ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միայն Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի հատվածում Ադրբեջանը 16 հազարանոց կենտրոնացրած զորք ունի եւ ամեն վայրկյան կարող է դիմել արկածախնդրության. Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ) 12/14/2022 21:21 | Քաղաքական
Լաչինի միջանցքն այսօր փակվում է Ադրբեջանի կողմից, քանի որ գործող իշխանությունները հետևողականորեն ոչնչացրեցին հայկական բանակները։ Իսկ քաղաքական պատճառն այն է, որ Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը. «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր միայն Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի հատվածում 16 հազարից ավել կենտրոնացրած զորք ունի, և ամեն վայրկյան կարող է դիմել ռազմական արկածախնդրության։ Իսկ հայկական կողմի արձագանքը այս սադրանքներին գնդապետի համար անընդունելի է։ Որպեսզի այս խնդիրը հանգուցալուծվի, հետագայում է Ադրբեջանը զերծ մնա նման արկածախնդրության դիմելուց, Վոլոդյա Հովհաննիսյանն առաջարկում է հեռացնել գործող իշխանություններին, ստեղծել ռազմական խորհուրդ, արագ զինվել ու հզորանալ և Ադրբեջանի սանձարձակ պահվածքին տալ ադեկվատ պատասխան։
Ադրբեջանը 5 ամիս առաջ ռազմավարական նշանակության բարձրունքներ յուրացրեց, նշում է գնդապետ Հովհաննիսյանը, սեպտեմբերին՝ յուրացրեց ՀՀ տարածքը, և իր քայլերը հետևողականորեն կատարում է։ Հաջորդ քայլը լինելու է հայաթափումը։
«Վերջերս եղավ մեր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Ասում էին՝ մինչև տարեվերջ խաղաղություն ենք կնքելու։ Եկան, թե չէ, հաջորդ օրը ճանապարհը փակվեց։ Ի՞նչ են պայմանավորվել... իմ ունեցած տեղեկություններով՝ պայմանավորվել են հայ հասարակության վրա ազդել այնպես, որ հայ հասարակությունը լռի, երբ Մեղրու միջանցքը կտրվի Ադրբեջանին։ Այսինքն՝ փակել Լաչինի միջանցքը, ճնշում գործադրել հայ հասարակության վրա, որպեսզի հայերն ասեն՝ լավ, եթե ուզում ենք Արցախի հետ կապ ունենալ, այդ միջանցքը պետք է տրվի։ Ահա՛ և Փաշինյան-Ալիև դաշնակցային արդյունքը Լաչինի միջանցքի վերաբերյալ»,- ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը։
Ռուսական խաղաղապահ առաքելությունը չունի ո՛չ իրավունքներ, ո՛չ պարտավորություններ, քանի որ այնտեղ են հայտնվել միջազգային իրավական որևէ հիմք չունեցող՝ ընդամենը Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտական համաձայնագրի հիման վրա, -նշեց մեր զրուցակիցը։
Եթե հայկական իշխանությունները ցույց տան կամք, իրավիճակը կհանգուցալուծվի։ Իսկ հիմա դրա փոխարեն, ասաց պահեստազորի գնդապետը, հայկական իշխանությունները սողացող արտաքին քաղաքականություն են վարում և մուրում են խաղաղություն, որը չեն տեսնելու։ Այս առումով Վոլոդյա Հովհաննսիյանը նշեց՝ եթե իշխանությունը, անգամ Նիկոլ Փաշինյանը, ցուցաբերեն այդ կամքը, ժողովուրդը կհամախմբվի ու կլուծի իր առջև ծառացած խնդիրները։
Իսկ եթե այս վիճակը շարունակվեց, ուրեմն մենք որպեսզ պետություն և ազգ, կործանման ենք դատապարտված,- վստահ է Վոլոդյա Հովհաննսիյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից