Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկայի դատարանում տրված ցուցմունքը հակասում է նախաքննական ցուցմունքին. Դատարանում հրապարակվեց նախաքննական ցուցմունքը 12/15/2022   20:56  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում շարունակվեց գործով առանցքային վկայի՝ Սևակ Քոչարյանի հարցաքննությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նշված վկայի հարցաքննությունը բավական բարդ է ընթացել, քանի որ վկան կա՛մ չէր ներկայանում նիստերին, կա՛մ ներկայանալու դեպքում էլ, պատճառաբանելով լսղական խնդիրներ, չէր լսում։ Ի վերջո, նախորդ դատական նիստին հաջողվեց ավարտել Սևակ Քոչարյանի հարցաքննությունը։ Սակայն դատարանում նրա ցուցմունքն էական հակասում և տարբերվում էր նախաքննական ցուցմունքից։

Դատարանն այսօր հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանի պաշտպան Արմամ Մակինյանը առարկեց վկայի հարցաքննության ընթացքում պաշտպանության կողմի տրված հարցերը մասամբ հանելու դեմ՝ առաջարկելով վկային լսել այնպես, ինչպես՝ նախաքննության ընթացքում քննիչի կողմից էին տրվում։ Նշենք, որ վկային տրվող հարցերի մի մասը նշված վարույթի հետ կապ չունեն, ըստ այդմ, որոշակի սահմանափակումներ էին մտցվել՝ նշված հարցերի առնչությամբ, դատարանը դրանք հանել էր՝ թույլատրելով վկային չպատասխանել դրանց, իսկ պաշտպանության կողմի պնդմամբ՝ այդ հարցերով ցանկանում են ի ցույց դնել, թե ինչ գործընթացներ են ուղեկցել գործին, վկան ինչ նյութական և բիզնես խնդիրներ է ունեցել, որոնք լուծել է։

Նախագահողը չբացառեց, որ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում թույլատրի պաշտպանության կողմին բարձրաձայնել հարցերը, սակայն, մարտավարությունից ելնելով, պաշտպանության կողմը չցանկացավ նախապես որոշ հանգամանքներ ներկայացնել։

Դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքները, որոնց համաձայն՝ վկան 2013 թվականին տեղեկացել էր Գյուղնախարարության հայտարարած մրցույթի՝ 27 միլիոն տոննա վառելիքի ներմուծման մասին եւ որոշել էր «Սովրանո» ընկերության միջոցով մասնակցել։ Նա տեղյակ եղել է, որ մրցույթին մասնակցել են երեք ընկերություններ՝ «Սովրանո» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 425 դրամ առաջարկով, «Մաքս գրուպ» ընկերությունը՝ 420 դրամ, եւ «Ֆլեշ» ընկերությունը՝ 440 դրամ: Հաղթող էր ճանաչվել «Մաքս գրուպ» ընկերությունը, հետագայում, սակայն, ընկերությունը հրաժարվել էր մատակարարումից։ Առաջարկը պետք է փոխանցվեր «Սովրանո» ընկերությանը, սակայն, գյուղնախարարությունից ընկերության հետ կապ չեն հաստատել եւ վառելիքը ձեռք են բերել 440 դրամով՝ «Ֆլեշ» ընկերությունից:

«Մրցույթի օրը, 17։30-ի սահմաններում, ինձ է զանգահարում «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը եւ ասում՝ ՊՆ-ից պրծար, հիմա էլ գյուղատնտեսությանն ես անցել։ Ես հասկացա, որ մրցույթի կանոնները խախտվել են, որովհետեւ մրցույթի արդյունքները պետք է հրապարակվեին ժամը 18.00-ին, սակայն, 17.30-ին Յաշան արդեն գիտեր, որ ես էլ եմ մասնակցել մրցույթին»,- նշել էր նա՝ նախաքննական ցուցմունքում։

Նշված վկայի և նախկին գյուղնախարար, հանգուցյալ Սերգե Կարապետյանի հետ նախաքննության ընթացքում առերես հարցաքննություն է տեղի ունեցել, որի ժամանակ Սևակ Քոչարյանը նշել է, որ ճանաչում է Կարապետյանին, նախկինում նրա հետ հանդիպել է՝ 2013թ. հունվարին, իր աշխատասենյակում և քննարկել են նախարարության հայտարարած դիզվառելիքի ներմուծման ծրագրի մասին, իսկ Սերգո Կարապետյանն ասել է, որ առաջին անգամ է տեսնում Սևակ Քոչարյանին, նրան չի ճանաչում, երբևէ չի հանդիպել։

Նկատի ունենալով վկա Սևակ Քոչարյանի լսողական խնդիրները՝ նրա փաստաբանը միջնորդեց հետաձգել դատական նիստը և տրամադրել նախաքննական ցուցմունքի պատճենները, որպեսզի վկան կարողանա ծանոթանալ և վերհիշել ցուցմունքը, ուստի, խնդրում են հետաձգել դատական նիստը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 12-ին, ժամը՝ 14.00-ին։ Ըստ ամենայնի վկան լրացուցիչ կհարցաքննվի՝ նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջեւ առկա հակասությունների շուրջ։

Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:07 14/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիներին չի հետաքրքրում հանքավայրերը, նրանք ցանկություն ունեն հպատակեցնելու արցախցիներին, ինչը նրանց չի հաջողվելու. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
17:56 14/12/2022  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը նույնպես մասնակցում է ակցիային (տեսանյութ)
09:23 08/12/2022  |  ՄամուլՍերժ Սարգսյանը բացահայտեց իրականությունը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 150. «Ժողովուրդ»
19:42 24/11/2022  |  Դատական ռեպորտաժներՍերժ Սարգսյանի գործով առանցքային վկան միլիոնավոր դոլարների պարտքեր ուներ, որոնք «ջրվել» են. Փաստաբանը դատարանում փաստեր ներկայացրեց
16:44 24/11/2022  |  Դատական ռեպորտաժներԻնձ այդ մասին ասել է Թաթ Լեռնիկը, որը ողորմածիկ է հիմա.Սերժ Սարգսյանի գործով հարցաքննվում է առանցքային վկան
19:26 22/11/2022  |  ԼՐԱՀՈՍՄի քանի մեխ այդ միֆի դագաղին կխփեմ նաև ես․ Աշոտյան
13:12 20/11/2022  |  ԼՐԱՀՈՍՆրանք մարում են, բայց իրենց արձակած լույսը մարդիկ դեռ երկար են տեսնում. Աշոտյանը՝ Ռիտա Սարգսյանի մասին
20:30 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍԿողմնորոշվե՛ք պարոնայք, մեկ Սերժ Սարգսյանին մեղադրում եք «ոչմիթիզականության» մեջ, մեկ՝ միանգամից 7 շրջանը հանձնելու պատրաստակամության մեջ. Աշոտյան
13:34 12/11/2022  |  ԼՐԱՀՈՍ«Ընկերներիս հետ»․ Սերժ Սարգսյանը լուսանկար է հրապարակել Արցախից
14:18 10/11/2022  |  Դատական ռեպորտաժներՍերժ Սարգսյանի գործով առանցքային վկան այս անգամ ներկայացել էր դատարան, բայց կրկին նիստը հետաձգվեց. Մոռացել էր բերել լսողական սարքը

Արխիվ

[]