ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նրանք, որոնք Արցախն Ադրբեջանի կազմում են տեսնում, ես իրենց տեսնում եմ՝ ադրբեջանական բանտում. Բեգլարյան 12/14/2022 16:15 | ԼՐԱՀՈՍ
Նրանք, որոնք ասում են, որ Ադրբեջանի կազմում Արցախը տեսնում են, ես իրենց տեսնում եմ՝ ադրբեջանական բանտերում։ Ադրբեջանի կազմում Արցախը չի կարող լինել և դա որևէ մեկի որոշելիքը չէ, դա միայն Արցախի ժողովրդի որոշելու հարցն է, մենք որոշել ենք և վճռական ենք՝ որոշումը պաշտպանելու։ Այս մասին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց հրավիրված ասուլիսում ասաց Արցախի Պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որն անժամկետ նստացույց է հայտարարել։
Բեգլարյանի դիտարկմամբ՝ միջազգային հանրությունը պարտավորությունի ունի թույլ կողմին աջակցելու, առավել ևս, որ դա մեր կենսական իրավունքներից է բխում։
«Ես նպատակ չունեմ որևէ շարժում առաջնորդելու, նպատակ ունեմ՝ կայծ տալու, լիցք տալու մեր հասարակությանը, որ հասկանան, որ իրոք ծայրահեղ հումանիտար աղետի առաջ, մենք այլևս ժամանակ չունենք կորցնելու, որևէ տեղ որևէ հարցում զիջում չունենք անելու, մենք էթիկայի ու կոռեկտության զոհ չպետք է դառնանք այլևս »,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ կարևորելով, որ բողոքի ակցիաներ պետք է իրականացվեն դեսպանատների առջև, որ իրենք էլ հասկանան՝ հայաստանյան հասարակությունը չի համակերպվում այս իրավիճակի հետ, հայաստանյան հասարակությունն ունի կոնկրետ իրավունքներ, պահանջատեր է, որ իր հայրենիքը, իր հայրենակիցներին միջազգային հանրությունը պաշտպանի։ Բեգլարյանը նույնն ակնկալում է նաև Սփյուռքից, գտնում է, որ պետք է ոտքի կանգնեն, շարունակական պայքար ունենան՝ պահանջելով նաև սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
Բեգլարյանը, դիմելով արցախցիներին, կոչ արեց ամուր մնալ, որևէ զրկանքից չվախենան. «Մենք դա տեսել ենք 1991-92թթ, մենք վեց ամիս շարունակ տեսել ենք շրջափակում, ռմբահարումներ, սով, բայց մենք հաղթահարել ենք, կարողացել ենք մեր կենսական շահերն ու իրավունքները հայ ժողովրդի համախմբման շնորհիվ պաշտպանել, նույնը կարող ենք անել հիմա։ Պետք է ուղղակի դիմանալ, որովհետև մենք իրավունք չունենք զիջելու, Ադրբեջանն անընդհատ ուզում է նոր զիջում, որից հետո մի օր ասելու է՝ դուրս եկեք ու ռադ եղեք այստեղից։ Հետևաբար, մենք մեր հայրենիքի տերն ենք, Արցախի ժողովուրդն ամուր է կանգնած Արցախում, մենք պետք է պարզապես զգանք, որ մենակ չենք»։ Բեգլարյանն ընդգծեց՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում , Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, որն արդեն արձանագրվել է, ինչպես նաև՝ Ադրբեջանում վարվում է համապետական հայատյացության քաղաքականություն, որն արձանագրվել է նաև ՄԻԵԴ որոշումներով։
«Մենք Ադրբեջանի տարածքում չենք ինքնորոշվել, մենք մեր սեփական հայրենիքում ենք ինքնորոշվել, որը Խորհրդային տարիներին բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին»,- ասաց Բեգլարյանը։ Նրա դիտարկմամբ՝ պատրաստ են ամեն զրկանքների, բայց պատրաստ չեն՝ ադրբեջանական խաղերին, կեղծիքներին՝ փոքր-փոքր մեր հայրենիքը տալուն։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների զորախմբի մեծացման առաջարկներին՝ Բեգլարյանը նշեց, որ խաղաղապահների քանակի ավելացումը խնդրի որոշակի լուծում է, բայց խնդիր կա նաև ռուս խաղաղապահների մանդատի առումով, նրանք պետք է լիազորություն ունենան նաև՝ ուժ կիրառելու։ Բացի այդ, հարցի մի կողմն է նաև, թե արդյո՞ք աշխարհաքաղաքական խառը վիճակում ռուս խաղաղապահները միայնակ ի վիճակի են երաշխավորելու մեր երկարաժամկետ անվտանգությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ