարող են Եռաբլուրից քարշ տալով շպրտել զոհվածների ծնողներին և այդքանից հետո վարչական ակտ կազմել զոհվածների ծնողների նկատմամբ, իսկ ոստիկանները մնան անպատիժ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:24 04/11/2022  |  Դատական ռեպորտաժներՍուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը կքննի Անդրանիկ Մնացականյանը
10:54 23/10/2022  |  Քրեական խրոնիկոնՍուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել
12:30 12/10/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Մանուկյանի մեղադրանքը լրացվել է. կալանավորման ժամկետը երկարացվել ևս երկու ամսով
15:35 30/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱմեն ինչ առևանգում շոուի մասին. Սուրեն Մանուկյանի պարզաբանումները՝ կալանավայրից
18:15 23/08/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Մանուկյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի. Քոքոբելյանի հոր և Մանուկյանի միջև առերես հարցաքննություն դեռևս չի իրականացվել
17:00 14/08/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Մանուկյանը կալանավորվեց
12:07 13/08/2022  |  Քրեական խրոնիկոնՔոքոբելյանի հոր առևանգման գործով Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել
10:59 13/08/2022  |  ԼՐԱՀՈՍՔԿ ուղևորվող Սուրեն Մանուկյանի ավտոմեքենան կանգնեցրել են, դիմակավորված աշխատակիցները իջեցրել են մեքենայից, պառկեցրել գետնին և ձերբակալել՝ հիմքում նշելով փախուստի հավանականությունը
23:37 11/08/2022  |  ԼՐԱՀՈՍՄերժելի ենք համարում անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը. ՀՅԴ հայտարարությունը
19:13 12/05/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Մանուկյանի բնակարանում իրականացված խուզարկության արդյունքում իրավապահները ոչինչ չեն գտել

Արխիվ

[]