ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախցիները տոկուն են, դիմակայում են, կատակում՝ ի հեճուկս թշնամու ահագնացող սադրանքների. շեշտում են՝ զիջելու տեղ չկա 12/14/2022 16:24 | ԼՐԱՀՈՍ
Հումանիտար աղետ ստեղծելու ճանապարհով արցախահայությանը վհատեցնելու Ադրբեջանի հաշվարկները չեն աշխատում։ Սահմանամերձ Թաղավարդում ու Խրամորթում խուճապի նույնիսկ նշույլ չկա։
«Մեզ համար այս ամենը նորություն չէր։ Սպասում էինք, որ ադրբեջանցիներն էլի կփորձեն կոտրել մեզ, բայց սխալվում են։ Ճանապարհի փակ լինելը, բնականաբար, մտահոգություններ է առաջացնում, բայց մարդիկ իրենց առօրյա հոգսերով են զբաղված։ Անգամ որոշները մտածում են՝ հավաքվեն, գնան ճանապարհը բացել տան, ուղղակի, հասկանալի պատճառով դեռ որ սպասում են»,-Փաստինֆո-ի հետ զրույցում ասում է սահմանամերձ Թաղավարդի բնակիչ Ռուդիկ Բադասյանը։
Թաղավարդցիները ձմեռվա վառելափայտի հոգսը ժամանակին հոգացել էին։ Վերջին ավելի քան երկու տարում, թշնամու քթի տակ ապրելով ու գրեթե ամեն օր առերեսվելով ադրբեջանական սադրանքներին, նման զարգացման սպասում էին։
«Սովորել ենք արդեն, անգամ հիմա նստած կատակում ենք, հումորային զրույցներ անում։ Ի՞նչ անենք բա, պիտի դիմակայենք՝ ոնց կարող ենք»,-ասում է Բադասյանը։
Արցախահայությունը ճգնաժամային պայմաններում ապրելու մեծ փորձ ունի։ Բադասյանը նկատում է՝ ադրբեջանցիների այս քայլերի քաղաքական ենթատեքստը բոլորն են հասկանում, բայց կարևոր է, որ իշխանությունները չընկրկեն թշնամու ճնշումների առաջ։
Նույն միտքն ընդգծում է նաև Խրամորթի գյուղապետը։ Սահմանամերձ այս համայնքում ևս կա հստակ գիտակցում՝ թշնամին ճնշումներով փորձում է նոր զիջումներ ստանալ։
Ադրբեջանի նման սադրանքները նորություն չեն եմզ համար, ու գիտենք նաև, թե ինչի համար են անում այս ամենը։ Մենք, ուղղակի, տոկուն ու համբերատար պետք է լինենք։ Եթե ուզում ենք մեր ոհղի վրա շարունակել ապրել, պիտի դիմադրենք, այլ տարբերակ, ուղղակի, ներկա դրությամբ չեմ տեսնում։ Թշնամու շանտաժին կուլ գնալ չի կարելի։ Շրջափակամն մեջ ենք, հասկանալի է, որ դժվարություններ շատ են լինելու, այդուհանդերձ, կոտրվելու ու ընկրկելու իրավունք չունենք»,-ասում է Խարմորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։
Արցախյան առաջին պատերազմի ամեն մի օրն անցած Աբրահամյանը հիշեցնում է՝ սրանից ավելի վատ օրեր են եղել, ուստի հիմա էլ լիահույս է, որ այս փորձությունն էլ կանցնեն պատվով։
«1990-ականներին, երբ մեր գյուղի տներն ադրբեջանցիները վառեցին, գնալու տեղ չունեինք. հարևան գյուղերում ենք ապաստանել։ Հիմա, փառք Աստծո, մեր տներում ենք։ Դժվարություններին կդիմանանք։ Կարևորը՝ գյուղացիների մոտ ընդհանրապես չկա խուճապ։ Մտահոգ են, ճիշտ է, քանի որ ալյուրի, բենզինի, գազի պաշարները սուղ են, բայց հուսանք՝ ճանապարհը երկար ժամանակ փակ չի մնա»,-ասում է գոյւղապետն ու շեշտում՝ կարևորը՝ չվհատվենք ու միասնական լինենք։
Արդեն ավելի քան 52 ժամ է՝ 120 հազար արցախահայությունն ամբողջությամբ շրջափակման մեջ է՝ կտրված արտաքին աշխարհից. երեկվանից ադրբեջանցիները փակել են նաև ՀՀ-ից Արցախ մտնող գազատարը։ Այդուհանդերձ, արցախցիները չեն ընկրկում. համոզված են՝ սա էլ կանցնի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ