ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանին միլիարդավոր եվրոներով «դուխ տվողը» արևմտաեվրոպական «ժողովրդավարներն» ու «հումանիստներն» են․ «ես քեզ, դու ինձ՝ սկզբունքով» 12/14/2022 23:07 | Վերլուծություններ
Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը փակած և Արցախն ու 120000 արցախահայերին արդեն 4-րդ օրն է շրջափակման մեջ պահող այսպես կոչված՝ «ազարբայջանական բնապահպանները ազարբայջան սարքովի պետության անմիջական պատվերն ու հրահանգն են կատարում։ Իսկ ու՞մ պատվերն է կատարում ա՛յս պետությունը։
Բնականաբար, ճանապարհի փակման մեջ իր կարևոր լուման ունի նաև ավագ եղբայրը․ պատահական չէ, որ վերջինս արդեն իսկ իր պետության ուժային կառույցի կարևոր մի ներկայացուցչի այս օրերին գործուղեց ազարբայջան։ Խոսքը թուրք գեներալ Բախտիյար Էրսայի նշանակման մասին է, ում նշանակումը Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում փորձագիտական շրջանակները համարում են՝ «կարեւոր քայլ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական ներուժի միավորման գործում»։
Բայց թուրքազարբայջանական եղբայրության կողմից Հայաստան-Արցախ ճանապարհի փակումը ընդամենը հումանիտար աղետ չէ, իրականում սա ցեղասպանության տիպիկ դրսևորում է այդ հանցագործությունն արդեն իսկ իրականացրած թրքացեղերի ձեռամբ։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա համատեքստն առանձնանում է նրանով, որ այսօր թշնամի-հարևանի ձեռքերը եվրոպական «ժողովրդավարական և հումանիստական» կապանքներից բացարձակ ազատագրված են։ Այն, որ սրանք՝ ինչ խելքներին փչի անում են, վկայում է մեկ բանի մասին՝ ինչպես 20-րդ դարասկզբում, հիմա ևս՝ այսպես կոչված իրենց ժողովրդավար և մարդասեր համարող «քաղաքակիրթ» աշխարհն է նրանց «դուխ» տալիս։ Ես քեզ, դու ինձ՝ սկզբունքով։
Արդյո՞ք հայաստանյան արևմտամետների համար ցավագին կլինի խոստովանել, որ այս անգամ էլ հայության գլխին կախված վտանգի մեղավորները, մասնակիցները, առնվազն՝ լուռ վկաները արևմտաեվրոպական քաղաքակիրթներն են։
Փա՞ստ եք ուզում։ Եվրամիության կողմից Ադրբեջանին հերթական խոշոր ֆինանսական աջակցությունների տրամադրումն ի՞նչ է, եթե ոչ ասվածի հաստատումը։
Օրերս հայտնի դարձավ, որ «Եվրամիությունը մինչեւ 2 մլրդ եվրո կհատկացնի Ադրբեջանին՝ տնտեսության հետագա դիվերսիֆիկացման, աշխատատեղերի ստեղծման եւ գյուղական համայնքների ներառական զարգացման համար»։
Ադրբեջանի եւ նրա ժողովրդի տնտեսական մեծ օգուտների, նրանց տնտեսական ներդրումային ծրագրերի մասին մտածող և այդ մասին բարձրաձայնող Եվրամիությունը այսպիսով պարգևատրում է Կովկասյան տարածաշրջանում քաղաքական իր առաջնահերթությունն առաջ տանող ազարբայջան սարքովի պետությանը՝ Ռուսաստանի համար բարդություններ ստեղծելու և տարածաշրջանում նրա դերը նվազեցնելու համար։ Այսինքն, իր տված «հանձնարարությունը» կատարելու համար։ Եվ ամեն անգամ պարգևատրվելուց հետո ազարբայջանական բարբարոսները թիրախավորում են Արցախը, բնականաբար, նաև՝ Հայաստանը և այնտեղ ապրող հայությանը ։
Իսկ Հայաստանի ներկա իշխանությունը, որ Արցախի անվտանգության և պաշտպանության երաշխավորը լինելուց կամավոր հրաժարվել է՝ իր ամլությամբ, անզորությամբ և կամակատարությամբ ուղղակի գտածո է նրանց համար։ Մի կողմից՝ հին ու բոլշևիկյան թուրքերի, մյուս կողմից՝ սրանց արևմտյան հովանավորների համար։
Բնական հարց է առաջանում՝ իսկ ու՞ր մնաց արևմտաեվրոպական ժողովրդավարությունը, մարդու իրավունքների և ազգի իրավունքների, բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն ու մնացած հարցերը։ Այդ թվում նաև՝ հայկական հուշարձանների հանդեպ իրականացվող մշակութային եղեռնը, հազարամյակների պատմությունն ուսին՝ նոր ժամանակներում ստեղծարար նոր կյանքով ապրող հայ էթնոսի մշակութային ժառանգության հանդեպ տոտալ ոտնձգությունները։
Ի դեպ, հենց այս համատեքստում պետք է դիտարկել նաև Սևծովյան երկրների համաժողովում Ազարբայջանի քվեարկությունը՝ Ռուսաստանի դեմ, երբ ի հեճուկս ՌԴ-ի՝ ազարբայջանը համաձայն էր և կողմ էր քվեարկել, որ Ռուսաստանն ագրեսոր պետություն է։
Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ խաչմերուկին գտնվող Հայկական աշխարհը՝ Արցախն ու Հայաստանը, բնականաբար, կարող էին այսօրվա վիճակում չհայտնվել։ Կարող էին, եթե ունենային լրջմիտ և հայանպաստ ղեկավար, հմուտ բանակցող, այլ ոչ թե՝ օտար շահերի սպասարկու-կամակատար՝ իր նույնքան ստրկամիտ նազիր-վեզիրով հանդերձ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից